ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք օրինագծերի


ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը առաջին և երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել շարք օրենսդրական նախաձեռնությունների: Օրինագծերը քննարկվել և դրական եզրակացություն են ստացել հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում:


ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվում է շինությունների սեփականատերերին սույն օրենքով սահմանված պարտադիր, ինչպես նաեւ հաստատված այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վճարել անկանխիկ եղանակով՝ իր բանկային հաշվին: Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ օրենքների նախագծի փաթեթի ընդունմամբ կբարձրանա համատիրության անդամների պատասխանատվությունը եւ կստեղծվի հանրային միջոցների արդյունավետ բաշխման համակարգ: Ըստ հեղինակի՝ փոփոխությունները միտված են նաեւ շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումների գործընթացի արդյունավետությանն եւ թափանցիկությանը:


ՀՀ կառավարությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է մի շարք տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք հիմնականում ընդունվել են հեղինակի կողմից:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է մի շարք փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների նախագծերի հրապարակումն իրականացնել հրապարակման միասնական կայքի միջոցով: Կառավարությունը որպես այդպիսին առաջարկել է ամրագրել e-draft.am կայքը: Գործադիրն առաջարկել է նաեւ դրույթը կիրառել 20.000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքների համար: Հանձնաժողովականներն էլ առաջարկել են հանել 20.000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքների սահմանափակումը: Փոփոխության ուժի մեջ մտնելու համար նախատեսվել է 2022թ.-ի հունվարի մեկը: Առաջարկն ընդունելի է եղել թե՛ կառավարության, թե՛ հեղինակի կողմից:


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի խոսքով՝ գործող օրենքում ավագանու նիստերն առցանց հեռարձակվում են միայն 10.000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքներում: Հեղինակն առաջարկում է 10.000-ը փոխարինել՝ 3000-ով: Առաջարկություններով լրամշակված օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություններ է ստացել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: «ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները