Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրավապաշտպան, օրերս իր այդ գործունեության համար ԵՊՀ-ից «դուրս թողնված» փաստաբան Ռուբեն Մելիքյանը միանգամայն դիպուկ նկատել է, որ ինչ-ինչ շրջանակներ (կարելի է վստահ նշել՝ իշխանական ու մերձիշխանական) շրջանառում են մի «թեզ», թե իբր «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները»։ Իրավապաշտպանը մի քանի հարթության մեջ քննում է այդ «թեզը»՝ նկատելով, որ եթե դա վերլուծենք տրամաբանության դիրքերից, ապա «ժողովրդավարություն» երևույթի անխզելի մաս են «Մարդու հիմնարար իրավունքները»: Հետևաբար, «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները» թեզը հանգիստ կարելի է վերաձևակերպել այսպես՝ «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել ժողովրդավարությունը»։ Իսկ դա աբսուրդ է, անհեթեթություն (խիստ մեղմ ասած):

Հիշյալ թեզը դիտարկելով բարոյականության դիրքերից՝ իրավապաշտպանը նկատում է. «Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով», ու էական չէ, թե որն է այդ արժեքը՝ ռե՞յխը (ֆաշիզմի դեպքում), դասակարգային շա՞հը (բոլ շևիզմի դեպքում), թե՞ «ժողովրդավարությունը»։ Էականն այն է, որ ստեղծվի թշնամու կերպար, որն իբր ոտնձգում է «բարձրագույն արժեքին», ուստի պետք է ամեն գնով ոչնչացվի: Շեշտադրվում է հենց «ամեն գնով»-ը։ Արժեքային բանաձևն էլ «նպատակն արդարացնում է միջոցն» է։ Իսկ դա հանրային բարոյականության ամեն տեսակ աղճատումների ունիվերսալ արդարացումն է, այսինքն՝ բարոյականության հակոտնյան:

Դժվար է չհամաձայնել: Հետաքրքրվողները կարող են Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջում ծանոթանալ նաև իրավական տեսանկյունից «թեզի» դիտարկմանը, իսկ մենք շարունակենք «բարոյական ասպեկտից»: Առավել ևս, որ, «ժողովրդավարությունից» զատ, Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հաճախ է վկայակոչում նաև «ինքնիշխանությունը», «իրական Հայաստանը», «խաղաղության օրակարգը»: Ու այդ ամենը մատուցվում է այն սոուսով, որ իրենց բոլոր ընդդիմախոսներն իբր դեմ են ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, Հայաստանին, խաղաղությանը: Ավելին, ոչ թե «դեմ են» (դա անցած փուլ է), այլ արդեն սպառնալիք են ու... պետք է ոչնչացվեն, «կզզացվեն», կալանավորվեն և այլն («կրքոտ հռետորի» բառամթերքն ամբողջությամբ չմեջբերենք՝ խնայելով ընթերցողի նյարդերը):

Ու սա առանցքային պահն է, առանց որի երևի դժվար կլինի ամբողջական գնահատական տալ մեր օրերում կատարվող իրավաքաղաքական «բեսպրեդելին», ընկալել դրա խորքային էությունը: Երբ խորամուխ ես լինում մերօրյա երևույթների մեջ, անհնար է չնկատել, որ գործնականում հաստատվում է բռնատիրություն, մեկ անձի քմահաճույքի իշխանություն: Եվ, որ ամենից զավեշտականն ու ողբերգականն է միաժամանակ, բռնապետությունը հաստատվում է «հանուն ժողովրդավարության», մարդկանց ազատությունները սահմանափակվում են... «հանուն ազատության», Արցախի հանձնումն ու հայաթափումը իրականացվում են... հանուն Հայաստանի, դեռ մի բան էլ հպարտանում են դրանով, համարում ձեռքբերում:

Իզուր չի ասվում՝ դժոխք տանող ճանապարհը սալարկված է «բարի մտադրություններով»:

Բայց դա դեռ իր հերթին: Ցանկացած բռնատիրություն չի կարող «յոլա գնալ» առանց հոգեբանական ու ֆիզիկական ահաբեկության: Հասկանալի է, որ հիմա 21-դ դարն է: Համապատասխանաբար՝ մեթոդաբանությունն ու գործիքները որոշ փոփոխություններ են կրել: Բայց, մեծ հաշվով, ի՞նչ կա խոշոր ու նկատելի, նաև ոչ այնքան խոշոր գործիչների ամենօրյա հետապնդումների, կալանավորումների, «մասկի-շոուների» տակ: Մեծ հաշվով, բացի մեկ անձի քինախնդրությունից, «մուռ հանելու» ձգտումներից, դա արվում է նաև ընդհանուր հասարակությանն ահաբեկելու, լռեցնելու, կամազրկելու, ենթարկեցնելու, դիմադրության ցանկությունից անգամ զրկելու նպատակով: Այն բանի համար, որ իշխանությունն ինչ էլ անի, ինչ անընդունելի կամ թեկուզ քննադատելի քայլի դիմի էլ, միմիայն... փառաբանվի:

Հենց այնպես չէր, որ Նիկոլ Փաշինյանը, որ նույնիսկ ԿԸՀ պաշտոնական տվյալներով ստացել էր քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների հազիվ 49 տոկոսը, առաջին բաներից մեկը, որ արեց, մնացյալ 51 տոկոս քաղաքացիներին պիտակավորելը, վիրավորելն ու «կառաշակեր» անվանելն էր: Ավելին, նա չխորշեց Հայաստանի ավելի քան կես միլիոն քաղաքացիների պիտակավորել որպես «պատերազմի կողմնակիցներ»: Բայց այստեղ խնդիրը գործածած պիտակների վիրավորական կամ անհեթեթ լինելը չէ: Բուն հարցն այն է, որ իշխող վարչախումբն անկարող է հանդուրժել որևէ անհամաձայնություն, որևէ ինքնուրույն մտածողություն, որևէ այլ կարծիք: Ավելին, իշխող վարչախումբն իրեն համարում է բացառապես իրեն ընտրողների իշխանություն, իսկ իրեն ձայն չտված մարդկանց (որ ավելի շատ են հանրագումարում) ընկալում է որպես թշնամի, համարում է, որ նրանք բացարձակապես ոչ մի իրավունք չունեն՝ բանտարկված ու բռնադատված լինելու «իրավունքից» բացի, համարում է, որ նրանց բոլորին պիտի «աքսորել» «վարժական հավաքների»: Ավելին, առանձին մերձիշխանական քարոզիչներ կամ իշխանության համակիր ֆեյսբուքյան օգտատերեր բացեիբաց կոչեր են անում «բոլորին դատել», «բոլորին քշել Ռուսաստան», «բոլորին այս անել, այն անել»: Իսկ իշխանությունը «կրքոտ» յուղեր է լցնում այդ կրակին:

Ի՞նչ անել: Անհատական մակարդակում՝ առնվազն մարդ մնալ: Այսինքն՝ լռել յայն չհամակերպվել անընդունելի երևույթներին ու դրսևորումներին, իշխանության հնչեցրած քարոզչական փուչիկ թեզերը «հալած յուղի տեղ չընդունել», չդադարել ինքնուրույն մտածել, հավատարիմ մնալ ավանդական ու ազգային արժեքներին, հասարակական ու ընտանեկան բարոյական կողմնորոշիչներին, չկորցնել դրանք:

Հա, ու շարունակել «բզել» ազգային, ընդդիմադիր ուժերին, որ արագացնեն իրենց վերակազմակերպվելու ընթացքը:

Սա առանձին վերցրած այս կամ այն քաղաքական կամ հասարակական գործչի իրավունքի հարց չէ: Սա առանձին վերցրած մեկ կամ մի քանի տասնյակ մարդու հանիրավի ազատազրկման կամ հալածանքի հարց չէ: Սա մեզանից յուրաքանչյուրի ու բոլորի իրավունքների հարցն է. սեփական երկրում ազատ ու ապահով ապրելու իրավունքի, սեփական ազգային, մշակութային, պատմական ժառանգությանը տիրապետելու և այն պահպանելու ու զարգացնելու իրավունքի, սեփական կարծիք ունենալու և այն արտահայտելու իրավունքի, սեփական հայրենիքը թշնամու շահերի սպասարկման «անցողիկ բակի» չվերածելու իրավունքի, սեփական երեխաների, թոռների՝ ապագա ունենալու իրավունքի հարց է վերջապես:

Սա հավաքականորեն լինելու իրավունքի, այլ ոչ թե վերամբարձ արտահայտությունների գոռգոռոցի տակ դեպի անէություն ընթանալու հարց է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները