Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր երկրում տարիներ, եթե ոչ՝ տասնամյակներ շարունակ որոշակի շրջանակների կողմից գեներացվել են հակառուսական նարատիվներ: Կապ չունի՝ խոսքը տնտեսական որևէ խոշոր գործարքի կամ ծրագրի մասին է եղել, թե սպառազինության կամ անվտանգային հարցերի: Այդ տրամադրությունները, եթե կուզեք՝ «ցեցերը», է՛լ ավելի ինտենսիվ տարածվել ու շրջանառվել են հատկապես 2018 թվականից սկսած: Հասկանալի է, որ իշխանության եկած ուժի արտաքին քաղաքական կողմնորոշումների ֆոնին ավելի են ակտիվացել այդ գծում «ապրող» միավորները: Այստեղ մանրամասն չհիշեցնենք նման դրսևորումների բազմաթիվ օրինակներն ու փաստերը, լինեն դրանք ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի դեմ քրեական հետապնդում սկսելու, թե, օրինակ՝ ռուսական կապիտալով ընկերությունների դեմ որոշակի հարկային «ուշադրություն» ցուցաբերելու մասին:

Փաստ է և այն, որ վերջին շրջանում հակառուսական տրամադրությունների տարածումը շարունակվում է շատ ավելի մեծ թափով: Ըստ էության, փաշինյանական իշխանությունը և իր սատելիտ ուժերը փորձում են տպավորություն ձևավորել, որ Հայաստանում բավականին լուրջ արմատներ է գցել հակառուսականությունը: Ասել, որ նրանք իրենց հակառուսականության «քարոզի» մեջ որևէ արդյունքի չեն հասել, ճիշտ չի լինի, բայց և, միևնույն ժամանակ, տարբեր հարցումներն ապացուցում են, որ իրականում հակառուսականությունը մեծամասնության շրջանում արմատներ չի գցել:

Իսկ այս առումով ի՞նչ ցույց տվեցին հունիսի 7-ի ընտրությունները: Ի՞նչ ցույց տվեցին ԿԸՀ հրապարակած արդյունքները: Ըստ էության, նույնիսկ այդ՝ վիճարկելի տվյալներով, Փաշինյանն ու իր ՔՊ-ն, որ հակառուսականության հիմնական գաղափարախոսներն են, ստացան հազիվ 49 տոկոս ձայն: Այսինքն՝ մեծամասնության կողմից մերժվեցին:

Իսկ դա նշանակում է, որ մերժվեցին Փաշինյանի ու նրա ՔՊ-ի որդեգրած քաղաքական, տնտեսական, սոցիալական ու, ընդհանրապես, բոլոր «ուղղությունները», այդ թվում՝ արտաքին քաղաքական վերակողմնորոշման ձգտումները:

Ըստ այդմ, նշյալ բոլոր «մերժումներին» զուգահեռ՝ այս ընտրությունները ցույց տվեցին, որ ընդգծված հակառուսականության թեզն էլ չաշխատեց: Ավելին, լինելով յուրատեսակ լակմուսի թուղթ, ընտրությունները ցույց տվեցին, որ հայաստանցիների մեծ մասը կտրուկ դեմ է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելուն: Ի վերջո, եթե այնպես լիներ, ինչպես ՔՊ-ն ու հատկապես նրա սատելիտներն են ներկայացնում, այսինքն՝ եթե հակառուսականությունը խոր արմատներ գցած լիներ, ապա ՔՊ-ն և Փաշինյանն առանց որևէ դժվարության կստանային ձայների 50 տոկոսից ավելին: Այսինքն, եթե ժողովրդի մեծամասնությունն այնպիսի տրամադրություններ ունենար, ինչպիսիք համառորեն փորձում են իրեն վերագրել, ապա Փաշինյանն ու ՔՊ-ն կարիք չէին ունենա դիմել վարչական ռեսուրսի գերչարաշահմանը, կարիք չէին ունենա ոստիկանական բռնաճնշումների, ընտրական ու հետընտրական մանիպուլ յացիաների, կամ ինչպես հիմնական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն են նշում՝ կեղծիքների դիմելու անհրաժեշտություն էլ չէին ունենա:

Ամփոփենք. այս ընտրությունները ցույց տվեցին նաև, որ հակառուսական տրամադրությունների՝ իբր մեծամասնություն կազմելու մասին խոսակցությունները նույնպես առասպել են։ Այն կարող է ունենալ իր լսարանը, իր ակտիվ հատվածը, բայց ո՛չ մեծամասնություն է, ո՛չ էլ որոշիչ գործոն՝ ներկայում և առնվազն տեսանելի ապագայում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները