Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե դեռ մեկ տասնամյակ առաջ տարածաշրջանում հիմնական մրցակցությունն ընթանում էր Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Իրանի միջև, ապա ներկայում այդ հավասարակշռությունը զգալիորեն վերափոխվել է, և այդ փոփոխությունների գլխավոր շահառուներից մեկը դարձել է Թուրքիան։ Անկարան այլևս չի սահմանափակվում միայն իր անմիջական սահմանների անվտանգությամբ կամ հարևան երկրների նկատմամբ ազդեցության պահպանմամբ, այլ հետևողականորեն կառուցում է մի ռազմավարություն, որի նպատակը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, Արևել յան Միջերկրականում, Սևծովյան տարածաշրջանում և նույնիսկ Աֆրիկայում ազդեցության միասնական աշխարհաքաղաքական համակարգ ձևավորելն է։

Այս ռազմավարությունն արդեն վաղուց դուրս է եկել միայն ռազմական կամ դիվանագիտական ոլորտներից և ներառում է տնտեսական, մշակութային, էներգետիկ, ռազմարդյունաբերական, տեղեկատվական և նույնիսկ գաղափարախոսական բաղադրիչներ, որոնք միասին Թուրքիային հնարավորություն են տալիս հանդես գալ որպես տարածաշրջանային գերտերության հավակնություններ ունեցող պետություն։

Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ տարածքային ազդեցությունը վաղուց այլևս չի սահմանափակվում միայն քարտեզի վրա սահմաններով։ Անկարան ազդեցությունն ընկալում է որպես ռազմական ներկայության, դաշնակիցների ցանցի, պաշտպանական համագործակցության, տնտեսական կախվածության, ենթակառուցվածքային նախագծերի և քաղաքական լոյալության համադրություն։ Այս ռազմավարության ամենացայտուն դրսևորումներից մեկը դարձավ Հարավային Կովկասը։ Արցախյան պատերազմից հետո Թուրքիան առաջին անգամ փաստացի դարձավ Հարավային Կովկասի վրա մեծ ազդեցություն բանեցնող ուժերից մեկը։ Պատահական չէ, որ թուրքական քաղաքական և ռազմական ղեկավարությունը բազմիցս փորձել է Ադրբեջանի ռազմական հաջողությունը ներկայացնել ոչ միայն որպես Բաքվի, այլև որպես Թուրքիայի հաղթանակ՝ այդպիսով ընդգծելով, որ Ադրբեջանի ձեռք բերած արդյունքները հնարավոր չէ առանձնացնել թուրքական ռազմական, տեխնոլոգիական, հետախուզական և քաղաքական աջակցությունից։

Այս մոտեցումն ունի նաև երկարաժամկետ նշանակություն, քանի որ ձևավորում է այն ընկալումը, թե Ադրբեջանը իր ռազմավարական հաջողությունների համար պարտական է Թուրքիային, իսկ դա իր հերթին խորացնում է Անկարայի ազդեցությունը Բաքվի քաղաքական որոշումների վրա։ Միևնույն ժամանակ, շարունակվում է ադրբեջանական բանակի լայնածավալ վերափոխումը թուրքական ռազմական մոդելով։ Խոսքը միայն սպառազինության կամ համատեղ զորավարժությունների մասին չէ։ Իրականացվում է կառավարման համակարգի, հրամանատարական մշակույթի, ռազմական կրթության, հատուկ նշանակության ստորաբաժանումների, կապի համակարգերի և ռազմավարական պլանավորման ամբողջական վերաձևավորում՝ թուրքական չափանիշներին համապատասխան։ Սա նշանակում է, որ ապագայում Ադրբեջանի պաշտպանական համակարգն ավելի սերտորեն ինտեգրված կլինի Թուրքիայի ռազմական համակարգին, իսկ երկու երկրների միջև համագործակցությունը կստանա ոչ թե ժամանակավոր, այլ ինստիտուցիոնալ բնույթ։ Արդյունքում Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա շարունակելու է աճել, ինչը կարող է նպաստել նաև ամբողջ Հարավային Կովկասում թուրքական քաղաքական և ռազմավարական ներկայության խորացմանը։

Սակայն Թուրքիայի հավակնությունները երբեք չեն սահմանափակվել միայն Հարավային Կովկասով։ Նրա գլխավոր ռազմավարական առաջնահերթությունը շարունակում է մնալ Մերձավոր Արևելքը։ Տարածաշրջանը Թուրքիայի համար ոչ միայն աշխարհագրական հարևանություն է, այլև պատմական, մշակութային և անվտանգային միջավայր, որտեղ Անկարան իրեն տեսնում է որպես բնական առաջնորդ։ Այդ տեսանկյունից վերջին տարիների ամենամեծ աշխարհաքաղաքական ձեռքբերումներից մեկը Սիրիայում տեղի ունեցած փոփոխություններն էին։ Ասադի վարչակազմի տապալումից հետո ձևավորված նոր իշխանությունները պրոթուրքական դիրքորոշում ունեն ու կրում են Թուրքիայի ազդեցությունը։ Մյուս կողմից՝ եթե նախկինում Սիրիայի տարածքը և այնտեղ գործող քրդական ուժերը որոշակիորեն բաժանում էին Թուրքիայի և Իսրայելի անմիջական ազդեցության գոտիները, ապա այժմ այդ բուֆերային համակարգը փաստացի քայքայվել է։ Արդյունքում թուրքական ազդեցությունը մոտեցել է Իսրայելի սահմաններին, իսկ դա չի կարող չառաջացնել Թել Ավիվի մտահոգությունը։ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վերջին շրջանի լարվածությունը պայմանավորված է ոչ միայն Գազայի շուրջ քաղաքական հակասություններով կամ փոխադարձ կոշտ հայտարարություններով, այլև այն խորքային աշխարհաքաղաքական իրողությամբ, որ երկու պետությունների ազդեցության գոտիներն աստիճանաբար սկսում են հատվել։ Եթե նախկինում նրանց միջև կային միջանկյալ դերակատարներ, ապա այժմ այդ միջնորդ օղակները զգալիորեն թուլացել են։ Հենց այս պատճառով բացառված չէ, որ ապագայում Սիրիան դառնա Թուրքիայի և Իսրայելի միջև անուղղակի մրցակցության կամ նույնիսկ սահմանափակ բախումների հիմնական հարթակը։ Երկու երկրներն էլ ձգտում են ապահովել իրենց անվտանգությունը, սակայն այդ նպատակին հասնելու մեթոդները հաճախ հակասում են միմյանց։

Թուրքիայի ազդեցության աճը պայմանավորված է ոչ միայն սեփական ակտիվ քաղաքականությամբ, այլև մյուս դերակատարների թուլացմամբ։ Վերջին տարիներին հատկապես ակնհայտ է դարձել Իրանի ազդեցության հարաբերական նվազումը։ Տասնամյակներ շարունակ Թեհրանը համարվում էր Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ ուժերից մեկը՝ հենվելով Սիրիայում, Լիբանանում, Իրաքում և Եմենում ձևավորված դաշնակիցների ցանցի վրա։ Սակայն վերջին զարգացումները զգալիորեն սահմանափակել են այդ հնարավորությունները։ Թուրքիան փորձում է օգտվել այն հանգամանքից, որ տարածաշրջանում ստեղծվել են նոր հնարավորություններ, իսկ ավանդական ուժային կենտրոնները կորցրել են իրենց նախկին ազդեցությունը։ Թեև Իրանը շարունակում է պահպանել նշանակալի ազդեցություն Իրաքում, հատկապես շիա բնակչության և մի շարք քաղաքական ու ռազմական կառույցների միջոցով, սակայն այստեղ ևս իրավիճակը կարող է արագ փոփոխվել։ Իրանական տնտեսությունը շարունակում է կրել ծանր բեռ միջազգային պատժամիջոցների պատճառով, իսկ երկրի ենթակառուցվածքներն ամերիկյան ուժերի հարվածների տակ են։ Եթե Իրանի թիրախավորման միտումները շարունակվեն, ապա Թեհրանի նախկին ազդեցությունը պահպանելու հնարավորությունները կարող են աստիճանաբար սահմանափակվել, իսկ այդ վակուումը կրկին կարող է փորձել լրացնել Թուրքիան։

Միևնույն ժամանակ արաբական աշխարհը ներկայումս ի վիճակի չէ ձևավորել միասնական ռազմավարություն Թուրքիայի ազդեցության աճին հակազդելու համար։ Թեև առանձին արաբական պետություններ տարբեր հարցերում կարող են անհանգստանալ Անկարայի ակտիվությունից, սակայն նրանց միջև առկա են խորքային աշխարհաքաղաքական հակասություններ, մրցակցություն և տարբեր առաջնահերթություններ։ Որոշ երկրներ Թուրքիայի հետ ունեն տնտեսական շահավետ հարաբերություններ, մյուսները փորձում են համագործակցել անվտանգության ոլորտում, իսկ երրորդներն իրենց հիմնական սպառնալիքը շարունակում են տեսնել այլ ուղղություններով։ Այս պայմաններում ձևավորել միասնական հակաթուրքական բևեռ չափազանց դժվար է։

Թուրքիայի աշխարհաքաղաքական վերելքի մյուս կարևոր գործոնը Ռուսաստանի հարաբերական թուլացումն է։ Ուկրաինայում շարունակվող պատերազմը զգալիորեն սահմանափակել է Մոսկվայի հնարավորությունները միաժամանակ ակտիվորեն ներգրավվելու այլ տարածաշրջաններում։ Արդյունքում Ռուսաստանը ստիպված է եղել նվազեցնել իր ազդեցությունը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Հարավային Կովկասում։ Թուրքիան շատ արագ օգտվել ու օգտվում է այս հնարավորությունից՝ ընդլայնելով սեփական ներկայությունը այն տարածքներում, որտեղ նախկինում գերակշռում էր ռուսական ազդեցությունը։ Անկարայի համար ռազմավարական առումով ձեռնտու է, որ Ուկրաինայում պատերազմը հնարավորինս երկար շարունակվի, քանի որ այդ ընթացքում Ռուսաստանի քաղաքական, ռազմական և տնտեսական ռեսուրսների զգալի մասը կենտրոնացած կմնա եվրոպական ուղղությամբ։

Սակայն առկա վիճակը չի նշանակում, որ Ռուսաստանը վերջնականապես հրաժարվել է իր տարածաշրջանային դերակատարությունից։ Եթե ուկրաինական պատերազմն ավարտվի, և Մոսկվան աստիճանաբար վերականգնի իր ռազմական ու քաղաքական հնարավորությունները, ապա, ամենայն հավանականությամբ, կփորձի վերադառնալ նախկին ազդեցության գոտիներ։ Սակայն այդ վերադարձն արդեն տեղի կունենա բոլորովին այլ պայմաններում։ Ռուսաստանը ստիպված կլինի մրցակցել ոչ թե նախկին Թուրքիայի, այլ մի երկրի հետ, որն այս ընթացքում հասցրել է զգալիորեն ընդլայնել իր ռազմական արդյունաբերությունը, դիվանագիտական կապերը, տնտեսական ազդեցությունը և ռազմավարական ներկայությունը մի շարք տարածաշրջաններում։

Հետևաբար, Մոսկվան հիմիկվանից արդեն պետք է հաշվարկի, որ հետպատերազմյան փուլում Մերձավոր Արևելքում, Սևծով յան տարածաշրջանում և Հարավային Կովկասում իր հիմնական տարածաշրջանային մրցակիցը կարող է լինել հենց զգալիորեն հզորացած Թուրքիան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները