Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում միշտ էլ, մեղմ ասած, երկրորդային չեն եղել վիճակագրական ցուցանիշները: Սակայն վերջին ութ տարում դրանք գերիշխող նշանակություն են ձեռք բերել, ինչի արդյունքում որակական չափանիշներն ու երկարաժամկետ գործընթացներն իջեցվում են երկրորդական պլան։ Դրա ֆոնին հատկապես առաջնային նշանակություն է տրվում պարզունակ PR-ին՝ խորքային բարեփոխումներն ու կենսական ոլորտներում քաղաքացիների՝ համակարգային փոփոխությունների զգացումը թողնելով ստվերում:

Այս ամենը կարելի է դիտարկել Գուդհարթի օրենքի համատեքստում, որը հակիրճ ասում է. «Երբ չափանիշը դառնում է նպատակ, այն դադարում է լինել լավ չափանիշ»: Եվ պատահական չէ, որ այս սկզբունքն ամենից հաճախ հիշատակվում է հանրային կառավարման, մակրոտնտեսական, դրամավարկային ոլորտների շրջանակում, թեպետ այլ բնագավառներին էլ այն վերագրելի է, այդ թվում՝ քաղաքականության: Այդ օրենքը նշում է, որ երբ թվային ինչ-որ ցուցանիշ ընտրվում է որպես հաջողության վկայություն, հենց այդ չափանիշի կատարողականը սկսում է չարաշահվել, արդյունքում տվյալ ցուցիչը սկսում է այլևս չարտացոլել իրար առնչվող քաղաքականության իրական և հավասարակշռված արդյունքները: Օրինակ՝ երբ տնտեսությունում միայն ՀՆԱ-ի աճն է դառնում առաջնային թիրախ, շատ հաճախ այդ աճը հնարավոր է ապահովել ոչ թե սոցիալական բարելավման միջոցով, այլ կապիտալի գերկենտրոնացման, հաշվապահական մանիպուլ յացիաներով, ցուցիչների փաթեթավորմամբ, անկախ նրանից, թե որքանով են բնակչության մեծամասնության կենսամակարդակը, կրթության որակը, արդարադատությունը կամ առողջապահական ծառայությունները բարելավվել: Երբ չափանիշի տոկոսները դառնում են իշխանությունների համար պաշտպանիչ վահան ու PR գործոն, իսկ հասարակության համար՝ ստվերային իրականություն կամ, այսպես ասած, «կուտ», հանրությունը դառնում է ընդամենը սպառող՝ պատշաճ հանրային սպասումներ ներկայացնելու իրազեկության և հնարավորության սահմանափակմամբ:

Հայաստանում նույնատիպ օրինաչափությունը արտահայտվում է պետական կառավարման գրեթե բոլոր մակարդակներում. կառավարության ներկայացուցիչները հաճախակի շեշտում են, օրինակ՝ թե քանի մետր ճանապարհ է վերանորոգվել, հանրային ինչքան հաստատություն է թվայնացվել, քանի մարդ է համալրել ապահովագրության ոլորտը և այսպես շարունակ: Սակայն դրանց ներքո բացակայում է որակական վերլուծությունը. բուն ասֆալտի որակը, այդ ճանապարհը սպասարկելու կայունությունը, ապահովագրական ոլորտի իրական հասանելիությունն ու արդարացիությունը, կրթական միջավայրի արդյունավետությունը անտեսվում են կամ միայն որպես հետևանքային հավելվածներ են ներկայացվում: Ավելին, եթե նպատակը ճոխ թվեր ներկայացնելն է, պարզ է, որ «էն գլխից» որակի մասին խոսելն անիմաստ է դառնում: Հանրությանն էլ մատուցվում է «կենսական բարելավումների» թվային պատրանք, մինչդեռ քաղաքացու առօրյայում այդ փոփոխությունները հաճախ աննկատ են լինում կամ նույնիսկ երբեմն հակառակ ազդեցությունն ունեն:

Հայաստանի կառավարությունն իր ընթացիկ գործունեությունն ամփոփում է հենց այսպիսի մոտեցումներով՝ ամուր կառչած միայն ցուցանիշներից։ Գրեթե չի լինում որևէ կառավարության նիստ, որտեղ հատուկ ինչոր ցուցանիշներ չշեշտվեն։ Հասկանալի է՝ այնպիսիք, որ ազդեցիկ լինեն, տպավորեն: Կառավարության համար առանցքային են ոչ թե իրական փոփոխությունները, ոչ թե արդյունքները, որակը, այլ միայն ցուցանիշները, որ կարողանան հանրությանը «թվախեղդ անել»։ Դե, միշտ էլ կարելի է որոշակի դրական ցուցանիշներ գտնել։ Վերջապես կարելի է, օրինակ՝ թանգարաններ այցելությունների թիվը ներկայացնել որպես կառավարության գործունեության մեծ արդյունք։

Պատահական չէ, որ իշխանական հաղորդագրություններում գերիշխում են տոկոսներն ու թվերը՝ գրեթե չարտացոլելով քաղաքացիների առօրյայում էական, երկարաժամկետ, որակական բարելավումներ: Տպավորություն է ստեղծվում, թե ոչ թե իրական կյանքն է փոփոխվում ցուցանիշների շնորհիվ, այլ թվերն են փոխվում՝ կյանքի հետընթացի հաշվին: Նման իրավիճակը աստիճանաբար ձևավորում է հանրային ինքնախաբեություն ու կառավարման պատասխանատվության բացակայություն, որի արդյունքում ձևավորվում է նաև փակ շղթա, երբ պետական համակարգի պաշտոնյաներն իրենք դառնում են ինքնարդարացման փակ համակարգի անդամներ՝ ամեն անգամ «որսալով» կամ ապահովելով թվերը և անտեսելով որակը, իրական արդյունքը:

Քաղաքականության իրական արժեքն ու նպատակը քողարկվում են, երբ սկզբնական նպատակը, ասենք՝ ապահովել ճանապարհների բարձր որակ, առողջապահական համակարգի մատչելիություն, կրթության ժամանակակից լրամշակում, փոխարինվում է միայն հաշվետու թվանկարչությամբ: Երբ որոշիչ է դառնում չոր ցուցանիշը՝ թիվը, այն դառնում է կեղծ չափանիշ: Իսկ դրա ֆոնին գործը հաճախ «գլխառադ» է արվում։ Կարևորը ծրագիրն ընթացքի մեջ է, թղթի վրա կա կատարված աշխատանք, սակայն գործի խորքային արժեքը, արդյունքահենությունը, երկարաժամկետ ազդեցությունը մղվում են ստվերային դաշտ:

Եթե կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն թվերի «արտադրությանը», ապա այն դառնում է ոչ միայն կառավարման անարդյունավետության, այլև հանրային արժեհամակարգի ճգնաժամի ցուցիչ: Մարդիկ աստիճանաբար չեն հավատում պետական ծրագրերի իրական արդյունքներին, իսկ համընդհանուր անվստահությունը դառնում է համատարած (դեռ չենք խոսում այն մասին, որ մարդիկ շոշափելիորեն զգում ու տեսնում են գլոբալ առումով ձախողված կառավարություն)։ Եվ նույնիսկ իսկապես չափելի ձեռքբերումների պարագայում հանրության մոտ աճում է կասկածը՝ արդյո՞ք իրապես մի բան արվել է, թե՞ պարզապես նոր թիվն է ավելացվել պաշտոնական հայտարարություններին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները