Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարե Քերոբյանը, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Վահան Քերոբյանը՝ տեղեկացնելով, որ դուստրը հաղթող է ճանաչվել ազգային ընտրական փուլում։ «Այս տարի իմ դուստրը՝ Նարեն, հաղթեց ազգային ընտրությունում և կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում»», - գրել է նախկին նախարարը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
