Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն աստիճանաբար թափ է հավաքում: Դեռ ժամանակ կա առավել մանրամասն անդրադառնալու այդ ընթացքին: Իսկ առայժմ առաջին հերթին ուշադրություն է գրավում իշխանության և հիմնական ընդդիմադիր ուժերի պահվածքի, բառապաշարի և դրսևորած մակարդակի ահռելի տարբերությունը: Սարեր ու ձորեր, էլի...

Մի կողմից՝ իշխանության քարոզչությունն ուղեկցվում է ՔՊ ղեկավարի բղավոցներով, գոռգոռոցներով, անհավասարակշիռ հայտարարություններով, ուտելիքի անհագ կլանման տեսարաններով: Հնչում են անվանարկումներ, պիտակավորումներ, վիրավորանքներ, անմակարդակ բառապաշար:

Մյուս կողմում՝ աչք է ծակում ընդդիմադիր երեք-չորս հիմնական ուժերի («Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ,  «Միասնության թևեր») հավասարակշռված խոսքը, գրագետ մտքերը, քննարկման ենթակա ադեկվատ առաջարկությունները, անվտանգային, տնտեսական, սոցիալական խնդիրների լուծման որոշակի տարբերակներն ու պատկերացումները: Ըստ որում, թե՛ նշված ուժերի առաջին դեմքերի, թե՛ թիմերի ներկայացուցիչների կողմից: Ավելին, մի կողմում, այսինքն՝ ընդդիմադիր ուժերի դեպքում ակնհայտ է ազգային արժեքների պահպանման, Եկեղեցու պաշտպանության, արտաքին քաղաքականության, անվտանգային սպառնալիքներին դիմակայելու, տնտեսական և պաշտպանական խնդիրները լուծելու մասին խոսույթը:

Մյուս կողմից՝ իշխանության ելույթներում անդադար հնչում են հակահայկական նարատիվներ: Զուգահեռ՝ գերիշխում է սուտն ու մանիպուլ յացիան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները