Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները

Մեծ Բրիտանիայի իշխանությունները 43 կետով ընդլայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակը՝ սահմանափակումներ մտցնելով 32 իրավաբանական և 11 ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այս մասին ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, սահմանափակումների տակ են հայտնվել «Վյատիչ» բանկը, «Եվրոֆինանս Մոսնարբանկ»-ը, «Յանդեքս բանկ»-ը, «ՎԲ բանկ»-ը, «Ռոսգոսստրախ»-ը, «Բալանս ապահովագրություն»-ը, Ռուսաստանի հետ կապ ունեցող 27 նավ, այդ թվում՝ 3 հեղուկ բնական գազ լցանավ, ՉԺՀ չորս ընկերություն, Թուրքիայի մեկ ընկերություն, Թաիլանդի երեք ընկերություն, Նիգերիայի մեկ ընկերություն:

Պատժամիջոցների սահմանման հիմք է նշվել «ՌԴ կառավարության գործունեությունից օգուտ ստանալը կամ նրան աջակցություն ցուցաբերելը՝ ՌԴ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում՝ մասնավորապես ռուսական ֆինանսական ծառայությունների ոլորտում գործունեություն ծավալելու միջոցով»։

Բացի այդ, սահմանափակումները տարածվել են նաև, մասնավորապես, ինը անձանց վրա, որոնց Լոնդոնը համարում է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցներ։

Մեծ Բրիտանիայում ընկերության բոլոր հնարավոր հաշիվները ենթակա են սառեցման։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. Արաղչի Թունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը «Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Գիո Պիկան մեծ մենահամերգով հանդես կգա Երևանում Դոլարն էժանացել է Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 7 վագոն հացահատիկ Թունիսի հավաքականը հեռացրել է մարզչին 5-1 հաշվով Շվեդիային պարտվելուց հետո Խոշոր վթար՝ Կոտայքում Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»
Ամենաընթերցվածները