Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար
Թուրքիան դիմել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ կապված Սև ծովում իր նավերից մեկի վրա կատարված հարձակման հետ։
Բողոք է ներկայացվել Ուկրաինայի կողմից թուրքական «Reyhan Sarı» նավի վրա իրականացված հարձակման առնչությամբ, որի հետևանքով զոհվել է մեկ նավաստի։ Այս մասին հայտնել է «HaberDenizde» պորտալը՝ վկայակոչելով հայցվորների փաստաբանին։
Թուրքիայի պաշտոնատար անձինք հայտնել են, որ ուկրաինական հարձակման վերաբերյալ ապացույցները ներկայացվել են ՄՔԴ-ի դատախազություն։ Վարույթի նախնական փուլը կարող է տևել մոտ վեց ամիս, իսկ ամբողջ գործընթացը՝ մինչև երկու տարի։
Բողոք ներկայացնողների թվում են նավի սեփականատերը, հարձակման պահին «Reyhan Sarı»-ի վրա եղած 12 նավաստիները և անձնակազմի զոհված անդամ Սավաշ Չաքարի ընտանիքը։ Գործընթացը բարդացնող հանգամանք է ՄՔԴ-ի կողմից նախկինում նմանատիպ որոշման բացակայությունը։
Փաստաբանի խոսքով՝ հայցվորների կողմից իրականացված հետաքննությունը ցույց է տվել, որ նավին հասցված վնասը պայմանավորված է եղել կասետային ենթազինամթերք պարունակող զինատեսակի կիրառմամբ։ Նա ենթադրում է, որ զինամթերքը ծակել է նավի բնակելի հատվածի արտաքին պատյանը և պայթել ներսում՝ ցրելով խոցող տարրեր։
Հուլիսին Սև ծովում ածուխ տեղափոխող «MV Reyhan Sarı» նավը թիրախավորվել էր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Մեկ նավաստի զոհվել էր, ևս երեքը՝ վիրավորվել։
