«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին մեր երկրում արդարությունն իր ճանապարհը կարծես սկսել է ավելի դժվար հարթել, միջազգային օղակներից գրեթե չկան արձագանքներ Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ։ Արդարության հույսի շող կարող է դառնալ, ասենք, այն, որ ՄԱԿ-ը հետազոտման առարկա է դարձրել Սրբազան պայքարի «18 արդարների» գործը, այնտեղ մի շարք հակասություններ է հայտնաբերել և հարցեր ուղղել Հայաստանի կառավարությանը։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ընդգծում է՝ աշխատանք տանելը շատ կարևոր հանգամանք է։ «Երբ տարբեր միջազգային կառույցներում, երկրներում մեր աղմուկը, ձայնը հասնում է, այնտեղից արձագանք է լինում։ Այդ երկրներում քաղաքական գործընթացները ներքևից վերև են, այսինքն՝ ներքևները վերևների վրա ազդեցության գործիքներ, խողովակներ ունեն։ Այդ պատճառով երբեք չպետք է անտեսենք այդ հանգամանքը։ Եթե այն, ինչ տեղի է ունենում այս իշխանությունների օրոք, տեղի ունենար նախկին ժամանակներում, շատ մեծ աղմուկ կլիներ։ Հիշում եմ, որ նախկին նախագահների ժամանակ, երբ եվրոպական տարբեր պաշտոնյաներ այցելում էին Հայաստան, գնում էին կալանավայրեր, հանդիպում մարդկանց, ովքեր համարվում էին քաղաքական դրդապատճառներով ազատազրկված կամ կալանավորված, նրանց պայմաններին էին ծանոթանում և այլն։ Իսկ այժմ այսքան քաղբանտարկյալներ կան, նրանք կալանավորված կամ ազատազրկված են անհեթեթ ու շինծու մեղադրանքներով, բայց նախկին արձագանքի տասը տոկոսը չենք տեսնում։ Բայց սա մեզ չպետք է վհատեցնի։ Օրինակ՝ Ավետիք Չալաբյանի դեպքով տեսանք Եվրոպական խորհրդարանի Patriots for Europe խմբակցության պատգամավոր Գերոլֆ Անեմանսի արձագանքը, Ուրսուլա ֆոն դեր Լայենին են նամակ գրել, այսինքն՝ այս պրոցեսն անպայման պետք է շարունակենք։ Բոլոր հասարակական, քաղաքական միավորները, որոնք տարբեր երկրներում ունեն գործընկեր կառույցներ, մեր հայրենակիցներն իրենց օրենսդիրներին, սենատորներին, պատգամավորներին պետք է դիմեն նամակներով, որպեսզի Հայաստանում տիրող այս խայտառակ վիճակը՝ կապված քաղբանտարկյալների հետ, համապատասխան ուշադրության արժանանա։ Աղմուկը միշտ ինչ-որ հետևանք ստեղծում է։ Ժողովրդական խոսքն ասում է՝ առանց կրակ ծուխ չի լինում։ Թեկուզ մեր կրակը թույլ է, մեր ուժերը չեն հերիքում բոց տալ, բայց թույլ կրակից էլ չպետք է հրաժարվենք, այլ պետք է ամեն անգամ մեր գործիքակազմը կատարելագործելով՝ աղմուկ բարձրացնենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։

Միևնույն ժամանակ, եթե բազմաթիվ անհատների պարագայում հստակ է նրանց ճանաչելիությունն իրենց հասարակական-քաղաքական, տնտեսական գործունեության շնորհիվ, ապա մյուսների պարագայում գործ ունենք քաղաքացիների հետ, որոնք այս կամ այն գործողության կամ ձևակերպման պատճառով քաղաքական հետապնդման են ենթարկվում, սակայն նրանց անունները հայտնի չեն լայն հանրությանը և իրենց հանդեպ տեղի ունեցողն էլ կարծես ստվերում է մնում։ «Ինչպե՞ս է որոշվում, որ անձը քաղբանտարկյալ է։ Քաղբանտարկյալների կարգավիճակի վերաբերյալ գոյություն ունեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1900 բանաձևի չափանիշները, որոնք արտապատկերելի են։ Դրանց միջոցով են նաև հստակ հիմնավորվում, որ քաղբանտարկյալներ կան, նրանց իրավունքները պետք է պաշտպանել։ Այս տեսանկյունից վերջին տարիներին քաղաքական հետապնդման ենթարկված անձանց ռեեստր ստեղծելը շատ կարևոր է։ Տեսեք՝ Ավետիք Չալաբյանին, Արեգնազ Մանուկյանին, Արմեն Աշոտյանին և էլի շատերին հանրությունը ճանաչում է, բայց կան մարդիկ, ում քիչ է ճանաչում։ Օրինակ՝ Վրույր Այվազյանին, որը երկար ժամանակ տնային կալանքի տակ էր, իմ համոզմամբ, շինծու քրեական գործով։ Նա Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ է, համայնքում մեծ հեղինակություն ունի, և նրան պարզապես հեռացրել էին ընտրությունների պրոցեսից։ Այս ապօրինությունները պետք է բարձրաձայնվեն, որպեսզի մեր հանրությունն այս մարդկանց նաև դեմքով ճանաչի։ Այս առումով ծավալուն աշխատանքի կարիք կա»,-նկատում է մեր զրուցակիցը։

Վերջերս մի կարծիք հնչեց, թե բոլորիս Նիկոլ Փաշինյանը կալանավորել չի կարող, բայց վերջին ամիսներին հարուցված քրեական գործերը պատճառ են դառնում երբեմն կասկածելու այս մտքին։ «Իսկապես չի կարող բոլորին կալանավորել։ Բայց նա կալանավորում է տարբեր քաղաքական ու հանրային միավորների ղեկավարներին՝ ձգտելով այդ կերպ կազմակերպությունը քանդել։ Անհատները, ղեկավարները հեղինակություն են ունենում իրենց կազմակերպության ներսում, և երբ այդ հեղինակություններին մեկուսացնում են, հույս են ունենում, որ ներքին խնդիրներ, տարաձայնություններ կառաջանան, և այդ կառույցները կփլուզվեն։ Կազմակերպված կառույցների պարագայում այդ գործելակերպն արդյունք չի ունենալու։ Կրկին առաջնորդներ են ձևավորվում։ Ինչո՞ւ է այսպես վարվում, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններից թելադրված անելիքներ ունի իրականացնելու։ Նրան ստիպել են, որպեսզի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխի, որտեղ չի լինի հղում Անկախության հռչակագրին, կամ Սահմանադրությամբ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու կարգավիճակը կփոխվի, Կաթողիկոսին գահընկեց անելու պատվեր ունի դեռևս կատարելու, Հայաստանը տնտեսապես Ադրբեջանին և Թուրքիային ենթարկելու պատվեր ունի։ Արդեն տեսնում ենք, որ տնտեսական հարաբերություններում, օրինակ՝ ռուսական ապրանքները սկսում են փոխարինել ադրբեջանականով։ Էներգետիկ կախվածություն Ռուսաստանից կար, հիմա կարծես այդ նույն կախվածությունը փոխարինվելու է Ադրբեջանից կախվածությամբ։ Նա ունի կոնկրետ անելիքներ, պատվերներ, որոնք պետք է կատարի, և դրանք կատարելու ճանապարհին հանդիպում է դիմադրության օջախների։ Այդ դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը։ Նա նաև լավ գիտի, որ ընտրություններում հաղթանակ չի գրանցել, եվրոպական պետությունները, միջազգային կազմակերպությունները, բոլորն էլ Հայաստանում տիրող իրավիճակի մասին օբյեկտիվ ինֆորմացիա ունեն, և գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրություններում։ Նա մեծ կեղծարարության միջոցով, այնպիսի, ինչպիսին արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իշխանությունը զավթել է և գնում է այդ վա-բանկի տրամաբանությամբ։ Իրեն ներում են դրա համար, որովհետև անհրաժեշտ է, որ նա տանի օրակարգ, որը նաև սպասարկում է աշխարհաքաղաքական շահերը։ Նա էլ ցանկանում է իր իշխանությունը պահպանել, վախեցնել, լռեցնել, վախի մթնոլորտ ստեղծել, որ մարդիկ քաղաքականությամբ չզբաղվեն, այսինքն՝ ով ցանկանա քաղաքականությամբ զբաղվել, պետք է դառնա միայն ՔՊ-ի անդամ», -ասում է մեր զրուցակիցը։

Կարո՞ղ է այս իրավիճակն անվերջ շարունակվել։ «Կայուն աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող երկրներում բռնապետությունները կարող են երկար շարունակվել։ Կարծում եմ, որ Հայաստանը չի գտնվում կայուն աշխարհաքաղաքական միջավայրում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը կարող է շարունակվել, որքան այդ անկայունությունը դեռևս կա, բայց երբ որոշակիորեն կայունանա, ընդ որում՝ չգիտենք, թե որ ուղղությամբ կկայունանա, որ գերտերությունը, ուժային կենտրոնն այստեղ կունենա գերիշխանություն, երկու տարբերակ է հնարավոր՝ կա՛մ նրանից շատ ավելին են պահանջելու, որքանի հնարավորություն նա այլևս չի ունենա, արդյունքում կկորցնի իր ընտրազանգվածը, այն իրենից կհիասթափվի, կա՛մ կկորցնի իր աջակցությունը տարբեր ուժային կենտրոններում, օրինակ՝ ԵՄ երկրներում տեղի ունենան իշխանությունների փոփոխություններ, և նոր ուժերն այլևս չաջակցեն իրեն»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները