Ցանկանում ենք, որ իտալական մշակույթը, պատմությունը եւ մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածվի. Նիկոլ Փաշինյան

Հայ-իտալական առեւտրատնտեսական հարաբերությունները նոր բովանդակությամբ հագեցնելու համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Հռոմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ ամփոփելով Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ բանակցությունների արդյունքները։

Վարչապետն ասաց, որ Հայաստանը բարձր է գնահատում Իտալիայի պատգամավորների պալատի կողմից այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումը. «Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը, համամարդկային արժեքներին՝ իր ներդրումը բերելով ցեղասպանությունների եւ մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման գործին»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանակցություններում զգալի չափաբաժին հատկացրել են նաեւ առեւտատնտեսական հարաբերություններին. «Նշեմ, որ այս տարի այս բնագավառում շոշափելի դինամիկա է արձանագրվել: Արձանագրեցի, որ այս պահին Իտալիան մեր երկրորդ առեւտրատնտեսական գործընկերն է ԵՄ-ում: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը եւ ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը պարարտ հող են ստեղծում ներդրումների ներգրավվման համար:

Գործընկերոջս տեղեկացրի Իտալիայի ֆինանսատնտեսական եւ արդյունաբերական կենտրոնում՝ Միլանում անցկացված հայ-իտալական բիզնես ֆորումի մասին: Երկուստեք բարձր գնահատեցինք հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը եւ վստահություն հայտնեցինք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամանակում հանձնաժողովի երկրորդ նիստն անցկացնել Երեւանում»:

Վարչապետը պատմեց, որ Իտալիայի վարչապետի հետ քննարկմանն անդրադարձել են նաեւ զբոսաշրջության զարգացման հնարավորություններին. «Կարեւորեցինք 2020 թվականի հունվարից Ryanair ավիաընկերության կողմից Հռոմ-Երեւան, Միլան-Երեւան ուղիղ չվերթների իրականացումը, որը մեծապես կնպաստի զբոսաշրջության եւ գործարար կապերի ակտիվացմանը: Ընդգծեցինք նաեւ միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարեւորությունը: Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որն ավելի հաղորդակից կդարձնի մեզ իտալական մշակույթը, պատմությունը եւ մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածելու հարցում»:

Նիկոլ Փաշինյանը քննարկմանը բարձր է գնահատել Իտալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման, այդ թվում՝ վիազների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու գործընթացին:

Նա նշեց, որ անդրադարձ է եղել նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակին. «Վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ, հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Անդրադարձ է եղել նաեւ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո իրականացվող Հայաստանի խաղաղապահ առաքելությանը:

Փաշինյանն ընդգծեց, որ մտքեր են փոխանակել նաեւ սիրիական ճգնաժամի շուրջ. «Մտահոգություն հայտնեցինք Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջաններ ներխուժելու վերաբերյալ»:

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել
Ամենաընթերցվածները