Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում հանրության սևեռուն ուշադրությանն արժանացած իրադարձություններից մեկն, ինչ խոսք, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական վարույթ նախաձեռնելու փաշինյանական իրավապահների «նախաձեռնությունն» էր: Իսկ ի՞նչ կա դրա տակ: Հարցը կարող է հռետորական թվալ՝ հաշվի առնելով, որ վերջին ութ տարվա ընթացքում ընդդիմադիրների նկատմամբ գործեր «կարելու» պակաս չենք ունեցել, իսկ այդ գործերի «տակ» երբեք էլ ոչինչ չի եղել, այսինքն՝ բացառապես քաղաքական դրդապատճառներով սարքվել են:

Այդուամենայնիվ, հետաքրքիր է, թե այս անգամ ինչի մասին է խոսքը: Պարզվում է՝ «գործը» կառավարության 22 տարվա վաղեմության մի որոշման մասին է: Դրա հետ կապված՝ այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող բուն «հանցավոր» արարքն էլ, պարզվում է, այն է, որ... վավերացրել է կառավարության այդ որոշումը: Վերջ: Հա, դա իսկապես էլ «վերջն է», բայց... խոսակցական առումով: Ո՞րն է խնդիրը: Իսկ խնդիրն այն է, որ փաշինյանական իշխանությունն ամեն գնով ինչ-որ բան գտնելու ճանապարհին պարզապես ինքն իրեն դրել է զավեշտալի վիճակում:

Նախ՝ նշված «գործով» վաղեմության բոլոր ժամկետները վաղուց անցել են: Երկրորդ՝ տվյալ ժամանակաշրջանում գործող Սահմանադրության և օրենքների համաձայն, ՀՀ նախագահը ուղղակիորեն պետք է վավերացներ կառավարության ընդունած որոշումները: Դա նախագահի սահմանադրական պարտականություններից մեկն էր:

Է՜հ, կառավարությունը որոշել է, նախագահն էլ՝ վավերացրել: Այն ժամանակվա օրենքներով, կառավարության որոշումների վրա վետո դնելու իրավասություն նախագահը չի ունեցել: Այսինքն, նա չի կարող պատասխանատվության ենթարկվել նրա համար, որ... իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները:

Մի խոսքով, իշխանությունները նորից հերթական «գործն» են բացում, որն էլի քարուքանդ եղած է ի սկզբանե: «Գործ», որից ոչ թե իրավաբանականի առաջին կուրսի ուսանողը, ոչ թե նույնիսկ իրավաբանականի դիմորդը, այլ տրամաբանող ցանկացած մարդ հաշված րոպեների ընթացքում քարը քարի վրա չի թողնի:

Իսկ թե ինչու են նորից այս ամբողջ շոուն սարքել, արդեն առանձին խոսակցության թեմա է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները