Ովքեր և ինչպես տապալեցին «Համահայկական հիմնադրամ»-ի այս տարվա դրամահավաքը


«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի 2019 թվականի հանգանակության ընթացքում հավաքվել է մոտ 9.856.100 դոլար: Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար: 2017 թ․ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12.505.456 մլն ԱՄՆ դոլար: Ընդանուր առմամբ, այս տարվա հանգանակությունը շատ ավելի փոքր է, քան նախորդ տարիներինը, և դա ունի որոշակի օբյեկտիվ պատճառներ: Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը ամեն պատեհ և անպատեհ առիթ օգտագործում էր՝ խոսելու Հայաստանի շուրջ Սփյուռքի համախմբման, համահայկական ներուժի գեներացման անհրաժեշտության մասին: Իհարկե, ողջունելի կոչեր են, սակայն պետք է փաստել, որ վարչապետի խոսքերը բարի կենացներից այն կողմ այդպես էլ չանցան:

Ի՞նչ է արել Փաշինյանի կառավարությունը այս մեկ ու կես տարվա ընթացքում, որպեսզի շահի Սփյուռքի վստահությունը. հասկանալի է, որ, պարզապես, հներին գող ու թալանչի հանելով՝ այդ վստահությունը ձեռք չես բերի: Սկզբում Փաշինյանը փակեց Սփյուռքի նախարարությունը, իսկ մինչ այդ նախարար Մխիթար Հայրապետյանը, կարելի է ասել, ոչնչով էլ աչքի չընկավ, բացի նույն բարի կենացների մակարդակի հայտարարություններից: Հիշեցնենք, վերջինս մեծ ներգաղթի էր պատրաստվում, սակայն հետագայում ստիպված էր ընդունել, որ Սփյուռքը իր էնտուզիազմը այս հարցում չի կիսում: Այնուհետև, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ ստեղծվեց, որի ղեկավար նշանակվեց Զարեհ Սինանյանը: Ի՞նչ է արել Սինանյանը այս ընթացքում Սփյուռքի վստահությունը հետ բերելու համար: Նրա մի քանի այցերը ՌԴ և հանդիպումը հայկական համայնքի հետ, կարծես թե, որևէ պտուղ չեն տվել, իսկ եթե տվել են, ապա այնչափ փոքր, որ անգամ ինքը՝ Սինանյանը, այդ մասին հարկ չի համարել հայտնել:

Իշխանություններին, ինչ խոսք, հաջողվել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամը դարձնել համահայկական քննարկման առարկա, սակայն ոչ թե հիմնադրամի հանդեպ վստահության աճի, այլ հիմնադրամը վարկաբեկելու առումով: Նոր իշխանությունների առաջին խոշոր բացահայտում-քրեական գործերից թվով երկրորդը կապված էր «Հայաստան» հիմնադրամի՝ այդ պահին գործող տնօրենի անձի հետ: Ճիշտ է, հետո պարզվեց, որ տնօրենը հիմնադրամի միջոցները չէր յուրացրել: Կազինոյում կամ բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք էր կատարել ու հետո արագ վերականգնել: Բայց դեպքը լավ «թմբկահարված» էր և, ինչպես հին հրեական անեկդոտում է ասվում` «նստվածքը մնաց»: Նոր տնօրեն Հայկակ Արշամյանը, թեև կայսերական ծրագրեր էր կազմում այս տարվա հեռուստամարաթոնի շուրջ, սակայն կարելի է ասել, որ այս ձախողումը նաև նոր տնօրենի և հիմնադրամի նոր ղեկավար կազմի ձախողումն է: Վերջիններիս թերացումների հետևանքով այժմ Սփյուռքի յուրաքանչյուր մեր հայրենակից տաս անգամ կմտածի՝ հիմնադրամին մեկ ցենտ հանգանակելուց առաջ:

Իհարկե, երեկվա ձախողման մեղավորները ոչ միայն շարքային պաշտոնյաներն են, այլ նաև գլխավոր գործող անձը՝ Նիկոլ Փաշինյանը: Թերևս, վերջինս վստահ էր, որ հատկապես Արցախի հանդեպ իր վարած քաղաքականությունը աննկատ կմնա Սփյուռքի կողմից, աննկատ կմնա Արցախյան ազատամարտին մասնակցած բարձր սպայական կազմին՝ ասֆալտին փռելու սպառնալիքները, գեներալների վարկաբեկումը, Արցախի նախագահին «մարզպետ»-ով դիմելը, արցախցի-հայաստանցի արհեստական բաժանարար գծեր ստեղծելը՝ այս ամենը, փաստորեն, աննկատ չի մնացել և հիմնադրամի գոյության ողջ ընթացքում ամենափոքր հանգանակությունը ասվածի վառ ապացույցն է…

Այսպիսով՝ Սփյուռքը ցույց է տալիս, որ համաձայն չէ Փաշինյանի և իր թիմի այդ քաղաքականության հետ և չի պատրաստվում օժանդակել այդ թիմին. երեկ հանգանակված գումարը լավագույն կերպով է արտահայտում Փաշինյանի կողմից առաջ քաշված համահայկականության թեզի իրական պատկերը...

դիտվել է 219 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ Politico Comex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարից Ռուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից «Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ Dünya Մադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահ Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը
Ամենաընթերցվածները