Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հերթական դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ բավականին բարձր տրամադրությամբ, իրեն բնորոշ ձիգ կեցվածքով, կարծես կալանավայրից եկած չլիներ, որտեղ պահվում է արդեն 1 ամիս: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, որքան էլ որ նախկին նախագահը իրեն ամուր է պահում, չի բողոքում, իրավիճակն այլ է։

Առնվազն, ըստ իր մոտ շրջապատի ներկայացուցիչների, լուրջ խնդիր կա կալանքի պայմանների առումով: Ասում են՝ Քոչարյանի նախորդ 3 կալանքները ևս «խաղ ու պար» անվանելը դժվար կլիներ, սակայն այս անգամ այն դժվարությունները, որոնք կրում են նախագահն ու իր որդին, առավել ջանասիրությամբ են կազմակերպվում: Մեզ հասած տեղեկությամբ, կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախկին նախագահը պահվում է «ԿԳԲ պադվալի» ամենամութ և ամենափոքր խցում, որտեղ, չնայած, որ այն մենախուց է, կարծես հատուկ տեղադրվել է երկհարկանի մահճակալ՝ 5x3 վրա տարածքն էլ ավելի անհարմարեցնելու ու սահմանափակելու նպատակով։ Չկա աթոռ, սեղան, որտեղ Քոչարյանը կկարողանար տարրական աշխատանքային գործունեություն իրականացնել կամ պարզապես նստել: Ասում են՝ երբ ՄԻՊ-ն այցելել է, այդ ամենն արձանագրել է, ըստ մեր տեղեկությունների՝ նույնիսկ դիմել է համապատասխան մարմիններին այդ հարցով, սակայն արդեն մեկ ամիս է՝ խնդիրները համառորեն լուծում չեն գտնում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, տեսակցությունները ևս խիստ սահմանափակ են. փաստաբաններից զատ այդպիսի իրավունք ունեն միայն ընտանիքի անդամները, այն էլ՝ ամսական ընդամենը 2 անգամ: Արգելված են տեսակցություններն իր քաղաքական թիմի անդամների հետ. նույնիսկ ԱԺ պատգամավորները, որոնք պետք է հնարավորություն ունենան տեսակցելու առհասարակ կալանքի տակ պահվող ցանկացած անձի, իրենց փաստացի քաղաքական առաջնորդի հետ ստիպված են շփվել փաստաբանների միջոցով, ինչը նոնսենս է:

Այս երևույթներն, ի դեպ, նախագահի շրջապատում չեն կապում միայն Փաշինյանի հրապարակային հրահանգների հետ և վստահ են, որ գործում է նաև միջամտության այլ՝ հատուկ տեսակ՝ նեղություն տալու ամեն մանրուքում: Կարծիք կա, որ այս ամենը կազմակերպվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետի ցուցումներով, որը վերջերս է նշանակվել այդ պաշտոնին, որովհետև Աննա Հակոբյանի վարսավիր ընկերուհու՝ Անուշ Մելքոնյանի ամուսինն է: Խոսքը Ռոբերտ Թամարյանի մասին է, որը 2018-ից հետո թռիչքային կարիերային աճ ունեցավ՝ համակարգի մասնագետից 2025 թվականին դառնալով քրեակատարողականի պետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները