«Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածաշրջանում կտրուկ փոխվող իրավիճակը, որն անմիջականորեն կապված է Իրանի շուրջ զարգացումների հետ, ըստ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի, կրելու է շարունակական բնույթ և ձգվելու է տարիներ։ Մեր լրագրողի հետ զրույցում գեներալը նշեց, որ թեև հնարավոր են ժամանակավոր պայմանագրեր ու հարաբերական դադարներ, միևնույնն է, որոշ ժամանակ անց ամեն ինչ նորից է սկսվելու, իսկ ապագա լարվածության հիմնական պատճառը լինելու է, այսպես կոչված, միջանցքի ճանապարհը։

Այս ամենին զուգահեռ ավելի են խորանում մեր խնդիրները Ռուսաստանի հետ, քանի որ Հայաստանի գործող ղեկավարությունը, նախկին նախարարի բնորոշմամբ, նախընտրում է արտերկրում ողորմություն խնդրել ու նվեր ստացած գումարներով գոյատևել, փոխանակ սեփական աշխատանքով արտադրած արդյունքն ու կոնյակը պատշաճ վաճառելու և երկիրը սեփական ուժերով զարգացնելու։ Գեներալն ընդգծեց, որ սա արժանապատվության հարց է, քանի որ սեփական արտադրանքով փող աշխատելն անհամեմատ ավելի «թասիբով» ճանապարհ է, քան ամբողջ աշխարհից անվերջ օգնություն հայցելը։

Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ Արշակ Կարապետյանը մեր լրագրողին փոխանցեց, որ երկրում ստեղծված ներքաղաքական մթնոլորտն ուժային կառույցների միջոցով վախի տարածմանն է միտված։ Նրա դիտարկմամբ, այսօր տեսնում ենք պատկերներ, երբ իրական հանցագործներին ու մարդասպաններին հեշտությամբ ազատ են արձակում, իսկ օրինապահ քաղաքացիներին, ովքեր կանոնավոր ներկայանում են քննչական մարմիններ, ցուցադրաբար գետնին են տապալում՝ հասարակությանը վախեցնելու համար։ Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը վստահ է, որ այս վիճակը հաղթահարելու միակ տարբերակը համընդհանուր համախմբումն է, քանի որ ներկա իշխանություններն ընտրություններով երբեք չեն հեռանալու։ Նա կոչ արեց յուրաքանչյուր քաղաքացու գիտակցել սեփական պատասխանատվությունը և միանալ ստորագրահավաքին՝ շեշտելով, որ միայն գաղափարական վերածննդի ու նոր ստարտի միջոցով է հնարավոր վերականգնել ներքին համերաշխությունը, կարգավորել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ և միաժամանակ կառուցել գործընկերային ամուր կապեր Եվրոպայի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները