Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումը ներկայումս նախատեսված չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրակարգում, սակայն դա կարող է փոխվել։
«Ոչինչ նախատեսված չէ, սակայն դա կարող է փոխվել», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, WABC ռադիոյին ասել է Ռուբիոն։
Նշենք, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 8-ին, իսկ ընդհանուր քննարկումները սկսվել են այսօրվանից։ ԱՄՆ վարչակազմը վիզաներ է տրամադրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանին, արտգործնախարար Աբբաս Արաղչիին և իրանական գլխավոր պատվիրակության մյուս անդամներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելու համար։
