Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրահայտ է, որ նախընտրական շրջանը տրամադրությունների սրվելու, քաղաքական լարվածության, հույզերի ու դրանց դրսևորումների ժամանակահատված է: Դրան հաջորդում է պայմանական կուլմինացիան՝ քվեարկությունը, ձայների հաշվարկը՝ ներառյալ: Հետո հռչակվում են քվեարկության արդյունքները:

Այնուհետև, «ժանրի կանոններով», դասական պատկերն այն է, որ հաղթող (կամ այդպիսին համարվող) ուժը կամ թեկնածուն ընդունում են շնորհավորանքներ, ցանկալի է, որ առաջին հերթին՝ մրցակիցներից, ապա՝ օտար տերություններից: Բայց հիմնականն այն է, որ հաղթող ուժը կամ թեկնածուն, առաջինը, ինչ անում են ընտրական պրոցեսի ավարտից, քվեների բաշխվածության կամ տոկոսների մասին հայտարարվելուց անմիջապես հետո, նախընտրական լարվածության, կրքերի թոթափումն է: Էլի՝ «ժանրի դասական կանոններով», հաղթող ուժը կամ թեկնածուն նախ՝ հանդես են գալիս ընդհանուր շնորհակալությամբ, հանդարտության և համերաշխության կոչերով, ընդգծում են, բնականաբար, ոչ միայն իրենց ընտրած, այլև չընտրած հայրենակիցների հետ երկրի կառավարումն ստանձնելու պատասխանատվությունը, անցնում են գործի:

Բայց Հայաստանը բոլոր առումներով է առանձնահատուկ: Բոլոր առումներով մեր երկրում առկա իրավիճակը «բանի կնմանի, որ ոչ մի բանի չի նմաներ»:

Նախ՝ իշխող համարվող ուժը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարեց, երբ դեռ տեղամասերի 20-25 տոկոսի արդյունքներն էին միայն ամփոփվել: Պարզ ասած՝ ինքնահռչակվեց հաղթող:

Բայց սա միակ անոմալիան չէ:

Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Նա էլ ավելի կտրուկ շարունակում է իր նախընտրական՝ շրիշակից էլ ցածր հռետորաբանությունը, եթե մերկապարանոց մեղադրանքներ ու պիտակավորումներ, վիրավորական արտահայտություններ հնչեցնելը կարող է հռետորաբանություն համարվել:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հայտարարել մրցակից ընդդիմադիր ուժերի լիդերներին կալանավորելու, բռնելու, ռեպրեսիաներ իրականացնելու մասին:

Ի լրումն, նախքան ընտրությունները հանկարծակի «բարիացած» քպական կառավարությունը ակցիզային հարկի բարձրացման որոշում է ընդունում, որից ուղիղ գծող բխում է ծխախոտի, ալկոհոլային խմիչքների և, որ ամենից վատն է, վառելիքի շոշափելի թանկացումներ: Թեպետ սա մի փոքր այլ թեմա է, բայց յուղի լրացուցիչ կաթիլ է՝ բորբոքվող հետընտրական կրքերի վրա:

Նիկոլ Փաշինյանը բռնում ու նախօրեի ասուլիսում վիրավորում է մի քանի հարյուր հազար ՀՀ քաղաքացիների, որոնք քվեարկել են ընդդիմադիր ուժերի օգտին (դրան առանձին կանդրադառնանք):

Հա, Փաշինյանն ու ՔՊ-ն Արևմուտքից՝ ԵՄից, ԱՄՆ-ից, նաև իրենց սիրելի Թուրքիայից շնորհավորանքներ, իհարկե, ստացել են: Առայժմ միայն Ռուսաստանն ու Չինաստանն են, կարծես, որ Փաշինյանին ու ՔՊ-ին չեն շնորհավորել՝ հունիսի 7-ին հազիվ 49 տոկոս ձայն ստանալու կապակցությամբ: Բայց բնութագրական հանգամանքն այն է, որ ընդդիմադիր հիմնական ուժերը՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները, ԲՀԿ-ն, «Միասնության թևերը», ոչ միայն չեն շնորհավորել, այլև վիճարկում են ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքները, տեղի ունեցած ընտրությունները բնորոշում են անազատ ու անարդար, ոչ լեգիտիմ, ոստիկանական ու ռեպրեսիվ մարմինների կողմից տոտալ բռնաճնշումներով ուղեկցված:

Քաղաքական առումով այս ամենը հասկանալի է: Բայց:

Տարօրինակն ու անհասկանալին այն է, որ հետընտրական իրավիճակն ու մթնոլորտը լարում, իր հայտարարություններով իրավիճակը սրում է առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանն ու իր քպական կարկառունները: Բնական ու տրամաբանական հարց է ծագում՝ ինչո՞ւ: Իսկապես, ինչո՞ւ պիտի որևէ իշխանություն, եթե իրականում իրենց հաղթող է համարում, իրեն այդպես ագրեսիվ պահի, գրգռի կամ բորբոքի հանրային տրամադրությունները, մրցակից ուժերին, վիրավորի ընտրողներին և այսպես շարունակ:

Դա կարող է ունենալ միանգամից մի քանի հնարավոր պատճառ, որոնք ոչ թե չեզոքացնում են միմյանց, այլ լրացնում:

Նախ՝ չմոռանանք, թե ում հետ գործ ունենք. Նիկոլ Փաշինյանը մշտապես հանդես է եկել նման «հռետորաբանությամբ», առավել հայտնի է իր դեստրուկտիվ, բորբոքիչ, հանրային ու քաղաքական մթնոլորտը խառնող հայտարարություններով ու գործելակերպով: Այսինքն՝ դա նրա ամպլուան է:

Երկրորդ. Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտե, թե իրականում որքան ձայն է նա ստացել, ինքը բոլորից լավ գիտե, որ ինքն ու ՔՊ-ն պարզապես չեն կարող հաղթած համարվել: Իսկ եթե վարչական ռեսուրսը 49 տոկոսից հանես, տակն ընդհանրապես բան չի մնա:

Երրորդ. Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ 49 տոկոսանոց կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը խախուտ են ու ամենևին այն չեն, այն ռեսուրսը չեն, որի պայմաններում կկարողանա անխոչընդոտ գլուխ բերել արտաքին ուժերի առաջ ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ոչնչացումը, Սահմանադրության վերաձևումը և այլն:

Ու շատ հնարավոր է, որ դրանից նա էլ ավելի է բորբոքվել: Թեպետ կարող է մեկ այլ վարկած էլ լինել. Փաշինյանը միտումնավոր լարում է մթնոլորտը, որպեսզի ստանա մի այնպիսի իրավիճակ, որի պայմաններում արդեն անարգել դիմի լայնածավալ ռեպրեսիաների, զանգվածային ձերբակալությունների ու բռնաճնշումների, հազարավոր մարդկանց «համակենտրոնացման ճամբարներ» տանի (չկասկածեք, Եվրամիությունը միայն կցնծա և կողջունի): Դե, վերջին օրերին ավելի կատաղի թափ ստացած բռնաճնշումներն ու սպառնալիքները դրա մասին են, այդ թվում՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալությունը՝ մեղմ ասած՝ զավեշտալի մեղադրանքով: Փաստացի, շարունակվում է ազատ կարծիքի հանդեպ տոտալ բռնությունը, և ֆեյսբուքյան գրառման համար մարդկանց որոշում են «նստեցնել»:

Մի խոսքով, իշխանությունը հայտարարում է, թե հաղթել է, բայց իրեն պահում է հազիվ 1 կամ 2 տոկոս քվե ստացածի նման...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները