Արագացված զինվորական ծառայության արդյունքում՝ բանակը միշտ կլինի աղքատների տեղը. Հարություն Բաբայան


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի` «Արագացված զինվորական ծառայության մասին» օրենսդրական նախաձեռնության շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի հետ:

«Ես վստահ եմ, որ այդ նախագիծը կառավարությունը կմերժի, որովհետև մենք բանակի խնդիր ունենք: Կարծում եմ, որ այդ տարբերակով խնդիրները լուծել չենք կարող: Մենք բանակաշինության խնդիր ունենք ու դժվար թե այդ գումարով կարողանանք մեր խնդիրները լուծել»,- ասաց պատգամավորը:


Նրա խոսքով՝ նախագծի մեջ չկա ստատիստիկա, վերլուծություն, քննարկում. «Նախագիծը նման է կարծիքի կամ վարկածի, որը առաջ է քաշվել: Կառավարությունը չի ընդունի: Բայց եթե անգամ շրջանառության մեջ դրվի, ես դեմ եմ քվերակելու»:

Մեզ հետ զրույցում պատգամավորն ընդգծեց, որ բանակը բոլորինս է՝ անկախ նրանից՝ հարուստ ենք, թե աղքատ.«Չի կարող ինչ-որ մեկը շատ հարուստ լինել ու ազատվել բանակից, արդյունքում՝ բանակը միշտ լինի աղքատների տեղը: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով ծառայել է մեր բանակում, պետք է լինի երկրի պատվելի քաղաքացի, իսկ ով խուսափել է ծառայությունից, բացառությամբ՝ առողջական կամ ինչ-որ այլ լուրջ խնդիրներ ունեցողները, ապա պետք է ուղղակի ճիշտ չընկալվի մեր հասարակության կողմից: Մենք պատերազմող երկիր ենք ու բանակի նկատմամբ պետք է առանձնակի ուշադիր լինենք»:

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները