Զիրոյանը՝ «Երկուսով» սերիալում իր եւ Իննա Խոջամիրյանի համբույրի տեսարանների մասին

«Երկուսով» նոր սերիալի գլխավոր հերոսներից է Կամերային թատրոնի դերասան Զիրոյանը: Թե որքանով է կարողանում համատեղել սերիալի նկարահանումները մյուս աշխատանքների հետ, ինչպիսի կերպարով է այս անգամ հանդես գալիս, ինչ վերաբերմունք ունի առաջին սերիայում ցուցադրված Իննա խոջամիրյանի հետ համբույրի տեսարաններին, դերասանը պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում:

«Մոտ մեկ տարի սերիալում նկարահանվելու առաջարկ չի եղել: Այս մեկն էլ շատ պատահական էր. սերիալի ռեժիսորի եւ օպերատորի հետ նախկինում աշխատել էի, «Շանթ» հեռուստաընկերությունում մի օր հանդիպեցինք, առաջարկեցին կերպարը փորձել, հետո զանգեցին եւ ասացին, որ ընտրվել եմ»,-պատմել է Զիրոյանը:

Նա դեռ չի հասցրել կարծիքներին հետեւել առաջին երկու սերիաներից հետո, քանի որ ամբողջ օրը նկարահանման է.«Իսկապես շատ ծանրաբեռնված գրաֆիկով եմ այժմ աշխատում: Թատրոնի ներկայացումներին եւ «Women’s club»-ի փորձեր-նկարահանումներին գումարվել է սերիալային զբաղվածությունս: Առաջարկն ընդունելիս, իհարկե, չհասցնելու վախ կար, բայց սա ինձ համար փորձություն է. եթե այս ռիթմին կարողանամ հարմարվել, ուրեմն շատ ավելի բաներ կկարողանամ հասցնել: Փորձում եմ այնպես անել, որ ոչ ոք իմ պատճառով չտուժի, ոչ ոքի վատ դրութան մեջ չդնեմ: Ծանրաբեռնվածությունից չեմ բողոքում, բայց մտածում եմ անընդհատ չքնելը կամ քիչ քնելը, Աստված չանի, մի վատ բանի կարող է բերել: Այս շրջանում տան անդամներից միայն մամային եմ հանդիպում առավոտյան շատ շուտ»:

Արդեն մեկ ամիս է՝ Զիրոյանը նկարահանվում է նոր նախագծում: Նրանից հետաքրքրվել ենք՝ ինչպես է վերաբերվում այն երեւույթին, որ շատերն իր փոխարեն դեռ Բեն Ավետիսյանին են ուզում տեսնել.«Ոչ ոքի դեմ ոչինչ չունեմ: Սա դեր է, որն ինձ առաջարկել են, ես համաձայնել եմ եւ իմ աշխատանքն եմ անում, իսկ թե մինչեւ իմ նկարահանվելն ինչ է եղել, ինձ հետ ընդհանրապես կապ չունի»:

Անդրադառնալով խաղընկերների հետ հարաբերություններին՝ ասել է.«Նախկինում նրանց հետ չեմ նկարահանվել որեւէ նախագծում, բայց անկախ այդ փաստից՝ հաճելի եւ հեշտ է աշխատելը: Կերպարային առումով արագ ենք հասկանում միմյանց, ռեժիսորն ու օպերատորը մեզ շատ են օգնում»:

Դերասանը նախկինում նման կերպարով հանդես գալու փորձ չի ունեցել.«Որպես Զիրոյան՝ Մարկի նման հարուստի տղայի կերպարներին չեմ սիրում: Սիրում եմ, երբ ամեն ինչ զրոյից են սկսում, իրենց ուժերով, թեկուզ անախորժություններով հասնում իրենց նպատակին: Իսկ այս կերպարս նպատակ չունի, ոչնչի մասին չի մտածում, ապրում է տվյալ օրով, ինչ եղավ, եղավ: Իրականում կերպարիս հետ դեռ բանակցությունների մեջ եմ, քննարկումներ ենք ունենում: Հուսամ՝ առաջիկայում կբացահայտվեն նրա լավ կողմերը, հեռուստադիտողը կսիրի նրան, որպեսզի նա թեկուզ լինի վատը, բայց այդ վատն էլ լավը լինի. դիտողը մեկ-մեկ ասի՝ չի կարելի, մեկ-մեկ էլ՝ ապրես»,-նշել է նա:

Զիրոյանի հետ խոսել ենք նաեւ Իննա Խոջամիրյանի հետ համբույրի տեսարանների մասին.«Երբ ինձ առաջարկեցին նման տեսարանում նկարահանվել, ասացի՝ խնդիր չկա, դա իմ աշխատանքն է, որին ես բավական լուրջ եւ պրոֆեսիոնալ եմ մոտենում: Սա ֆիլմ է՝ կյանքից վերցրած. ամեն մեկի կյանքում էլ կարող են նման տեսարաններ լինել, բայց ամեն մեկինը ցույց չեն տալիս: Եթե այդ ամենն արվում է էսթետիկ, գեղեցիկ, շատ լավ է: Ոչ միայն դեմ չեմ նման տեսարաններին, այլեւ ուրախ եմ, որ կան նման արդարացված տեսարաններ: Ի դեպ, կապ չունի՝ ֆիլմում աղջիկը կհամբուրվի, թե տղան. չէ՞ որ երկուսն էլ մասնագիտությամբ դերասան են: Թե՛ մերկ, թե՛ համբույրի տեսարաններում նկարահանվելուն դեմ չեմ: Հաճախ լինում է, որ սերիալը դիտելիս ինչ-որ մեկին ասում ես՝ ինչ լկտի է, բայց իրականում շփվելով հասկանում ես, որ ընդհանրապես կապ չունի դերի հետ: Այդ ժամանակ, ինքս լինելով դերասան, զարմանում եմ, որ մարդը կարողացել է ինձ համոզել այդ կերպարով, բռավո՛ նրան»:

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները