Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հովհաննիսյան


ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը


Նախորդ օրը, երբ հետևում էի քաղաքական ամենամեծ դատավարությանը, ուսումնասիրում դատավորի կեցվածքն ու պահվածքը, անընդհատ աճում էր համոզմունքս, որ առաջին հերթին իշխանության համար է ձեռնտու, որ այս տիկինը հեռացվի դատավարությունից: Ի դեպ, առաջին անգամ եմ անդրադառնում սույն դատավորի մասնակցությամբ վարվող դատավարությանը:


Նախ` նա չի կատարում ՍԴ որոշումները թե’ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի հակասահմանադրականության մասով լուծումների տեսանկյունից, և թե’ գրավի կիրառման տեսանկյունից` մերժելով դրա միջնորդությունը հենց իրավական տեսանկյունից, այն դեպքում, երբ հենց այդ իրավական խնդիրն է ԼՈՒԾՎԵԼ համապատասխան որոշումով:

Բացի այդ` ակնառու էր և բացահայտ պաշտպանական թիմի հանդեպ նրա բացասական վերաբերմունքը, որը հատկապես վերջին նիստին կապիտալիզացվում էր իրավական կոպիտ խախտումներով, ընդհատումներ, մերժումներ և այլն, որոնք ի դեպ նրա կողմից անտեսվում էին մեղադրող կողմի դեպքում: Բացի այդ դատավորի մոտ նկատվում է ակնհայտ նեղացվածություն և վրեժի զգացողություն: Նա նեղսրտած է վարչապետի բառապաշարին համահունչ կալանավորված տղաների կողմից իրեն հնչեցրած հարցից (վնգստացող է ինքը թե՞ ոչ) ու այդ հարցի հնչեցման համար անհասկանալի կերպով վրեժ է լուծում պաշտպանական թիմից: Մերժում է ինչ հնարավոր է, բացարձակ չխորանալով ներկայացվող փաստարկների մեջ: Նա պարփակվել է իր մեջ և չի ցանկանում տեսնել, որ իր այս վարքագծով ինքը ամեն վայրկյան դրական է պատասխանում այն հարցին, որ իրեն հնչեցրել էին: Ավելին նա ապացուցում է, որ իրեն դուր է գալիս այդպիսին լինելը:

Արմեն Դանիելյանը, ինչպես նաև այս տիկինը միջնաժամկետ կտրվածքով նվեր են 2-րդ նախագահի պաշտպանական թիմին, ու երբ օրինակ հռետորական ու քաղաքականացված հարց է հնչում, թե ինչու՞ չի սկսում այս դատավարությունը, պատասխանը այդտեղ է պետք փնտրել: Ընդհանուր առմամբ ասում են` ամեն ինչ` անգամ ծառայելը, վախենալը, ենթարկվելը չափի մեջ է լավ, ամենածառայամիտները, վախկոտներն ու ենթարկվողները պրոբլեմ են հենց տերերի համար: Իսկ փաստաբանների խնդիրն է քայլ առ քայլ ցույց տալ, ընդ որում այլևս առաջին հերթին դրսի լսարանին, որ սա բացառապես քաղաքական դատավարություն է: Իսկ դանիելյանարմենները, դանիբեկյանաննաները միայն ու միայն օգնում են այս հարցում:

Հ.Գ. Թեև դատավորին անձամբ չեմ ճանաչում, բայց եթե վստահ լինեի, որ Աննա Դանիբեկյանը պահպանել է իրեն երբեմնի վերագրվող որակները` համեստությունը, գլուխը կախ գործ անելն ու հարցի մեջ խորանալը գնահատականներս այսքան կոշտ չէին լինի:

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները