Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հետընտրական իրականությունը թևակոխել է սկզբունքային մի փուլ, որտեղ հանրային քննարկումների առանցքը ոչ միայն իրավական վեճերն են, այլև քաղաքական դաշտում արժանապատվության ու կեցվածքի սահմանումը։ Այս համատեքստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ձևավորվող լայն հանրային համախմբումը դառնում է ուշագրավ քաղաքական ֆենոմեն, որը լրջորեն փոխում է ուժերի դասավորությունը։

Եթե հետադարձ հայացք գցենք քարոզարշավի մեկնարկին, ապա ԲՀԿ-ի որդեգրած ռազմավարությունը շատերի համար հաճելի անակնկալ էր։ Այն ժամանակ, երբ իշխանական թևը փորձում էր ընտրապայքարը վերածել սպառնալիքների, անձնական վիրավորանքների և ջարդել-բռնելու հռետորաբանության, այս թիմը հանդես եկավ ընդգծված հանդարտությամբ, զսպվածությամբ ու հստակ ծրագրային դրույթներով։ Սա սովորական տակտիկա չէր, այլ գիտակցված քաղաքացիական դիրքորոշում, ինչը թույլ տվեց չտրվել բազմաթիվ սադրանքներին և դիմակայել թիմը քանդելու փորձերին։

Այս տոկունությունն ու որակը էլ ավելի ընդգծվեցին քվեարկությանը հաջորդած իրավական կամայականությունների փուլում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատմականորեն խայտառակ նիստի ժամանակ Իվետա Տոնոյանի անկեղծ, գրագետ և հիմնավորված խոսքը շրջադարձային եղավ հանրային ընկալման մեջ։ Հենց այդ ելույթի շնորհիվ հանրությունը տեսավ ու հասկացավ կատարվող ակնհայտ անարդարությունը, ինչն էլ ստեղծեց ԲՀԿ-ին հրապարակային աջակցություն հայտնելու աննախադեպ ալիք։

Այսօր արդեն, բացի իշխանական նեղ օղակից, հնարավոր չէ գտնել որևէ անկախ քաղաքական ուժ, իրավաբան, սահմանադրագետ կամ ակտիվ գործիչ, որը չդատապարտի տեղի ունեցողը։

Իսկ իրականությունն այն է, որ բոլորի աչքի առաջ օնլայն ռեժիմով իրականացվեց մի հրեշավոր գործընթաց, երբ ԿԸՀ-ն, ըստ էության, «գողացավ» Ազգային ժողով անցած մի ամբողջ խմբակցության մանդատները՝ անտեսելով մոտ վաթսուն հազար քաղաքացու վստահության քվեն։ Սրան հաջորդեց ևս մեկ անտրամաբանական քայլ. ընտրությունների հաջորդ իսկ օրվանից պատերազմ հայտարարվեց Գագիկ Ծառուկյանի տնտեսական ու բիզնես համակարգերի դեմ, ինչը քաղաքական վրեժխնդրության բացահայտ դրսևորում է։

Այս ամենի ֆոնին թիմի առանցքային դեմքերի՝ Իվետա Տոնոյանի, Արման Աբովյանի, Էլինար Վարդանյանի, Սուրեն Սուրենյանցի և մյուսների պարկեշտ, ազնիվ ու գրագետ պայքարը բոլորովին նոր բովանդակություն հաղորդեց ընթացող զարգացումներին։ Սահմանադրական դատարանում Էլինար Վարդանյանի հնչեցրած միտքը, թե սա ոչ թե լոկ կուսակցական հարց է, այլ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանություն, դարձավ այս պայքարի առանցքը։ Սեփական թիմի հանդեպ կիրառվող ահռելի ճնշումների պայմաններում էմոցիաները խեղդելն ու նման պետականամետ ձևակերպում տալը խոսում է բարձր քաղաքացիական գիտակցության մասին։

Այժմ բոլորը սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը։ Թեև ներկայիս իրականության մեջ արդարադատության համակարգից դրական սպասելիքները մեծ չեն, սակայն մի բան արդեն իսկ փաստ է. այս ծանրագույն իրավիճակում Գագիկ Ծառուկյանն իրեն պահեց որպես արժանապատիվ լիդեր, ինչը միայն բարձրացրեց նրա անձնական հեղինակությունը, իսկ թիմի անդամները հանրության աչքերում վերածվեցին անարդարության դեմ մարտնչող և սիրված գործիչների։ ԲՀԿ-ի համար սրանք թեև դժվարագույն, բայց կարևորագույն օրեր են, քանի որ ամուր թիմի, կենսունակ ծրագրի և հաստատակամ առաջնորդի առկայությունը հիմք է ստեղծում հետագա ճիշտ ու հաղթական աշխատանքի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները