«Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինձ համար սա բնավ անակնկալ չէր։ Ընդհակառակը՝ նույնիսկ ավելի վաղ էի սպասում, որ սրանք կգնան նման ստոր, ապաքաղաքական, հակաքաղաքագիտական պահվածքի ու քայլերի։ Նա երեսուն և ավելի օր գեներացնում էր ատելություն, սպառնալիք։ «Պատերով տալ», «ասֆալտին փռել», «գետին լիզել» և նման բառապաշարը խոսում էր այն մասին, որ տրամադրված էր բավականին լուրջ և հաջողություն ունենալու դեպքում գնալու էր իր ասածի իրագործմանը։ Նա անոնսել էր, թե ինչեր է անելու։ Ասում էր, չէ՞, «եռագլուխ կուսակցությունը պետք է գլխատել», բոլորը պետք է ունեզրկվեն, կուլակաթափ արվեն, բոլորը պետք է դառնան բոմժ, Գագիկ Ծառուկյանի տունը պետք է սարքեմ ծերանոց և այլն։ Այս մարդն ատում է հարուստ, կայացած մարդկանց։ Այս մարդը գենետիկ ատելություն ունի հարուստ, կայացած, արժեք ստեղծած մարդկանց հանդեպ՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից, հասարակական դիրքից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ քննարկում ենք վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կանխատեսելիությունը։ Ընդգծում է՝ այս մարդն ունի հակակրանք, տրավմատիկ ատելություն հասարակության ունևոր հատվածի նկատմամբ։

«Տեսանք այն խայտառակ տեսանյութը, թե ինչպես էին բերման ենթարկում Գագիկ Ծառուկյանին։ Բնավ կասկած չունեմ, որ մարդկանց հատուկ ցույց էին տալիս, թե ինչպես են ուժեղ Ծառուկյանին մի քանի տասնյակ հասուն տղամարդիկ փորձում գետնին գցել։ Դուռը կոտրել են, մտել տուն։ Այդ մարդն իր տանից ո՞ւր պետք է գնար։ Սա փոքրիկ բռնապետիկի ցանկություններին հագուրդ տալու հերթական դրսևորումն էր։ Մտել են մարդու օջախ, դա հայ մարդու համար սրբություն է։ Մարդուն իր տան մեջ ստորացնում են, գետնին գցում։ Այնքան ապաշնորհ են, որ նույնիսկ ձեռնաշղթաները չէին կարողացել նորմալ ամրացնել։ Մի բան էլ կախվել էին այդ մարդու ձեռքերից, լավ, ո՞ւր պետք է գնար այդ մարդը։ Կրկնում եմ՝ սա իր կրքերին հագուրդ տալու հերթական տեսարանն էր՝ ներոնյան ժպիտով։ Վստահ եմ՝ իր «բարձունքից» նայում էր, իր բառերով ասած, «հոգին փառավորվում էր»»,-նկատում է մեր զրուցակիցը։

Աշխարհում ընդունված է, որ ընտրություններից հետո հաղթող ուժը համերաշխություն է ստեղծում իր հասարակության ներսում, փորձում է գնալ հաշտեցման ճանապարհով, մեզ մոտ հակառակն է արվում։ «Այն, որ նա ապալեգիտիմ է, այլևս քննարկման ենթակա չէ։

Իրավական առումով ապալեգիտիմությունը վերածում է քաղաքական ապալեգիտիմության, երբ փորձում է շերտավորման հերթական դոզան ավելացնել, փորձում է հակակրանքի չափաբաժինը նորից շատացնել, երբ մարդկանց նորից դասակարգում է տարբեր խմբերի՝ պատերազմի կուսակցությունների, «եռագլուխների», «նախկինների» և այլոց։

Նա կարողանում է բոլորին բնորոշել ինչ-որ էպիտետներով։ Այս մարդը չի հանգստանում, հակառակը՝ ասում էր, որ լինելու են վենդետաներ, «վերջ թավիշին» և այլն։ Այս սպառնալիքներն իր իրական դեմքն է։ Երբ նա ժպտում էր 2018 թվականին, իր ամբոխավարությունն էլ կոչում էր սիրո, հանդուրժողականության, ոչ բռնի, այդ ամենը ծխածածկույթ էր, շղարշ։ Նման բան գոյություն չուներ։ Իր իրական դեմքը սա էր։ Գագիկ Ծառուկյանին է կալանավորում, Սամվել Կարապետյանին է մեկ տարուց ավելի կալանքի տակ պահում, Արմեն Աշոտյանին նորից կալանավորեց անհասկանալի մի մեղադրանքով։ Այս ընթացքում կալանավորեցին Ավետիք Չալաբյանին ինչ-որ ծիծաղելի մեղադրանքի շրջանակներում։ Այս ամենը վերլուծելով՝ հասկանում ես, որ այս մարդը չի կարող խաղաղվել, այս մարդու հոգին չի կարող հանգստանալ, չի կարող համակեցության, խաղաղության, ներդաշնակության մեջ ապրել։ Նրան պետք են ինտրիգներ։ Նա ամեն ինչի մեջ փորձում է շոու սարքել ու լինել դրա գլխավոր խաղացողը, փորձում է «կինոյի տղա», ուժեղ տղա խաղալ։ Իր չկայացած կյանքի մուռը բոլորիցս հանում է։ Նա մարդ-քաոսն է, մարդանարխիան, մարդ-բեսպրեդելը։ Նա ցանկացած իրավիճակում իր փիլիսոփայական մեկնաբանությունն ունի։ Արտաքին աշխարհում բոլորը փակում են իրենց աչքերն այս ամենաթողության վրա, ոչ ոք չի դատապարտում տեղի ունեցողը, մինչդեռ մարդիկ բառացիորեն քաղաքական տեռորով են զբաղված։ Այն, ինչ 1918-20 թվականներին անում էին բոլշևիկները, հարյուր տարի հետո նույնն է տեղի ունենում։ Այն ժամանակ ինֆորմացիան չէր տարածվում, և միջազգային հանրությունը, իբր թե, չէր կարողանում պատշաճ գնահատական տալ։ Հիմա տեխնոլոգիայի և տեխնիկայի դարում չեն տեսնո՞ւմ, թե ինչ է կատարվում։ Իհարկե, տեսնում են, բայց քանի որ կա գլոբալ աշխարհաքաղաքական շահ, նրանք լռում են։ Եկատերինբուրգ գնալու օրը Ծառուկյանի հետ կապված այս շոուն կազմակերպեց։ Նա բացահայտ պրոռուսական դիրքորոշում ունի, դրան գումարած՝ «Բարգավաճ Հայաստան» և «Եդինայա Ռոսիա» կուսակցությունները գործընկերներ են։ Ստացվում է, որ գնաց Ռուսաստան և ցույց տվեց՝ տեսեք, ձեր գործընկեր կուսակցության լիդերին ինչ կարող եմ անել։ Նա ռուսներին ուղերձ է հղում՝ տղերք ջան, հարց ունե՞ք, ինձ հետ լուծեք։ Նա այնպես է անում, որ իրենից բացի որևէ մեկի հետ կոնտակտի չգնան։ Նա քաղաքական համակարգն է քանդում, քաղաքական դաշտն է ամբողջովին ամլացնում, որպեսզի կարողանա միանձնյա, միահեծան և՛ որոշումներ կայացնի, և՛ իրեն քննադատող չլինի։ Մեկին «պատով խփի», մեկը փախչի երկրից, մյուսն ընդհատակ անցնի, մյուսն ինֆարկտ ստանա, մահանա և այլն»,-ընդգծում է քաղաքագետը։

Ռեպրեսիաները չեն նվազելու, ուժգնանալու են։ Նման կարծիք ևս շրջանառվում է։ «Հետևում եմ մարդկանց տրամադրություններին՝ տարբեր անհատների, ապաքաղաքական մարդկանց։ Տեսնում եմ, որ բացարձակ ապաքաղաքական մարդիկ դատապարտում են տեղի ունեցողը, զզվելի է մարդկանց համար նման բաներ տեսնելը։ Սա ապատիկ տրամադրությունների հերթական ալիքն է բարձրացնելու, կասկած չունենաք, սա հակառակ էֆեկտ է ունենալու։ Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ։ Մարդիկ հասկանում են՝ լավ, ենթադրենք, Գագիկ Ծառուկյանը սխալ բան է արել, կամ էլ մենք չենք համակրում նրան, բայց դու այս ի՞նչ ես անում։ Բացի նրանից, որ սա հակաքաղաքական ու հակաքաղաքագիտական է, սա նաև հակամարդկային է, ոչ մի բարոյական նորմի մեջ սա չի տեղավորվում։ Մեր տեսած երեկվա կադրերը թշնամու նկատմամբ ունեցած պահվածք էր։ Հուսանք, որ այս իրավիճակում հասարակության արձագանքը կլինի պատշաճ, տեղին ու ժամանակին»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները