Պետությունը պետպատվերով մատուցվող որոշ ծառայությունների համար կանի հետվճարային ֆինանսավորում


ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է 2020 թվականից պետպատվերով մատուցվող որոշ ծառայությունների համար բուժհիմնարկներին տրվող ֆինանսավորումն անել ոչ թե նախօրոք, այլ հետո՝ հետվճարային համակարգով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Պետպատվերի միակ թերությունը մինչև հիմա եղել է այն, որ գումարը տրվել է նախօրոք: Եվ մենք 2020-ից որոշ ծրագրերի համար անցնում ենք հետվճարային ֆինանսավորման: Դրանք են ծննդօգնությունը, սրտի անհետաձգելի ստենտավորման ծառայությունները և զինվորականներին մատուցվող ծառայությունները»,-ասաց Թորոսյանը:

Նա նկատեց՝ գործող համակարգով քաղաքացիներին ծառայություններ մատուցելու համար բուժհիմնարկին տալիս են օրինակ 1 մլրդ դրամ, որը գերազանցելու հնարավորություն չկա: Իսկ ապահովագրության դեպքում գործում է հետվճարային սկզբունքը: «Ապահովագրության գումարն ի սկզբանե շատ է եղել, իսկ պետպատվերին տրված գումարը՝ քիչ: Հիմա հակառակ իրավիճակն է լինելու, պետպատվերին տրված գումարը բավականին շատ է՝ բյուջետային աճերի շնորհիվ»,-նշեց նա:

Թորոսյանը շեշտեց՝ դեպքերը ֆինանսավորվելու են պոստ ֆակտում: Նա նկատեց՝ եթե այդպես շարունակեն, ստացվելու է, որ պետական ծրագրերը ֆինանսավորում են ապահովագրական մեխանիզմով, և այդ ժամանակ լրիվ անիմաստ կլինի սոցփաթեթը մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով պահելը:

դիտվել է 198 անգամ
Լրահոս
«Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը
Ամենաընթերցվածները