Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափին

Ղազախստանի Մանգիստաուի մարզի էկոլոգիայի վարչության աշխատակիցները Կասպից ծովի ափին հայտնաբերել են Կարմիր գրքում գրանցված 35 սատկած փոկ։ Այդ մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Կենդանիների սատկած մարմինները հայտնաբերվել են մայիսի 19-ին Տուպկարագանի շրջանում՝ Ֆորտ-Շևչենկո քաղաքի և Բաուտինո գյուղի մոտակայքում։ Մասնագետներն արդեն տեղում ջրի նմուշներ են վերցրել։

Սա այս տարի Ղազախստանում Կասպից ծովի ափին սատկած փոկերի հայտնաբերման առաջին դեպքը չէ. ապրիլի վերջից մինչև մայիսի կեսերը հայտնաբերվել էր շուրջ 300 սատկած կենդանի։ Մանգիստաուի շրջանի բնապահպանության դեպարտամենտից մայիսի 19-ին հայտնել են նաև, որ ավելի վաղ հայտնաբերված կենդանիների գտնվելու վայրերից վերցված ջրի փորձանմուշները չեն պարունակել աղտոտող նյութեր։

Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունից նախկինում հայտնել էին, որ գերատեսչության մասնագետները նույնպես հետազոտում են սատկած կենդանիներից վերցված կենսանյութերը, սակայն որևէ հիվանդություն չի հայտնաբերվում։ Նախարարության վարկածով՝ կենդանիների անկումը կարող է կապված լինել բնական երևույթների, օրինակ՝ երկրաշարժերի ժամանակ գազի արտանետումների հետ։ Փոկերի զանգվածային անկման դեպքեր նախկինում գրանցվել են նաև Կասպից ծովի ռուսաստանյան ափերին։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռուսաստանն ակտիվ աջակցություն կցուցաբերի Կուբային. Զախարովա «Կես տարի առաջ իմ ներսում ծնվեց մի շատ թանկ, կարևոր և մարդանվեր միտք». Լիա Զախարյան Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք Միհրան Ծառուկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ից առաջ Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել «ծնողական ժամից» ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Բելառուս միջուկային զինամթերքի տեղափոխման մասին Մասկը կարող է առաջին դոլարային տրիլիոնատերը դառնալ, SpaceX-ը IPO-ի դիմում է ներկայացրել Պաշտպանության նախարարի պաշտոնում՝ օտարերկրյա քաղաքացի՞. լուրջ հարցեր իշխանության հասցեին Պաշտպանության նախարարի պաշտոնում՝ օտարերկրյա քաղաքացի՞. լուրջ հարցեր իշխանության հասցեին Միլիոնավոր պարգևավճարներից մինչև բյուջետային սառեցում․ քանդված պատրանքներ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի շուրջ Խաբված նախընտրական խոստումներ․ Ինչպես Փաշինյանի դատական համակարգի բարեփոխումները դարձան ՀՀ-ում արդարության պատրանք Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափին ՆԱՏՕ-ն հետևում Է ՌԴ-ի միջուկային զnրավարժություններին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր Երևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին 2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով Ուկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին․ Պոդոլյակ Շերը նշում է 80-ամյակը. դիետա, վարժություններ և գեղեցկության ներարկումներ, որոնք նրան ավելի երիտասարդ են պահում Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել. ՆԳՆ Ոստիկանություն Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ Հենց Վլադիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը․ Պեսկով Սևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են երիտասարդին դանակահարած անձին Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ»
Ամենաընթերցվածները