Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրի անվտանգային միջավայրն ու առկա հրատապ խնդիրները շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Առաջնագծում տիրող իրավիճակը, սահմանների պահպանության արդյունավետությունն ու ցուրտ ամիսների շեմին սպասվող մարտահրավերները պահանջում են հստակ հաշվարկներ և պետական պատասխանատվություն, ոչ թե լոկ հայտարարություններ։

Այս հարցադրումների շուրջ «Փաստ» թերթի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Անդրադառնալով անվտանգային հիմնական մարտահրավերներին՝ նա նկատել է, որ, չնայած առկա բարդություններին, պաշտպանական համակարգը որոշակիորեն գործում է և իրականացնում է, օրինակ, հայթուրքական սահմանի պահպանությունը։

Սակայն խորհրդարանում ընթացող քննարկումների համատեքստում, թե ով պետք է պահի այդ սահմանը, Կարապետյանը հնչեցրել է կոշտ դիտարկում. «Այն պատասխանատուներին, ովքեր պնդում են, թե մեր սահմանապահները պատրաստ են ստանձնել այդ առաքելությունը, առաջարկում եմ նախ ապահովել հայ-ադրբեջանական սահմանի լիարժեք պահպանությունը։ Սա մեղադրանք չէ. այն պայմաններում, որոնք ստեղծվել են իշխանության գործողությունների հետևանքով, հայ զինվորը հերոսաբար իրականացնում է իր առջև դրված խնդիրները»։

Պաշտպանության նախկին նախարարի համոզմամբ՝ սահմանի անձեռնմխելիության համար միայն զինվորի առկայությունն ու մարտական կամքը բավարար չեն. վճռորոշ են քաղաքական ճիշտ որոշումներն ու հավասարակշռված արտաքին հարաբերությունները։ Նա արձանագրել է, որ այսօր փաստացի կորսված են դիրքերը Մոսկվայում, առանձնահատուկ դիրքեր չեն ձևավորվել Վաշինգտոնում, իսկ Եվրոպայի հետ հարաբերությունները կրում են լոկ ձևական բնույթ։

Հատուկ շեշտադրում է կատարվել առաջիկա ցուրտ ամիսներին պետության պատրաստվածության խնդրին։ Բանախոսը մտահոգություն է հայտնել, որ երկրի էներգետիկ և տնտեսական պատրաստվածության վերաբերյալ որևէ հստակություն չկա, մինչդեռ շատ պետություններ դեռ ամռանն են ամփոփում համապատասխան հաշվետվությունները։

«Հայաստանում, կարծես, մոռացել են, որ ապրում ենք բարդ կլիմայական պայմաններում։ Կառավարությունը որդեգրում է եվրոպական օրենքներ, հայտարարում սահմաններ պահելու մասին, սակայն հստակեցված չէ, թե ինչպես ենք հաղթահարելու ձմեռը»,- ընդգծել է Կարապետյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է անհապաղ հրավիրել կառավարության նիստեր և հանրությանը ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր՝ հնարավոր ճգնաժամերին դիմակայելու համար։

Եզրափակելով միտքը՝ Արշակ Կարապետյանը շեշտել է, որ, որպես հետախույզ, իր պարտքն է զգուշացնել հնարավոր վտանգների մասին, որպեսզի արվեն ճիշտ եզրակացություններ։ Նրա համոզմամբ՝ էներգետիկ անվտանգությունը ժամանակակից աշխարհի կարևորագույն սյուներից է, և պետության ղեկավարի առաջնային նպատակը պետք է լինի պետական շահի սպասարկումը, «այլ ոչ թե սեփական պաշտոնը պահելը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում
Ամենաընթերցվածները