Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի և ֆինանսների նախարարի ու ՊԵԿ նախագահի միջև սուր բանավեճ տեղի ունեցավ։ Ավելի ստույգ, դա բանավեճ համարել նույնիսկ չի կարելի: Նարեկ Կարապետյանը հարցեր էր տալիս, որոնց պաշտոնյաները, դե, փորձում էին պատասխանել: Ինչո՞ւ ենք այս հարցուպատասխանին այսպես ուշադրություն դարձնում: Բանն է, որ դա ինքնին բավական խորհրդանշական էր: Այդ քննարկման և հարցուպատասխանների արդյունքում մի շարք հանգամանքներ ի հայտ եկան՝ ի ցույց դնելով գործող իշխանությունների կառավարման ողջ թշվառությունը։

Խոսքն, իհարկե, չի վերաբերում այն ուղղություններին, որտեղ իշխանությունն արդեն պրոֆեսիոնալության է հասել՝ մասնավորապես շոուների բեմադրման, հանրությանը մոլորեցնելու, մանիպուլ յացիաների ու ընդդիմադիրներին հետապնդելու հարցում։ Խոսքը վերաբերում է մի կողմից՝ արտաքին առևտրի իրական վիճակին, մյուս կողմից՝ քպական պաշտոնյաների «պրոֆեսիոնալիզմին»:

Առևտրային հաշվեկշռին վերաբերող տնտեսական ոլորտը մի ուղղություն է, որտեղ պետք է հիմնվել կոնկրետ ցուցանիշների և տվյալների վրա։ Ավելին, ոլորտի հետ առնչվող պաշտոնյաները (լավ, ընդունում ենք, որ ուղիղ առնչություն ունեցող պաշտոնյան՝ էկոնոմիկայի նախարարն այնտեղ չէր) այնպես պետք է տիրապետեն այդ տվյալներին, որ գիշերը քնից արթնացնես ու հարց տաս, միանգամից պատասխանեն: Իսկ ինչի՞ ականատես եղանք իրականում: Որքան էլ զարմանալի, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ավելի շատ ինֆորմացված էր ու ավելի շատ տվյալների էր տիրապետում, քան, ասենք, ֆինանսների նախարարը: Վերջինս անընդհատ կմկմում էր, երկար ժամանակ վատ սովորող աշակերտի նման փորփրում համակարգիչը՝ ինչ-որ թվեր գտնելու համար։

Մինչ նրանք դժվարանում էին ներկայացնել առևտրի պատկերը և ընդհանուր բնույթի ձևակերպումներով էին փորձում բարձրացված հարցերի տակից դուրս գալ, Կարապետյանը նշեց, որ Հայաստանի առևտրային դեֆիցիտը կազմել է 2,7 միլիարդ դոլար: Սա նշանակում է, որ երկրի առևտրային հաշվեկշիռը 20 տոկոսով վատթարացել է՝ արտահանումը նվազել է, իսկ ներմուծումն աճել է:

Շատ ավելի տխուր է, որ կառավարության ներկայացուցիչների համար նման հարցերը «սպեցիֆիկ» են, դրանց վերաբերող տվյալները «այդ պահին ձեռքի տակ չեն» և այլն։ Այսպիսի մոտեցումն առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս։ Առաջին հերթին դա ցույց է տալիս օրենսդիր մարմնի նկատմամբ կառավարության վերաբերմունքը։ Փաստացի ստացվում է, որ անպատրաստ գալով՝ ֆինանսական և հարկային ոլորտների պատասխանատուները արհամարհական վերաբերմունք էին դրսևորել ԱԺ-ի նկատմամբ: Բայց մյուս կողմից էլ՝ այս երևույթը միայն այս պաշտոնյաներին բնորոշ չէ. փորձը ցույց է տալիս, որ իշխանության շարքերում մեծամասնությունը չի տիրապետում իր ոլորտին։

Ի՞նչ կարիք կա տիրապետել ինչ-որ թվերի, տվյալների, ի՞նչ կարիք կա աշխատելու: Միևնույնն է, այդ ամենը չի գնահատվելու։ Կարևորը՝ անվերապահ նվիրված լինեն Նիկոլ Փաշինյանին, ու վերջ: Հա, մեկ էլ սոցցանցերով այնպիսի տվյալներ հրապարակել, որոնք նախօրոք «դզմզած» են ու ձեռնտու իշխանությանը: Այսպիսին է փաշինյանական կադրային քաղաքականությունը։

Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է Հայաստանի տնտեսական քաղաքականությունն այսքան ծանր վիճակում։ Արդյունքում երկրի տնտեսությունը մատնվել է ինքնահոսի. եթե միջազգային իրադրությունն ու նախադրյալները դրական լինեն, Հայաստանի տնտեսությունն աճ կարձանագրի, եթե դրանք փոխվեն, աճը կտրուկ կնվազի։ Ու այդպիսի պատկերի մենք բազմիցս ականատես ենք եղել։ Արտաքին նախադրյալները դարձել են Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը։ Այդ է պատճառը, որ Հայաստանն ինքն իրենից հատուկ տնտեսական գործոն չի ենթադրում։ Հետո էլ կառավարությունից անընդհատ խոսում են առևտրի դիվերսիֆիկացման և նոր տնտեսական հարաբերությունների ձևավորման մասին։ Այստեղ է, որ հարց է առաջանում՝ եթե հասարակ թվերին չեք տիրապետում, ինչպե՞ս եք նոր առևտրային ուղիներ ստեղծելու և վերահսկելու։ Ոչ մի կերպ: Փոխարենը արդեն իսկ եղած առևտրային ուղիներն եք վնասում։ Դրա վառ ապացույցը ռուսական շուկայի հետ կապված խնդիրներն են։ Հայաստանի առևտրային հաշվեկշռում բացասական ուղղությունն անընդհատ ստվարանում է։ Մեր պետությունը դարձել է ներկրման վրա նստած ու արտահանման ոլորտում ասելիք չունեցող երկիր։ Զուգահետ՝ այդ ամենն ուղիղ հարվածում է երկրի գործարար միջավայրին, տնտեսվարողներին, գյուղացիներին ու, ընդհանրապես, բոլորին: Նորից լսեք այդ հարցուպատասխանը, նորից լսեք Նարեկ Կարապետյանի հնչեցրած հարցերն ու բարձրաձայնած թվերը, նաև ֆինանսների նախարարի՝ թեկուզ ոչ ամբողջական, բայց տված պատասխանները, ու ցանկացած ողջախոհ մարդու համար իրավիճակը հաստատ պարզ կլինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները