Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրարշավը հատեց միջօրեականը, և ներկա դրությամբ գործող իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չեն կարողացել բարձրացնել իրենց գետնատարած վարկանիշը, այլև զգալիորեն զիջել են դիրքերը: Այդ հարցում ընդդիմադիր ուժերին մեծապես օգնել է... անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Նրա ջղագրգիռ բռնկումները, արցախցի մեր հայրենակիցների հանդեպ անթաքույց չարությունն ու ատելությունը, մարդկանց վրա հարձակվելը, քաշքշելը, անմեջբերելի ու խայտառակ բառապաշարն ու արտահայտությունները, ընդդիմադիրների հասցեին սպառնալիքները ամենից արդյունավետն են աշխատում նրա դեմ: Այս օրերին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն անգամ դիպուկ կատակել էր, թե՝ «թողեք, թող խայտառակվեն...» (նմանակելով 2018-ին «մեմ» դարձած «թողեք, թող աշխատեն»-ը):

Մի խոսքով, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն ոչ միայն չեն վայելում հանրության աջակցությունը, այլև հիմնականում մերժված են ու մերժվում են:

Ակնհայտ է նաև, որ Փաշինյանն ու իր «առաջին շարքի» քպականները կաթվածահարության աստիճան վախենում են իշխանությունը կորցնելու հեռանկարից, ինչը ևս նման ջղագրգիռ դրսևորումների մեջ ընկնելու պատճառներից մեկն է: Այլ պատճառներ էլ կան: Փաշինյանը պարզորոշ տեսնում է, որ հայ ժողովրդին պատերազմով շանտաժի ենթարկելու իր թեզը գործնականում տապալվեց, չի աշխատում: Այսինքն, իր հիմնական կարգախոսը՝ «խաղաղություն» բառի չարաշահմամբ, հայտնվել է «խաղից դուրս» վիճակում: Ու ինչ անում են, որքան ավելի են ձայնները գլուխները գցում, այնքան ավելի ու ավելի շատ է այդ ամենը շրջվում իրենց դեմ: Ու դա, նկատենք, օրինաչափ է: Մարդիկ հոգնել են նույն՝ վանող տոնայնությամբ ու աղմկոտ երանգներով նույն ստերը 7-8 տարի շարունակ լսելուց:

Այս ամենի համատեքստում ոչ միայն ուրվագծվում, այլև պարզորոշ, շոշափելի դրսևորում է ստանում այն վարկածը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ կամ արդեն գնում է «մոլդովական տարբերակով»: Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններում (եթե այդ ֆարսը կարելի է այդպես կոչել) Եվրամիության, առանձին եվրոպական երկրների միջամտող ակտիվության ու ակնհայտ կողմնակալ մոտեցումների միջոցով մի կերպ «ընտրվեց» այդ երկրի նախագահ Մայա Սանդուի գլխավորած ուժը: Ի՞նչ արեցին Մոլդովայում: Բռնեցին ու քվեարկությունից առաջ գրանցումից հանեցին ընդդիմադիր ուժերից մեկին, մյուսին խոչընդոտեցին, գումարած՝ լայնածավալ ռեպրեսիաները: Ի լրումն, մոլդովական օրենքներով՝ քվեարկության իրավունք ունեն նաև արտերկրում գտնվող քաղաքացիները: Այդ հանգամանքից օգտվելով՝ եվրոպական երկրներում թույլատրվեց բացել հարյուրավոր ընտրատեղամասեր, իսկ Ռուսաստանում, որտեղ նույնպես շատ մոլդովացիներ կան, նման լայն հնարավորություն չընձեռվեց: Եվ այդ՝ «եվրո» քվեներով Սանդուն, կարելի է ասել, ԵՄ կողմից վերանշանակվեց Մոլդովայի ղեկավար:

Պատկերավոր ասած՝ Նիկոլ Փաշինյանը կերգի՞ «Թխամաշկ մոլդավուհին»:

Ճիշտ է, ՀՀ օրենքները թույլ չեն տալիս եվրոպաներում ընտրատեղամասեր բացել ու քվեաթերթիկներ «լցնել»: Ի դեպ, այս առումով էլ հետաքրքիր դրվագներ կան: Օրինակ՝ քպական քարոզիչները ոգևորված գրում են, թե՝ Գերմանիայից գալիս են, որ քվեարկեն: Կամ եվրոպական այլ երկրից: Սակայն նույն այդ քպականները ջղաձգվում են, թե՝ «ինչո՞ւ են Ռուսաստանից ՀՀ քաղաքացիներ գալիս, որ քվեարկեն, նրանք կաշառվա՜ծ են, հասե՜ք, փրկե՜ք...»: Սա ավելին է, քան երկերեսանիությունը:

Մյուս կողմից՝ ընտրության մասնակից հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ բռնաճնշումները, ոստիկանական ու այլ պատժողական մարմինների միջոցով իշխանության հարձակումները «ձեռքի տակ» են: Եվ ոչ միայն «մոլդովական տարբերակով»: Ու ակտիվորեն այդ ռեպրեսիվ միջոցները Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանությանը ենթակա մարմինների կողմից ակտիվորեն կիրառվում են հիմնական ընդդիմադիր բոլոր ուժերի դեմ: Այնպես չէ, որ մինչև հիմա չէին կիրառվում: Երկիրը ապրում է բառացիորեն «գեստապոյականին» մոտ ռեժիմով, այս տարիներին հարյուրավոր մարդիկ են հետապնդվել քաղաքական պատճառներով, «անցել» փաշինյանական ռեժիմի բանտերով, իսկ շատերն էլ դեռ անազատության մեջ են:

Բայց այն հակաիրավական վակխանալիան, որ կատարվում է հիմա՝ ընտրություններից անմիջապես առաջ, իսկապես առանձնահատուկ արձանագրման է արժանի: Բացի այն, որ խախտված է հավասար պայմաններ ունենալու մրցակցային սկզբունքը (ընդդիմադիր հիմնական ուժերից «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի ազատությունը, գիտեք, կամայականորեն սահմանափակված է), նաև օրնիբուն քրեական գործեր են հարուցվում ընդդիմադիր գործիչների, ամենից ակտիվ դեմքերի դեմ: Նախօրեին Նարեկ Կարապետյանի դեմ «փուչիկ» մեղադրանքով քրեական վարույթ հարուցվեց: Իսկ նույն օրվա երեկոյան էլ Փաշինյանը նախընտրական հավաքի ժամանակ (հա, հենց այդպես) ԱԱԾ-ին կարգադրեց հետապնդել ԲՀԿ ցուցակի 2-րդ համարին՝ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին... դավաճանության հոդվածով: Սա զավեշտ կլիներ, բայց ցավոք, իրականություն է: Սա նաև պաշտոնական լիազորությունների գերչարաշահում է:

Դեռ չենք խոսում տրցակներով, իբր, ընտրակաշառքի «հիմքով» հարուցված «գործերի» մասին, բոլորը՝ բացառապես ընդդիմադիրների դեմ, չենք խոսում քպականների կարգադրությամբ տասնյակ ձերբակալումների ու նմանօրինակ այլ անընդունելի դրսևորումների մասին: Բավարար է ասել, որ Փաշինյանի ինչ-որ մի նկար պոկելու համար քաղաքացուն ձեբակալեցին, տարան Նուբարաշենի հոգեբուժարան, ապա հայտարարեցին, թե նա ինքնասպան է եղել...

Մի խոսքով, ակնհայտ է, որ տեսնելով մերժված լինելը, ավելի ստույգ՝ ավելի համոզվելով դրանում, Փաշինյանը նախընտրական պրոցեսն է իրար խառնում՝ վերածելով այն ոստիկանապետական «բռնոցու»: Ընդդիմությունը, պետք է նկատել, տակավին «պահում է հարվածը»: Ու լավ է պահում. չի իջնում քպականության մակարդակի:

Նման պայմաններում Փաշինյանը փորձարկեց նաև սադրիչների տարբերակը, վստահաբար, էլի այդ «միջոցից» կօգտվի, թեկուզ՝ «տեսարաններ» ստանալու համար: Ուստի, ընդդիմության ներկայացուցիչների համար կարևոր է պահել սառնասրտությունը, չկորցնել հավասարակշռությունը, ինքնատիրապետումը և ընտրարշավի թափը պահել: Ինչպես, ի դեպ, հիմա անում են:

Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր հիմնական ուժերը, կարծում ենք, արդեն ավելի համակարգված պետք է գործեն՝ միասնական ճակատով, մոտիվացնեն ժողովրդին, որ գնան ընտրությունների և քվեարկության արդյունքներին տեր կանգնեն:

Տեսեք, սերտորեն չհամագործակցելով հանդերձ, ամեն դեպքում նրանք ստեղծել են մի իրավիճակ, որտեղ կա 1 Փաշինյան (սատելիտներն արդեն վաղուց խաղից դուրս են), որը 3-4 կողմից հարվածներ է ստանում: Իսկ ամենից ուժեղ հարվածներն ստանում է սովորական քաղաքացիներից, պարզ ու շիտակ հայ մարդկանցից:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա Ռոստոմյան Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»
Ամենաընթերցվածները