Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղը 9-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստն է նախատեսված: Եվ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Ամենայն հայոց կաթողիկոսը չի մասնակցելու նորակազմ խորհրդարանի նիստին: Հարկավ, Սահմանադրությամբ նման որոշակի պահանջ չկա, միայն նշված է, որ Կաթողիկոսն ու նախագահը կարող են մասնակցել նիստին: Սակայն, նախ՝ բացի գրված օրենքներից, կան նաև չգրված օրենքներ: Կա ձևավորված քաղաքական մշակույթ և ավանդույթ: Հասկանալի է, իհարկե, որ դրանք բոլորը Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի համար դատարկ հնչյուններ են: Իրենք չունեն «կարմիր գծեր», առավել ևս, երբ հարցը վերաբերում է ազգային բովանդակություն ունեցող ավանդույթներին:

Եկեղեցին, կարծես, սպասում է, որ հրավեր լինի՝ ԱԺ նիստին մասնակցելու: Գոնե ֆորմալ առումով այդպես է: Բայց ակնհայտ է, որ հրավեր, բնականաբար, չի լինելու: Մյուս կողմից՝ Եկեղեցու դեմ պատերազմող «մեծամասնություն» ունեցող խորհրդարանում ելույթ ունենալը, կարծում ենք, Հայ առաքելական եկեղեցու հովվապետի համար պետք է որ վիրավորական դիտվեր: Ինչևէ, Կաթողիկոսն ու Եկեղեցին ոչինչ չեն կորցնի, եթե Վեհափառը ներկա չլինի այդ ԱԺ նիստին: Կորցնողը մենք բոլորս ենք լինելու՝ ավանդույթների խախտման, ազգայինի ոտնահարման, մի խոսքով՝ խայտառակության առումով: Իսկ եթե ճիշտ դուրս գան այն խոսակցությունները, որ իշխանությունները նախատեսում են կարգալույծ հոգևորականներից մեկնումեկին հրավիրել ԱԺ, ապա դա կլինի հերթական խայտառակությունն ու ապօրինի գործողությունը: Թեպետ, դա հազիվ թե զարմանալի համարվի: Այո, խայտառակություն, բայց ոչ զարմանալի: Քանի որ շատ ավելի ամոթալի ու խայտառակ փաստեր են արձանագրվել: Ու դեռ արձանագրվելու են:

Մասնավորապես, ինչպես հայտնի է, Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ մեղադրանքով «գործն» ուղարկվել է դատարան, առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին: Հասկանում եք, չէ՞, ի մեծ երջանկություն և ի փափագ Ադրբեջանի և Թուրքիայի, Հայաստանի իշխանությունները քրեական վարույթ են նախաձեռնել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Հենց միայն այս ձևակերպումն անջնջելի ամոթ և խայտառակություն է: Խարան: Ու ոչ միայն նրանց վրա, որ նախաձեռնել են նման «վարույթ», ոչ միայն նրանց վրա, որ հանդգնել են ձեռք բարձրացնել ազգային ինքնության հենասյուներից մեկի վրա, այլև դա խարան ու ամոթ է մեր բոլորիս վրա՝ որպես հասարակություն, որպես պետություն, ըստ որում՝ որպես առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած երկիր:

Եվ ուրեմն, գործող քպական իշխանությունը քրեական հետապնդում է նախաձեռնել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի ու վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) դեմ: Այդ «գործն» ինքնին անընկալելի մի բան է, քանի որ, ըստ էության, կոպիտ ու խայտառակ միջամտություն է իրականացվում Հայ առաքելական եկեղեցու ներքին ինքնավարությանը, դարերով ամրագրված ներեկեղեցական հարաբերություններին ու կանոններին: Աշխարհիկ դատարանը որոշել է, որ… կարող է դատարանի որոշմամբ թեմակալ առաջնորդ «նշանակել»: Բայց դա քիչ է համարվել և դեռ մի բան էլ Ամենայն հայոց կաթողիկոսին, ինչպես հանգամանորեն բացատրել է ճանաչված փաստաբան Արա Զոհրաբյանը, մեղադրում են այն արարքի համար, որ նա, որպես Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբր, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյանի) որոշման կատարմանը:

Ըստ փաստաբանի ներկայացրածի, այդպիսի խոչընդոտում է համարվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Վոլոդիայի Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ընդունված տնօրինությունը:

«Միջազգային և ներպետական օրենսդրությամբ Հայ Առաքեալական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն ունեցող պետության մեջ իշխանությունը մեղադրյալի կարգավիճակ է շնորհել Հայոց Հայրապետին՝ եկեղեցական գործառույթ իրականացնելու համար»,-ընդգծում է Արա Զոհրաբյանը: Ու հազիվ թե կարելի է նրանից ավելի զուսպ և դիպուկ ձևակերպել:

Բայց հարցը Գարգեգին Երկրորդի անձը չէ: Այդ խնդիրը կա, բայց Փաշինյանի գլխավորած իշխանության առանցքային թիրախը հենց Հայ առաքելական եկեղեցին է, որպես ազգային, հոգևոր, աշխարհով մեկ սփռված ու հայության մեջ մեծ հեղինակություն ունեցող կառույց, ազգային անկյունաքարային ինստիտուտ:

Սա է գլխավոր հարցը: Ավելի ստույգ, իշխանության հետապնդած նպատակը Հայ առաքելական եկեղեցին կազմաքանդելն է, ոչնչացնելը, բովանդակախեղելը (առնվազն):

Ավելին, այն, որ Փաշինյանի բուն թիրախը Եկեղեցին է, չափազանց դյուրին հիմնավորվում է նույն այդ քպական իշխանության քայլերով ու գործողություններով: Դրանց պարզ, նկարագրական թվարկումն իսկ բավարար է՝ համոզվելու համար. եպիսկոպոսների դիվանագիտական անձնագրերի չեղարկումը (2018 թ.), Ամենայն հայոց կաթողիկոսին ուղեկցող պետական ոստիկանական պահպանության դադարեցումը (2020 թ.), «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը հանրակրթական առանձին ուսումնական ծրագրից (2020 թ.), քրեակատարողական հիմնարկներում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր ծառայության դադարեցումը (2024 թ.), զինված ուժերում եկեղեցու ինստիտուցիոնալ ներկայության էական սահմանափակումները և ՀԱԵ-ն բանակից հեռացնելը (2024–2025 թթ.), պատարագների խմբագրման փորձերը (2025–2026 թթ.), Ամենայն հայոց կաթողիկոսին փոխելու և նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հրապարակային քաղաքական նախաձեռնությունների մեկնարկը (2025– 2026 թթ.), Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումները (2026 թ.):

Ըստ որում, դեռ չենք խոսում անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաստիճան հոգևորականության հասցեին զազրախոսական, փողոցային արտահայտությունների, ՀԱԵ բարձրաստիճան բազմաթիվ հոգևորականների կալանավորելու, մեղադրանքներ ներկայացնելու, ռեպրեսիաների ենթարկելու մասին: Չենք խոսում քպական իշխանությունների կողմից Եկեղեցու հասցեին այլ անընդունելի դրսևորումների մասին: …

Փաշինյանն առաջինը չէ, իհարկե, որ ցանկանում է կործանել Հայ առաքելական եկեղեցին: Էլի փորձողներ են եղել 1700 տարվա ընթացքում: Ակնհայտ փաստն այն է, որ Հայ առաքելական եկեղեցին կա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները