Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը որոշեց յուրովի բորբոքել հանրության հետաքրքրությունը: «Ես կարող եմ պարզ ճակատով ասել՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ»,-նախօրեին հայտարարեց նա:

Բայց հանգիստ թողնենք ԿԸՀ նախագահի ճակատն ու դրա պարզության աստիճանը: Հիմնականը. Վահագն Հովակիմյանը պնդում է, որ այն ամենը, ինչին հանրությունն ականատես եղավ մայիսի 8-ից հունիսի 7-ը, նաև՝ հունիսի 7-ին ու դրանից հետո, «ազատ, արդար, թափանցիկ» էր: Արդյո՞ք կարող են «ազատ, արդար, թափանցիկ» բնորոշվել այն ընտրությունները, որոնց արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը «բարձր դատարանում»՝ ՍԴ-ում վիճարկել են այդ ընտրություններին մասնակցած գրեթե բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը: Ի դեպ, բավականին հազվադեպ հանդիպող երևույթ էր, որ միանգամից 7-8 ուժ դիմեց ՍԴ՝ պահանջելով վերանայել կամ չեղարկել ընտրության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

Հարկավ, կարելի է հիշեցնել նաև «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների, ԲՀԿ-ի կամ «Միասնության թևերի» ներկայացուցիչներ Արամ Վարդևանյանի, Հովհաննես Խուդոյանի, Արծվիկ Մինասյանի, Արամ Օրբել յանի, Լիպարիտ Դրմեյանի բերած փաստարկները: Այսինքն, զուտ միայն այդ հիշեցումը բավարար կլիներ, որպեսզի ԿԸՀ նախագահը, որ ՍԴ-ում «պատասխանողի» կարգավիճակով հանդես եկավ, մի փոքր ավելի զուսպ արտահայտվեր իր գլխավորությամբ կազմակերպված ու անցկացված քաղաքական համապետական միջոցառմանը որակում տալիս:

Բայց, ենթադրենք, հիշատակված բարձրակարգ փաստաբանները շահագրգիռ անձինք են, կողմնակալ են (այնքանով, որքանով կոնկրետ քաղաքական ուժերի էին ներկայացնում): Ենթադրենք, չնայած, էական պետք է դիտարկվեին նրանց բերած փաստարկները: Ի վերջո, կան նաև այլ գնահատականներ ու դիտարկումներ: Գաղտնիք չէ, որ Եվրամիությունը, ԱՄՆ-ը ցուցադրաբար ու անթաքույց սատարում էին Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին: Այսինքն, էլի կողմնակալ են, բայց, այդքանով հանդերձ նույնիսկ նրանց ներկայացուցիչները, մեղմ ասած, համաձայն չեն ԿԸՀ նախագահի հետ:

Ահավասիկ, ընդամենը մի քանի մեջբերում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ընդհանուր նախաձեռնության՝ հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ «Նախնական արդյունքների և եզրակացությունների մասին հայտարարությունից»:

Առաջինը. «Քարոզարշավը եղել է ակտիվ և հիմնականում խաղաղ, սակայն կրել է խիստ բևեռացված և առճակատային բնույթ՝ զուգորդված սադրիչ հռետորաբանության բազմակի կիրառմամբ, այդ թվում՝ իշխող կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուի կողմից»: Ընդգծենք, սա մենք չենք ասում, այլ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին սատարող եվրոկառույցների հավաքական ներկայացուցիչները, որոնք միջազգային դիտորդական առաքելություն են իրականացրել:

Երկրորդը. «2026 թվականի հունվարին և ապրիլին արագացված ընթացակարգով, առանց պատշաճ խորհրդակցությունների կամ քաղաքական ուժերի լայն աջակցության ընդունվել է ևս երկու փոփոխությունների փաթեթ: Բացի այդ, ապրիլ յան փոփոխություններն ընդունվել են ընտրությունների նշանակումից հետո, ինչը չի համապատասխանում լավագույն միջազգային փորձին և արդյունքում որոշ դաշինքներ ունեին բավականին քիչ ժամանակ իրենց գրանցման դիմումները նոր ընդունված ընթացակարգերի պահանջներին համապատասխանեցնելու համար»։

Երրորդը. «Քարոզարշավից առաջ և դրա ընթացքում հանրային դաշտում շրջանառվել են ընտրական խախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքների սխեմաների վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներ, որոնք իշխանությունների կողմից ակտիվորեն քննության են առնվել։ Նման դեպքերում իշխանությունները երբեմն հրապարակել են գաղտնալսված մասնավոր զրույցները, այդ թվում՝ մեղադրվող անձանց խոսակցությունները, ինչը հարցականի տակ է դրել պատշաճ իրավական ընթացակարգերի պահպանումը։ Այդ նյութերը տարածվել են նաև իշխող կուսակցության անդամների սոցիալական ցանցերի էջերում»:

Բացի այդ, դիտորդների բազմաթիվ զրուցակիցներ նշել են, որ «այդ իրավիճակը նաև զսպող ազդեցություն է ունեցել ընտրողների վրա՝ նրանց հետ պահելով ընդդիմության հետ առնչվող գործունեությանը մասնակցելուց, այդ թվում՝ առցանց հարթակներում, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին»:

Չորրորդը. «Քարոզարշավի մի շարք միջոցառումների ընթացքում վարչապետը կիրառել է վիրավորական և հրահրող արտահայտություններ, այդ թվում՝ տեղահանված հայ փախստականների հասցեին։ Որոշ դեպքերում վարչապետը նաև հրապարակայնորեն սպառնացել է ընդդիմադիր թեկնածուներին հետաքննություններով և նրանց պատկանող ընկերությունների ազգայնացմամբ։ Ազգայնացման գործընթացներից մի քանիսը սկսվել էին դեռևս նախքան նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը»:

Հինգերորդը՝ դիտորդները դիտարկել և ստացել են ընտրողների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ, որոնք վերաբերում էին իշխող կուսակցության նախընտրական հանրաքվեներին մասնակցելու նպատակով անձանց ներգրավելուն։ «Բացի այդ, ընտրություններից առաջ կառավարության կողմից հայտարարվել կամ ներդրվել են մի շարք սոցիալական և տնտեսական միջոցառումներ, որոնք լայնորեն ընկալվել են որպես իշխող կուսակցությանը նպաստող քայլեր։ Նման գործելակերպը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին և միջազգային չափանիշներին, որոնք պահանջում են պետության և քաղաքական կուսակցությունների միջև հստակ տարանջատում, և կարող է խաթարել ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար հավասար հնարավորությունների սկզբունքը»:

Նորից ընդգծենք, սա մենք չենք ասում, սա չեն ասում «կրեմլի ագենտները», «ռսաստրուկները» և այլն: Սա ասում է Փաշինյանին սատարող Եվրոպան ներկայացնող դիտորդական առաքելությունը:

Հիմա հարց՝ ո՞ւր մնացին «ազատ, արդար, թափանցիկը»: Հարցը, բնականաբար, հռետորական է, որովհետև առանց այդ էլ պարզ է, թե ուր մնացին: Եվ նշվածը դեռ ամենը չէ: Այնպես որ, «հալվա» ասելով՝ անցած ընտրությունների բնույթը չի փոխվում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները