Գիո Պիկան մեծ մենահամերգով հանդես կգա Երևանում
Հուլիսի 11-ին Երևանում տեղի կունենա ռուսալեզու ռեփի ամենահայտնի արտիստներից մեկի՝ Գիո Պիկայի մեծ մենահամերգը։ Գիո Պիկան ռուսալեզու ռեփի նոր ալիքի ամենավառ ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունները վաղուց հատել են լեզվական և աշխարհագրական սահմանները։ Նրա երաժշտությունը միավորում է անկեղծ խոսքը, հզոր էներգիան և իրական զգացմունքները՝ դառնալով միլիոնավոր մարդկանց կյանքի, հիշողությունների և ապրումների ուղեկիցը։
Արտիստի համերգները հայտնի են իրենց յուրահատուկ մթնոլորտով, կենդանի կատարմամբ և հանդիսատեսի հետ անմիջական կապով։ Յուրաքանչյուր ելույթ վերածվում է զգացմունքային ճանապարհորդության, որտեղ երաժշտությունը միավորում է հազարավոր մարդկանց մեկ ռիթմի և մեկ պատմության շուրջ։
«Երևանում ինձ միշտ առանձնահատուկ ջերմությամբ են ընդունել։ Հայաստանը վաղուց դարձել է այն վայրերից մեկը, որտեղ ես զգում եմ հանդիսատեսի իրական էներգիան և անկեղծ սերը երաժշտության հանդեպ։ Վստահ եմ, որ հուլիսի 11-ին մեզ սպասվում է մի երեկո, որը երկար կհիշենք բոլորս միասին», - նշում է Գիո Պիկան։
Արտիստը մեծ ճանաչում է վայելում աշխարհի տարբեր երկրներում։ Նրա ստեղծագործություններն ակտիվորեն լսվում են Գերմանիայում, Չեխիայում, Լեհաստանում, Ավստրիայում, Լատվիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում և Հայաստանում՝ հաստատելով նրա միջազգային ազդեցությունն ու ժողովրդականությունը։
Համերգի ընթացքում կհնչեն Գիո Պիկայի ամենահայտնի և սիրված հիթերը՝ «Буйно голова», «Дом», «Фонтанчик», «Где прошла ты», «Мир», «На белом», «Листопадом», «Где ты?» և բազմաթիվ այլ ստեղծագործություններ, որոնք միլիոնավոր լսումներ են հավաքել տարբեր հարթակներում։
Գիո Պիկայի ստեղծագործական ուղին և նրա նոր մասշտաբային շոուի ստեղծման պատմությունը ներկայացված են նաև վավերագրական ֆիլմում, որը բացահայտում է մեծ բեմական նախագծերի կուլիսային կյանքը։ Ֆիլմի պրեմիերան Ռիգայում կայացել է լիարժեք sold out ձևաչափով՝ ևս մեկ անգամ ընդգծելով արտիստի աճող ազդեցությունն ու պահանջվածությունը միջազգային լսարանի շրջանում։
Համերգի հատուկ հյուրեր՝ Jakone և Kiliana։
