Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ չթաքցրեց իր հիասթափությունը «Ատլետիկոյից» կրած պարտության և Չեմպիոնների լիգայից դուրս մնալու կապակցությամբ, սակայն միևնույն ժամանակ բարձր գնահատեց իր սաների կատարած աշխատանքը։ Գերմանացի մասնագետի կարծիքով՝ կատալոնացիներն արժանի էին ավելիին։

Չնայած «Բարսելոնան» խաղադաշտում ուներ առավելություն և ավելի շատ գոլային պահեր ստեղծեց, արդյունավետությունը կրկին դավաճանեց կապույտ-նռնագույններին։ Ֆլիկը շեշտեց, որ թիմը ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց.

«Շատ հիասթափված ենք արդյունքից, քանի որ բազմաթիվ հնարավորություններ ունեինք։ Կարող էինք խփել երրորդ գոլը, բայց փոխարենը սեփական դարպասն ընդունեցինք։ Այնուամենայնիվ, ես բարձր եմ գնահատում այն, ինչ տեսա դաշտում։ Սրանք փոքր դետալներ են, որտեղ բախտը մեզ չժպտաց։ Թիմը տվեց իր առավելագույնը»։

Ֆլիկը հատկապես ափսոսանք հայտնեց առաջին կեսում խաղի ելքը վճռելու հնարավորությունը ձեռքից բաց թողնելու համար.

«Մենք հիանալի առաջին խաղակես անցկացրինք և պետք է ավելի շատ գոլեր խփեինք։ Մենք արժանի էինք լինել կիսաեզրափակչում։ Խաղադաշտում ցուցադրած մեր մենթալիտետն ինձ հպարտության առիթ է տալիս»։

Երբ լրագրողները փորձեցին մարզչից մեկնաբանություն կորզել մրցավարական որոշումների վերաբերյալ, Ֆլիկը նախընտրեց զուսպ մնալ՝ թերևս խուսափելով ավելորդ սկանդալներից.

«Չեմ ցանկանում խոսել մրցավարների մասին։ Ես չեմ կարող փոխել նրանց որոշումները։ Դա գուցե լավ նյութ կլիներ ձեզ համար, բայց ես դա չեմ անի»։

Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո «Բարսելոնայի» համար գլխավոր առաջնահերթությունը մնում է ներքին առաջնությունը։ Ֆլիկը կոչ արեց թիմին կենտրոնանալ Լա Լիգայի տիտղոսը նվաճելու վրա.

«Հիմա պետք է հաղթել լիգան։ Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց դեռ ոչինչ արված չէ։ Ուզում եմ տեսնել այն նույն մենթալիտետը, որն այսօր ունեինք։ Մենք երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել։ Մենք պետք է դառնանք ավելի լավը, և հենց դրա վրա էլ աշխատում ենք»։

Չնայած մարզչի լավատեսական խոսքերին, նրա դեմքի արտահայտությունն ավելի շատ տխրություն էր մատնում, քան հռետորաբանությունը։ «Բարսելոնան» ստիպված է ընդունել այս հարվածը և պատրաստվել Մադրիդի «Ռեալի» հետ վճռորոշ դիմակայությանը, գրում է Sport.es-ը։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Գառնիում հայտնաբերել են 14-ամյա Վահե Ապիկյանին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Սև ծովում հարձակման է ենթարկվել ադրբեջանցի նավաստիներով նավը Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա Ռոստոմյան Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին
Ամենաընթերցվածները