Կառավարման խրոնիկ ճգնաժամն ու համակարգային անկարողությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ պետական բյուջեի 2026 թվականի առաջին եռամսյակի կատարողականի վերաբերյալ հրապարակված տվյալները երկրի տնտեսական կառավարման արդյունավետության, պետական քաղաքականության իրական արդյունքների և պետական համակարգի կառավարչական կարողությունների մասին չափազանց կարևոր ազդակ են հաղորդում։ Թվերը ցույց են տալիս մի իրողություն, որն առաջին հայացքից կարող է նույնիսկ հակասական թվալ։ Մի կողմից՝ պետական բյուջեի եկամուտները գերակատարվել են, իսկ մյուս կողմից՝ ծախսերը՝ զգալիորեն թերակատարվել։ Սակայն մակերեսային գնահատականներից դուրս գալու դեպքում ակնհայտ է դառնում, որ խնդիրը հենց այստեղ է:

Տնտեսության և հանրային բարեկեցության համար վճռորոշ նշանակություն ունի ոչ այնքան այն, թե որքան գումար է պետությունը հավաքագրում, որքան այն, թե որքան արդյունավետ և ժամանակին է այդ գումարը վերադարձնում տնտեսություն՝ ծրագրերի, ներդրումների, ենթակառուցվածքների, սոցիալական աջակցության, անվտանգության և զարգացման քաղաքականությունների միջոցով։ Մասնավորաբար, օրերս այս թեմայի շուրջ ընդարձակ վերլուծական է ներկայացրել «Լույս» հիմնադրամը։ Նշվում է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 668,5 միլ իարդ դրամ՝ եռամսյակային ճշտված պլանից 5,2 տոկոսով ավելի։ Սակայն նույն ժամանակահատվածում պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են ընդամենը 603,3 միլիարդ դրամ, ինչը 29,6 տոկոսով կամ 254,2 միլիարդ դրամով պակաս է նախատեսված մակարդակից։

Այստեղ արդեն առաջանում է ամենակարևոր համակարգային հարցը՝ եթե պետությունը կարողանում է հավաքել նախատեսվածից ավելի շատ միջոցներ, ինչո՞ւ չի կարողանում իրականացնել սեփական ծրագրերը, ծախսել նախատեսված գումարները և կյանքի կոչել հաստատված քաղաքականությունները։ Այս հակասությունն ինքնին վկայում է կառավարման արդյունավետության լրջագույն ճգնաժամի մասին։ Պետական բյուջեի ծախսերի թերակատարումը պարզապես հաշվապահական խնդիր չէ։ Այն իրական տնտեսության մեջ նշանակում է չկառուցված ճանապարհներ, չվերանորոգված դպրոցներ, չիրականացված պաշտպանական ծրագրեր, ուշացած սոցիալական ծրագրեր, չկայացած ներդրումային նախաձեռնություններ և տնտեսական ակտիվության դանդաղում։'

Երբ բյուջեով նախատեսված միջոցները չեն հասնում տնտեսական հատված, տնտեսությունը զրկվում է այն խթանիչ ներարկումից, որը պետք է ապահովեր պահանջարկի աճ, աշխատատեղերի ստեղծում, բիզնես ակտիվության խթանում և ենթակառուցվածքային զարգացում։ Հատկապես փոքր և զարգացող տնտեսությունների պարագայում պետական ծախսերը հաճախ հանդիսանում են տնտեսական աճի հիմնական շարժիչներից մեկը, և դրանց թերակատարումը անմիջապես արտահայտվում է տնտեսական դինամիկայի թուլացմամբ։

Առավել մտահոգիչ է այն, որ ծախսերի թերակատարման զգալի մասը վերաբերում է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին, այսինքն՝ կապիտալ ծախսերին։ Ընդհանուր թերակատարման 54 տոկոսը կամ 137,4 միլիարդ դրամը բաժին է ընկնում հենց այս ուղղությանը։ Սա նշանակում է, որ պետությունը չի իրականացնում այն ներդրումային ծրագրերը, որոնք պետք է ձևավորեին երկարաժամկետ տնտեսական աճի հիմքերը։ Կապիտալ ծախսերը սովորաբար ուղղվում են ճանապարհաշինությանը, դպրոցաշինությանը, էներգետիկ և կոմունալ ենթակառուցվածքներին, ռազմարդյունաբերությանը, թվայնացման ծրագրերին, պետական կառավարման արդիականացմանը և այլ ռազմավարական ոլորտների զարգացմանը։ Այս ծախսերի թերակատարումը ոչ միայն ներկա տնտեսական խնդիր է, այլ նաև ապագայի զարգացման հնարավորությունների կորուստ։

Հատկանշական է, որ կապիտալ ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 43,4 տոկոսով, իսկ ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են ավելի քան քառակի։ Սա արդեն ոչ թե պատահական շեղում է, այլ համակարգային անկարողության դրսևորում։ Երբ նույնատիպ խնդիրները կրկնվում են տարեցտարի, խոսքն արդեն ոչ թե առանձին տեխնիկական դժվարությունների, այլ պետական կառավարման կառուցվածքային ճգնաժամի մասին է։ Հատկապես վտանգավոր է պաշտպանության ոլորտում արձանագրված իրավիճակը։ Պաշտպանության նախարարության ծրագրերի կատարողականը կազմել է ընդամենը 39,9 տոկոս։ Սա չափազանց մտահոգիչ ցուցանիշ է՝ հաշվի առնելով Հայաստանի անվտանգային միջավայրը և տարածաշրջանային սպառնալիքների բարձր մակարդակը։ Նույնքան մտահոգիչ է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտում արձանագրված ցածր կատարողականը։ ԿԳՄՍ նախարարության ծրագրերի կատարողականը կազմել է 65,6 տոկոս։ Սա նշանակում է, որ դպրոցաշինական, կրթական բարեփոխումների, գիտական զարգացման և մարդկային կապիտալի ձևավորման ծրագրերը չեն իրականացվում նախատեսված ծավալներով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտում ևս իրավիճակը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ ՏԿԵ նախարարության ծրագրերի կատարողականը կազմել է ընդամենը 62,7 տոկոս։ Սա նշանակում է, որ ճանապարհաշինական, ջրային, էներգետիկ և համայնքային ենթակառուցվածքային ծրագրերը կա՛մ ուշանում են, կա՛մ ամբողջությամբ չեն իրականացվում։

Բյուջեի թերակատարումների մեկ այլ կարևոր բաղադրիչ վերաբերում է արտաքին ֆինանսավորման խնդրին։ Արտաքին աղբյուրների հաշվին ծախսերի կատարման տեսակարար կշիռը կազմել է ընդամենը 0,7 տոկոս կամ 4,3 միլիարդ դրամ, ինչը շուրջ քառակի ցածր է նախատեսվածից և 2,3 անգամ պակաս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա վկայում է ոչ միայն արտաքին գործընկերների հետ աշխատանքի արդյունավետության անկման, այլ նաև միջազգային վստահության խնդիրների մասին։ Երբ դոնոր կազմակերպությունների ֆինանսավորումները չեն ներգրավվում նախատեսված ծավալներով, առաջանում են մի քանի հնարավոր բացատրություններ՝ ծրագրային անարդյունավետություն, վարչարարական խնդիրներ, պայմանավորվածությունների կատարման ուշացումներ կամ միջազգային գործընկերների վստահության նվազում։ Յուրաքանչյուր տարբերակ ինքնին վտանգավոր է պետության համար։

Պետական բյուջեի ցածր կատարողականը նաև լուրջ քաղաքական հետևանքներ ունի։ Երբ կառավարությունը մշտապես հայտարարում է լայնածավալ ծրագրերի, տնտեսական վերափոխումների և ռազմավարական բարեփոխումների մասին, սակայն բյուջետային կատարողականը ցույց է տալիս, որ այդ ծրագրերի զգալի մասը չի իրականացվում, ձևավորվում է վստահության ճգնաժամ։ Հանրությունը սկսում է կասկածի տակ դնել ոչ միայն առանձին նախաձեռնությունների արդյունավետությունը, այլ նաև ամբողջ պետական քաղաքականության իրատեսականությունը։ Երբ խոստումները չեն վերածվում իրական ծրագրերի և շոշափելի արդյունքների, խարխլվում է պետության նկատմամբ հանրային վստահությունը։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ ընթացիկ ծախսերը ևս թերակատարվել են 17,2 տոկոսով, և դրանց բոլոր բաղադրիչներում արձանագրվել է թերակատարում։ Սա նշանակում է, որ խնդիրը միայն կապիտալ ծրագրերը չեն։ Պետությունը դժվարություններ ունի նաև առօրյա կառավարման, ընթացիկ քաղաքականությունների իրականացման և պետական համակարգի գործառնական արդյունավետության ապահովման հարցում։ Երբ բոլոր ուղղություններով միաժամանակ արձանագրվում են թերակատարումներ, դա արդեն խոսում է ոչ թե առանձին ոլորտային խնդիրների, այլ կառավարման ամբողջ մոդելի անարդյունավետության մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա Ռոստոմյան Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»
Ամենաընթերցվածները