«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման փաստը։ Նախ՝ ԲՀԿ-ն ԿԸՀ «թեթև ձեռքով» զրկվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր ստացած քվեներից։ Այդ գործընթացը «մանդատագողություն» անունը ստացավ։ Շատերը գուցե ենթադրում էին, որ ամեն ինչ այսքանով կավարտվի, բայց ոչ։ «Հաշվի առնելով իշխանությունների ոչ ադեկվատ լինելը, պատրաստ էինք յուրաքանչ յուր զարգացման, այսինքն՝ մեզ համար սա մեծ անակնկալ չեղավ։ Հաշվի առնելով այն, թե ինչեր է արել այս իշխանությունը մեր երկրի գլխին, ինչ է շարունակում անել և ինչ է պլանավորում անել, ապա այս իշխանության համար ոչ մի կարմիր գիծ չկա։ Սա լիովին նեոթուրքական «փաշիզմի» արտահայտումն է, որն, ըստ էության, դասական ֆաշիզմի ամենանողկալի, ամենազզվելի, ամենապրիմիտիվ դրսևորումն է։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա, այո, սպասելի էր տեղի ունեցածը։ Բացի սպասելին, փորձում էինք հասկանալ՝ լավ, հիմա ի՞նչ պետք է հորինեն։ Պարզ է՝ այնքան ամբարտավան են, գնացել, ոչ ադեկվատ, հիմար բաներ են հորինել և այդ պատրվակով փորձում են Ծառուկյանին պատժել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Հասկանալի է, որ այս քայլերի հետևանքով տուժելու է ոչ միայն Գագիկ Ծառուկյան անհատը, այլ երկրի հեղինակությանն է մեծ վնաս հասցվելու, սպորտի, տնտեսության և այլ բնագավառները, որտեղ նա գործունեություն է ծավալում, մեծ վնասներ են կրելու։ «Ունեմ հիմնավոր կասկած, որ այս գործընթացը թելադրված է ոչ միայն իշխանությունների կողմից վրեժխնդրությամբ, չնայած դա կա, ոչ թե ադեկվատությունից դուրս ընկնելու պահով, այլ նաև արտաքին պատվերով, քանզի, օրինակ՝ թուրքերն ու ադրբեջանցիները հիմա երևի շամպայն են պայթեցնում Բաքվում ու Անկարայում, քանզի այն մարդը, որն իրենց «բկին կանգնած» է եղել, այսինքն՝ թշնամական պետությունների «բկին», այսօր անազատության մեջ է։ Դրա հետ մեկտեղ՝ եկեք չմոռանանք, որ Ադրբեջանը պաշտոնապես ունի դոկտրին՝ թույլ չտալ Հայաստանի ամրապնդումը, պետք է թուլացնեն մեր տնտեսությունը։ Ի վերջո, ունեն, չէ՞, «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը, որը հնարավոր է իրականացնել միայն, եթե Հայաստանը մաքսիմալ թուլացած է։ Այո, չեմ հավատում զուգադիպությունների, չկա զուգադիպություն, կա հստակ միտում, և այդ միտումը, ինչ հեքիաթ ուզում է պատմեն, ինչեր ուզում է՝ ասեն, լրիվ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանդեպ թշնամի պետությունների քաղաքականությանը։ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողը չի կարելի դիտարկել լոկ անձնային տիրույթում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ամեն օր մեր երկրում ավելանում է քաղբանտարկյալների թիվը։ Երբեմն անունների ցանկն այնքան երկար է, որ չես նշում մեկին, որ հանկարծ չմոռանաս մյուսին։ «Այն, ինչ հիմա կատարվում է, ուղիղ ապացույց է՝ Ազգային ժողովը, որը ձևավորվելու է, և կառավարչական համակարգը, որը գործելու է, չունի լեգիտիմություն։ 

Եթե նախկինում մարդկանց խաբելով, ստելով, վախեցնելով, ինչ-որ ձև ահաբեկելով՝ ստացվում էր ստանալ գոնե դե յուրե լեգիտիմություն, ապա այսօր ունենք իրավիճակ, երբ լեգիտիմություն թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո չկա։ Այնպես չէ, որ իշխանությունը դա չի հասկանում։ Դրա համար, օրինակ՝ ինքն էլ է կասկածներ արտահայտում լեգիտիմության պահով։ Ասում են, որ բոլորը, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը, կաշառք են վերցրել և այլն։ Մի կողմ եմ թողնում հարցի բարոյական կողմը, երբ վիրավորում են հարյուր հազարավոր մարդկանց։ Այս իշխանությունը գիտի մի բան. ընտրությունների ժամանակ նա չստացավ Հայաստանի Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնության ձայները, 50 տոկոսն էլ չհատեցին՝ այդքան ջարդելով, մեքենայություն անելով, ձայներ գողանալով, «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելով։ Տեղի ունեցողն այս ամենի արտահայտումն է։ Իրենք պարզապես չեն հասկանում մի կարևոր նրբերանգ։ Իրենց թվում է, որ պայքարելով ընդդիմության դեմ՝ կկարողանան լռեցնել հասարակ մարդկանց, ովքեր այս իշխանությանն ասացին՝ գնացեք տուն։ Իրենք հիմա Ծառուկյանի դեմ չեմ պայքարում, պայքարում են, ըստ էության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այն է՝ նրանց կամարտահայտության դեմ։ Սա լրիվ տեղավորվում է այս իշխանության տրամաբանության մեջ»։

Ռեպրեսիաների, վախի մթնոլորտի, ձերբակալությունների և կալանավորումների միջոցով հնարավո՞ր է շարունակաբար պահպանել իշխանությունը և կառավարել պետությունը։ «Այս մարդիկ խնդիր չունեն երկիրը կառավարելու, այս մարդիկ խնդիր ունեն կատարելու այն հանձնարարականները, որոնք իջեցված են Բաքվից և Անկարայից, և համաձայն իրենց տեսլականի՝ ձևավորել մի համակարգ, որը թույլ կտա իրենց կառչել իրենց աթոռներին։ Սա ակնհայտ է, և սրա հետ չհամաձայնելն ուղղակի աբսուրդ է։ Այս մարդիկ չեն սպասարկում, չեն սպասարկել և չեն պատրաստվում սպասարկել Հայաստանի Հանրապետության շահերը, նույնիսկ այն մարդկանց շահերը, ովքեր իրենց ձայն են տվել։ Տեսեք դինամիկան։ Ընտրությունից անմիջապես հետո սկսվեցին կրճատումներ բժշկական ապահովագրության մասով, նպաստառուներին «ջարդեցին», այն 10 հազարով բարձրացված կենսաթոշակները հիմա թանկացումներով «վերադարձնում» են բյուջե։ Ընտրություններից հետո կառավարության ամենաառաջին որոշումը եղել է ակցիզային վճարների կտրուկ բարձրացումը։ Ունենք մի իրավիճակ, որ այս մարդիկ իրականում վարում են, ըստ էության, հակապետական և հակահայկական քաղաքականություն, որի մեջ նաև տեղավորվում է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը։ Բայց սա միանշանակ մեկ տեղում ընդհատվելու է։ Յուրաքանչյուր իշխանություն՝ լավը լինի թե վատը, վաղ թե ուշ վերջանում է։ Պարզապես մեր պարագայում այս իշխանության հետ վերջանում է նաև Հայաստանը։ Սրանք ինչոր ամպագոռգոռ բառեր չեն։ Դա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստեն նույնիսկ այն մարդիկ, ովքեր մինչ այսօր էլ հավատում են այս իշխանությանը։ Առհասարակ, յուրաքանչյուր գաղափարախոսություն, որքան էլ այն զզվելի, նողկալի, անհասկանալի լինի, ունի ջատագովներ։ Ֆաշիզմն ուներ ջատագովներ, նեոլիբերալիզմն ուներ, հիմա էլ Հայաստանում ունենք ինչ-որ մի խումբ մարդիկ, ովքեր ջատագովն են նեոթուրքական «փաշիզմի»։ Խնդիրն այն է, որ դրա հիմքում ընկած է երկրի ինքնաոչնչացումը, այսինքն՝ պարազիտար գաղափարախոսությունը։ Այն, ինչ տեսնում ենք, դրա մասին է վկայում։ Ասենք, հազար հոգի մարդ ձերբակալեցին, դրանից թոշակառուն ավելի լավ սկսեց ապրե՞լ, հասարակ մարդն ավելի լավ սկսեց ապրե՞լ։ Իրենց հիմար, ամբարտավան, աբսուրդին հավասար քաղաքականության պատճառով այսօր ոչնչացման եզրին է հայտնվել Հայաստանի գյուղատնտեսությունը։ Երկու արկղ ծիրան են ուղարկում Սինգապուր, սոցցանցերում գովազդի վրա ավելի շատ գումար են ծախսում, քան ծիրանից եկամուտը կարող է լինել։ Ո՞ւմ են ինչ հեքիաթներ պատմում։ Ասենք թե բոլորին ձերբակալեցին, դրանից ի՞նչ է փոխվելու»,-եզրափակում է Արման Աբովյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները