Սուխումում «օրենքով գողերի» սպանության մեջ կասկածվողները կարող էին փախչել դեպի Վրաստան. լրատվամիջոց


Ուրբաթ ցերեկը Սուխումում սպանություն կատարած կասկածյալները կարող էին փախչել դեպի Վրաստան, ինչի հետ կապված Ինգուր գետով անցնող այս պետության սահմանը ժամանակավորապես փակ է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության հատուկ ծառայությունում աղբյուրին:

«Տեղեկություն կա, որ չարագործները հանցագործության իրագործումից հետո կարող էին հանրապետության տարածքը լքել Վրաստանի ուղղությամբ, ինչի հետ կապված ուրբաթից սահմանը փակ է, ոչ ոքի բաց չեն թողնում»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ սահմանափակումները ժամանակավոր բնույթ ունեն, սակայն առայժմ հայտնի չէ, թե երբ կչեղարկվեն:

Ուրբաթ Սուխումի կենտրոնում փոխհրաձգության հետեւանքով, որը Սան Ռեմո ռեստորանի ամառային ծածկապատշգամբի ուղղությամբ ավտոմեքենայից կատարել էին դիմակավորված երեք անհայտ անձինք, զոհվել է 2 «օրենքով գող»՝ Ալխաս Ավիձբան եւ Աստամուր Շամբան: Սուխումի 22-ամյա բնակիչ մատուցողուհին, որն այդ պահին մոտեցել է սեղանին, գլխին հրազենային վնասվածք է ստացել եւ կրիտիկական վիճակում վերակենդանացման բաժանմունքում է: Եվս երեք մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Սուխումում տեղի ունեցածի հետ կապված հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան ուրբաթ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել եւ ուժային կառույցների առաջ խնդիր է դրել հանցագործության բացահայտման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար ներգրավել բոլոր ստորաբաժանումները: ՆԳՆ տեղեկություններով՝ գերչատեսչության անձնակազմը ոտքի է հանված տագնապով, բոլոր անցակետերը փակված են, աշխատում են միլիցիայի, Գլխավոր դատախազության, Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներից կազմված օպերատիվ-հետաքննչական խմբեր:

դիտվել է 212 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները