Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում

Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։

Փուլ առաջին

Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։

Արտոնություններից կարող են օգտվել․

-տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները
-տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող ներքոնշյալ խմբերի երեխաները՝

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները, խնամակալության տակ գտնվող երեխաները
հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները:

Արտոնությունից կարող են օգտվել նաև տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները, եթե ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) մինչև առաջին դասարան հայտագրման մեկնարկի օրը՝ հունիսի 8–ը, ԿԳՄՍՆ էլեկտրոնային հասցեին ([email protected]) ուղարկել է դիմում և համապատասխան տեղեկանքներ՝ ըստ սահմանված կարգի։ Դիմումը և տեղեկանքը ստանալուց հետո նախարարությունը, ստուգելով ներկայացված տեղեկանքի հավաստիությունը, առաջնահերթությունից օգտվելու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում համապատասխան որոշումն ուղարկում է ԿՏԱԿ, չբավարարելու դեպքում՝ պատասխանը գրավոր տրամադրում դիմումատուին։ ԿՏԱԿ-ը վերը նշված ժամկետում՝ հունիսի 8–21–ը ներառյալ, իրականացնում է սովորողի հայտագրումը՝ հիմք ընդունելով ԿԳՄՍՆ որոշումը։ Նշված արտոնությունները վերաբերում են ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախող երեխաներին։

Փուլ երկրորդ

Հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայատագրում կիրականացվի նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են երեխաներին հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարաններում։

Փուլ երրորդ

Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։ Այս կարգավորումը գործում է նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ, ինչպես նաև ծնողներից մեկն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ է, և երեխան պետք է հաճախի ռուսերենով ուսուցմամբ դասարան՝ ծնողների ընտրությամբ։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով

Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:

Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում:

Հայտագրվելու, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ծնողի կողմից ստեղծված էջով։

Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, խորհուրդ ենք տալիս մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և համակարգում անցնել նույնականացում, որից հետո հնարավոր կլինի երեխային հայտագրել նախընտրելի դպրոցում:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները