Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն իսկ ակնհայտ է, որ գործող իշխանական ռեժիմը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել ընտրապայքարից: Ամենայն լրջությամբ. այն, ինչ կատարվում է, արդեն անհնար է համարել ընտրապայքար, ծրագրերի, գաղափարների շուրջ մրցակցություն կամ նման մի բան: Ոստիկանական, ավելին՝ ժանդարմերիական բռնաճնշումների, ընդդիմադիր հիմնական ուժերի դեմ իրավաքննչական մարմինների միջոցով հարձակվելու, բացառապես ընդդիմադիրների դեմ քրեական գործերի անդադար հարուցումների պայմաններում ի՞նչ ընտրապայքար, առավել ևս՝ ի՞նչ ժողովրդավարություն:

Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում Փաշինյանի ինչ-որ նկար պատից պոկելու համար խորհրդավոր պայմաններում Նուբարաշենի հոգեբուժարանում պաշտոնական վարկածով ինքնասպան է եղել մեկ մարդ: Մոտ տասը քաղաքացի ձերբակալվել է Տաշիրում՝ բացառապես այն բանի համար, որ ՔՊ-ի քարոզիչների ներկայությամբ վանկարկել են իրենց նախընտրած թեկնածուի անունը: Անձամբ Նիկոլ Փաշինյանը փորձել է քաշքշել իրեն հանդիմանած կնոջը: Դրանից բացի, հաստատված փորձ է արվել այդ կնոջը, որ պատերազմում անհայտ կորածի քույր է ու հարգված բժշկուհի, ստիպել, որպեսզի աշխատանքից ազատվելու դիմում գրի: Մեկ այլ քաղաքացու հետ վիճաբանելուց հետո Փաշինյանը թիրախավորել է արցախցիներին ու ատելություն սերմանող արտահայտություններ արել արցախցիների հասցեին, իսկ նրա կողմնակիցները, հենց իր ներկայությամբ, հրմշտոց են հրահրել, ինչից հետո քաղաքացուն, բնականաբար, ձերբակալել են:

Եվս մեկ հատկանշական փաստ. երեկ քրեական վարույթ հարուցվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի դեմ՝ ակնհայտորեն շինծու մեղադրանքով, թե նա իբր թաքցրել է այլ երկրի քաղաքացիություն ունենալու պարագան: Նարեկ Կարապետյանը հերքել է այդ մեղադրանքը: Բայց, դե, վարույթ հարուցել են, կարող են նաև օրումեջ հարցաքննությունների կանչել, անգամ՝ ազատությունից զրկել: Մի խոսքով՝ խանգարեն, ինչպես կարող են:

Ավելին, երեկ Փաշինյանը հայտարարեց, որ, ինչպես ՀԷՑ-ը, խլելու են նաև «Արարատցեմենտ» գործարանը: Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ սեփականատերը ընդդիմադիր է, պարզապես կարող են սեփականությունը խլել՝ առանց օրենքի, առանց հիմնավորման:

Այսպիսի փաստեր կարելի է էլի թվարկել: Բայց էականն այն է, որ, այսպես կոչված, իրավապահ մարմինները լծվել են բացառապես Նիկոլ Փաշինյանին սպասարկելուն, զբաղված են բացառապես ընդդիմադիր ուժերի դեմ բռնաճնշումներ իրականացնելով, ձերբակալելով, լրտեսելով, գաղտնալսելով, գործեր սարքելով, նախընտրական քարոզչական գործունեությունը խոչընդոտելով: Բավարար է Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ «կարկառուն» քպական ինչ-որ բան ասի՝ նրանց խմբակային շահերի սպասարկմանը լծված «իրավապահ մարմինները» արդեն գործերը հարուցել են ու այդպես շարունակ:

Չենք խոսում արդեն «էժանագին հնդկական կինոյի» տպավորություն թողած «դիմակավորների» տեսանյութի մասին: Շատ փորձագետներ միանգամից նկատեցին, որ իշխանության հասցեին դիմակավորված սպառնալիքների տեսանյութի ետևից երևում են, ամենայն հավանականությամբ, հենց իշխանությունների ականջները: Այսինքն՝ իրենք «սարքել» են, որպեսզի ընդդիմադիրների դեմ զանգվածային բռնաճնշումների պատրվակ ունենան:

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը սարսափահար է եղել իշխանությունը կորցնելու զգացողությունից: Դա բացահայտ է: Դա հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն, այնքան ակնառու է ցուցադրում՝ իր անհավասարակշիռ պահվածքով, իր հիստերիկ բռնկումներով, որ այլ հիմնավորումներ պետք չեն: 

Բուն խնդիրը, սակայն, տվյալ դեպքում այն է, որ նույն այդ իրավապահ մարմինների ծառայողները, հաճախ նաև հարկադրված կերպով հակաիրավական «բեսպրեդելի» դիմողները պետք է գիտակցեն, որ հունիսի 7-ին կյանքը չի ավարտվում: Հունիսի 8 է լինելու, նույնիսկ՝ հուլիսի 8 է լինելու: Հունիսի 7-ին, այո, հնարավոր է, ավարտվի Նիկոլ Փաշինյանի 8 տարվա աղետային իշխանավարումը: Հնարավոր է: Բայց կյանքը հաստատ չի ավարտվելու: Մի՛ մտեք ավելորդ մեղքի տակ: Թե՛ մարդկային հարաբերությունների, թե՛ իրավական առումով մի մտեք: Փաշինյանի՝ ամեն գնով իշխանությունից կառչած մնալու համար իմաստ չունի, որ դուք նման զոհողությունների գնաք:

Հաջորդը, ինչն ուղղակիորեն աչքի է զարնում, Եվրամիության, այսպես կոչված՝ «առաջադեմ ու ժողովրդավարական» եվրոպական կառույցների ու դրանց տարատեսակ ներկայացուցիչների քար լռությունը, եթե չասենք՝ պապանձվածությունն է՝ Հայաստանում տեղի ունեցող խայտառակությունների հետ կապված: Հայաստանի այս ընտրություններին հետևող Եվրամիության կամ եվրոպական կառույցները ծպտուն անգամ չեն հանում իշխանության կողմից իրականացվող բռնաճնշումների և ժողովրդավարական սկզբունքներին հակասող գործելակերպի (այդ թվում՝ մրցակիցների մեկուսացման) վերաբերյալ:

Ավելին, հայտնի է, որ Եվրամիությունն ուղղակիորեն միջամտել է Հայաստանի ներքին գործերին, Հայաստան է գործուղել մանիպուլ յատորների ու ապատեղեկատվական «գեբելսիկների» «մասնագիտացված խումբ», որոնց առաջադրանքը հայ ժողովրդի դեմ ապատեղեկատվական դիվերսիաներ իրականացնելն է, ինչպես իրենք են սիրում ասել՝ «հիբրիդային պատերազմ» մղելը՝ նույն «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարելու անվան տակ: Ու առաջին դրսևորումներ արդեն իսկ առկա են:

Հանրագումարում ստացվում է, որ հակաիրավական բեսպրեդելի մեջ թաթախված ռեպրեսիվ մարմիններն ու «գեբելսյան» մեթոդներով առաջնորդվող եվրոպական «գաստրոլ յոր» քարոզիչները միավորվել են՝ ընդդեմ հայ ժողովրդի:

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, այլ եվրակառույցներին ու նրանց ներկայացուցիչներին, ապա նրանք առնվազն խորհելու տեղ ունեն: Իրենք դեռ տեղ ու ժամանակ ունեն՝ մեր երկրում կատարվող խայտառակության մասին իրենց անաչառ խոսքն ասելու համար: Դեռ տեղ ու ժամանակ ունեն՝ «իրենց» Փաշինյանին կարգի հրավիրելու համար: Բայց կարող են նաև լռել: Ինչպես մինչև հիմա: Սակայն այդ դեպքում Եվրոպայի լռությունը «ոսկի» չի լինելու: Ավելին, ստեղծված իրավիճակում այդ լռությունը միայն մեկ մեկնաբանություն է ունենալու՝ հանցակցություն, մեղսակցություն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա Ռոստոմյան Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»
Ամենաընթերցվածները