ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջերը՝ ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի կազմում


ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին ներկայացուցիչն է, ով դարձել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի անդամ:

Ֆուտբոլային քաղաքականությունը ձևավորելու և իրականացնելու համար ՈՒԵՖԱ-ն ստեղծել է թվով 19 կոմիտե: Այդ կոմիտեների նիստերի ընթացքում քննարկվում են հարցեր, որոնք հետագայում ներկայացվում են ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեին։ Անդամները ընտրվում և իրենց հանձնաժողովում գործունեություն են ծավալում 4 տարով։ ՈՒԵՖԱ-ի կարևորագույն կոմիտեներից մեկի՝ Ֆուտբոլի կոմիտեի կազմում ընդգրկվել է նաև ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը, ով մասնակցել է նոյեմբերի 12-ին գումարված նիստին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի կայքը:


ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հրաչյա Ղամբարյանը ներկայացրեց կոմիտեի կազմը, պատմեց կոմիտեի նիստի մանրամասների և աշխատանքային հեռանկարների մասին.

«Կոմիտեի նախագահը Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին է, նախագահի տեղակալը՝ Բորիսլավ Միխայլովը, առաջին փոխնախագահը Պավել Չեբանուն է, երկրորդը՝ Դեյան Սավիչևիչը, երրորդը՝ Լուիշ Ֆիգուն: Կոմիտեի մեջ ընդգրկված են նաև Խոսե Մոլինան, Մարկո Պանտելիչը, Օլեգ Պրոտասովը, Միխայ Ստոյկիցան, իսկ աշխատանքներին մասնակցում են նաև Եվրոպական ակումբային ասոցիացիաների ներկայացուցիչ Էմիլիո Բուտրագենիոն, Եվրոպական լիգաների ներկայացուցիչ Պեդրո Պրոենսան և հատուկ խորհրդական Ռոբերտո Ռոսետին: Ինչպես տեսնում եք, կոմիտեի գործունեությանը մասնակցում են ֆուտբոլային աշխարհում մեծ հեղինակություն վայելող անձինք, ուստի ինձ համար մեծ պատիվ է լինել ՀՖՖ առաջին ներկայացուցիչը եվրոպական ֆուտբոլի կառավարման մարմնի գլխավոր հանձնաժողովներից մեկում:

Նիստի սկզբում բացման խոսքով հանդես Լևան Կոբիաշվիլին։ Քննարկվեցին ֆուտբոլային աշխարհին վերաբերող մի շարք հարցեր՝ ֆուտբոլ խաղի կանոնները, մրցումների անցկացումը, կրթությունը, ֆուտբոլիստների տրանսֆերային նոր քաղաքականության մշակումը, ֆուտբոլի զարգացումն ու կանանց ֆուտբոլը։


Ես հանդես եկա Հայաստանում փորձնական տարբերակով անցկացված Еlite Youth Academy ծրագրի մասին ամփոփիչ զեկույցով, ինչպես նաև մասնակցեցի ֆուտբոլային մի շարք հիմնախնդիրների մասին քննարկումներին։ Հուսով եմ, որ այս պաշտոնում աշխատելիս կկարողանամ նպաստել ֆուտբոլի զարգացմանը»:

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները