Էբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակում է Էբոլա հիվանդության՝ Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված բռնկումը։ Այդ մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
 
Այս պահին արձանագրվել է՝
  • 3360 հաստատված դեպք
  • 1487 հաստատված մահվան դեպք
ԱՀԿ-ի գնահատմամբ՝ ներկայիս բռնկումը Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված մինչ այժմ գրանցված ամենախոշոր բռնկումն է։
 
Ուգանդա
2026 թվականի հուլիսի 28-ին Ուգանդայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկիրն ազատ է էբոլայից։ Վերջին հաստատված դեպքը գրանցվել էր հունիսի 21-ին, իսկ վերջին բուժվող հիվանդը հիվանդանոցից դուրս էր գրվել հուլիսի 16-ին՝ երկու բացասական լաբորատոր արդյունքից հետո։
 
Միաժամանակ, ԱՀԿ-ն շարունակում է Ուգանդայի համար ներմուծման ռիսկը գնահատել բարձր՝ պայմանավորված Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության հետ բնակչության ակտիվ տեղաշարժերով և շարունակվող սահմանային կապերով։
 
Ֆրանսիա և Գերմանիա
Ֆրանսիայում արձանագրվել է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունից վերադարձած բժշկի մոտ էբոլայի մեկ ներմուծված դեպք։ Հիվանդն առողջացել է, իսկ նրա հետ շփված անձանց շրջանում վարակի փոխանցում չի արձանագրվել։
 
Գերմանիայում բուժում են ստացել ԱՄՆ երկու քաղաքացի, որոնց մոտ հիվանդությունը հաստատվել էր Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, և որոնք բժշկական տարհանմամբ տեղափոխվել էին Գերմանիա։ Առաջին հիվանդն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, երկրորդի վիճակը գնահատվել է կայուն։ Երկրում երկրորդային փոխանցման դեպքեր չեն արձանագրվել։
 
ԱՀԿ-ի մասնագիտացված խմբերը շարունակում են գնահատել էբոլայի դեմ թեկնածու պատվաստանյութերն ու բուժական միջոցները։
 
Իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում
 
Հայաստանի Հանրապետության համար էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։
 
Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի և բռնկում ունեցող երկրների միջև կանոնավոր ու ինտենսիվ ուղիղ հաղորդակցություններ չկան, իսկ հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։ Վարակումը տեղի է ունենում միայն հիվանդ մարդու կամ մահացածի արյան և այլ կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման արդյունքում։
 
Միաժամանակ, հաշվի առնելով միջազգային ուղևորափոխադրումները, անհրաժեշտ է պահպանել համաճարակաբանական զգոնությունը, խուսափել էբոլայի վարակ գրանցած տարածքներ ճամփորդելուց, ապահովել կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերումը և ժամանակին կիրառել սահմանված հակահամաճարակային միջոցառումները։
 
ՀՀ ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկությունները։
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ) Էբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկը Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին Թբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ը Գառնիում հայտնաբերել են 14-ամյա Վահե Ապիկյանին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Սև ծովում հարձակման է ենթարկվել ադրբեջանցի նավաստիներով նավը Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա Ռոստոմյան Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն
Ամենաընթերցվածները