«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան

«Կինոմոսկվա»-ում կայացավ Parie Media-ի «Զոնտիկ» նոր գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Սոս Ջանիբեկյանն ու Մոսո Կարապետյանը, իսկ ռեժիսորը Գոշ Հակոբյանն է։

Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա։ 1977 թվականին, Խորհրդային Հայաստանում տեղի ունեցավ ԽՍՀՄ պատմության ամենահամարձակ և աղմկահարույց բանկային կողոպուտներից մեկը։ Երկու եղբայրներ՝ Նիկոլայ և Ֆելիքս Կալաչյանները, երկար ժամանակ ուսումնասիրել էին Պետական բանկի կանխիկ գումարի տեղափոխման համակարգը։ Գողության գործիքը բոլորի համար անսպասելի էր՝ մանկական անձրևանոց։

Կողոպուտը կատարվեց արագ և հաշվարկված ձևով հափշտակվեց շուրջ 1.5 միլիոն խորհրդային ռուբլի՝ այն ժամանակվա համար հսկայական գումար։ Սկսվեց լայնածավալ հետաքննություն՝ ԿԳԲ-ի մասնակցությամբ։ Մի քանի ամիս անց եղբայրները ձերբակալվեցին և դատապարտվեցին մահապատժի։ Այս պատմությունը երկար տարիներ գաղտնի էր պահվում և հանրությանը հայտնի դարձավ միայն ԽՍՀՄ փլուզումից հետո։

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, զրուցել ստեղծագործական թիմի հետ և առանձնացրել երեկոյի կարևոր դրվագները։

 «Շատերն ասում էին՝ անիմաստ է այս ֆիլմը նկարել, բայց չլսեցինք» Գոշ Հակոբյան

Ռեժիսոր Գոշ Հակոբյանի խոսքով՝ ֆիլմի գաղափարը վաղուց էր ծնվել, իսկ դրա իրականացման վրա աշխատել են մոտ երկու տարի։

«Այդ ընթացքում բազմաթիվ դժվարությունների ենք հանդիպել։ Շատերը մեզ ասում էին, որ նման ֆիլմ արդեն նկարահանվելու է, կամ ավելի մեծ ընկերություններ են զբաղվում այդ թեմայով, ու մեր աշխատանքը անիմաստ է։ Բայց մենք ոչ մեկին չլսեցինք։

Սցենարը գրվել է այնպես, ինչպես եղել է իրականում՝ առանց չափազանցությունների կամ կրճատումների։ Թեև ֆիլմը գեղարվեստական է, որոշ տարրեր, բնականաբար, ավելացվել են։ Քասթինգի հարցում փորձել ենք ընտրել դերասանների, ովքեր ոչ միայն տաղանդավոր են, այլև առավելագույնս նման իրական կերպարներին»։

Ռեժիսորը պատմում է, որ դեռ մանկուց էր լսել այս պատմությունը, սակայն այն ներկայացվել էր սխալ ձևով․
«Ես պատկերացրել էի, որ զենքերը թաքցրել են զոնտիկների մեջ՝ ինչպես ամերիկյան ֆիլմերում։ Բայց երբ իմացա իրական պատմությունը, հասկացա, որ այստեղ կա հայկական «սուպերհերոսի» պատմություն»։

Նրա խոսքով՝ ֆիլմը փորձ է հայկական իրական պատմությունները ներկայացնել գեղարվեստական ձևով․
«Մենք որոշեցինք, որ սա պետք է լինի սկիզբ՝ մեր պատմությունները ոչ միայն փաստագրական, այլև գեղարվեստական ձևով պատմելու համար»։

Պրեմիերայից առաջ ռեժիսորը խոստովանում է՝ լարվածությունն ու պատասխանատվությունը խառնվել են իրար․
«Շատերն արդեն գիտեն այս պատմությունը, և ամենամեծ վախս այն է, որ հանկարծ չհիասթափեցնենք հանդիսատեսին։ Սա իր ժանրում եզակի ֆիլմ է, և այն պետք է ուժեղ լինի»։

Գոշ Հակոբյանը նաև նշում է, որ ֆիլմը նախատեսվում է թարգմանել մի քանի լեզվով՝ ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն, և դուրս բերել միջազգային շուկա։
«Այսօր արդեն Լոս Անջելեսում ևս պրեմիերա կա, և տոմսերը լիովին վաճառված են։ Բայց մեր նպատակը նաև օտարերկրյա հանդիսատեսին հասնելն է»։

 «Սա հնարավորություն էր ինձ նորովի բացահայտելու» Մոսո Կարապետյան

Գլխավոր դերակատարներից Մոսո Կարապետյանը ֆիլմում մարմնավորում է Նիկոլայ Կալաչյանին՝ եղբայրներից ավագին։

«Սա շատ մեծ պատասխանատվություն էր, որովհետև պետք է մարմնավորեի իրականում գոյություն ունեցած մարդու։ Դա ավելի դժվար է, քան հորինված կերպար ստեղծելը։ Ինձ համար շատ հետաքրքիր և ցանկալի դեր էր»։

Դերասանը նշում է, որ նախագծի մասին գիտեր դեռ վաղուց, սակայն իր դերի մասին տեղեկացել է նկարահանումներից ընդամենը երկու ամիս առաջ։

Նկարահանումները իրականացվել են հիմնականում խորհրդային շրջանը պահպանած վայրերում՝ Երևանում, Սևանում և Գյումրիում։

Մոսո Կարապետյանի խոսքով՝ այս դերը կարևոր շրջադարձ է իր կարիերայում․
«Մինչ այս հիմնականում հանդես եմ եկել հումորային կերպարներում, և սա հնարավորություն է ցույց տալու, թե իրականում ինչպիսի դերասան եմ»։

Միևնույն ժամանակ նա ընդգծում է՝ չի արդարացնում իր կերպարի արարքները․
«Ես չեմ արդարացնում ոչ իմ հերոսին, ոչ էլ նման ապրելակերպը»։

 «Հերոսություն, որ ցավալի ավարտ ունեցավ» Շանթ Հովհաննիսյան

Դերասան Շանթ Հովհաննիսյանն ընդգծում է, որ թեման երկար տարիներ մնացել է մարդկանց հիշողության մեջ։ «Պատմությունն ինքնին շատ հետաքրքիր է, և ֆիլմը հնարավորություն կտա շատերին բացահայտել մանրամասներ, որոնք նախկինում հայտնի չեն եղել»։

Նրա խոսքով՝ այն ժամանակ այս կողոպուտը շատերի կողմից ընկալվում էր որպես համարձակ քայլ․
«Խորհրդային համակարգում նման բան անելն իսկապես մեծ հանդգնություն էր։ Շատերի համար դա հերոսություն էր թվում, սակայն վերջը շատ ծանր եղավ»։

Հովհաննիսյանը ֆիլմում մարմնավորում է պետական անվտանգության ղեկավարի կերպարը․
«Իմ հերոսը զբաղվում է հանցագործության բացահայտմամբ։ Նա պրոֆեսիոնալ է, բայց նաև ցավ է զգում այդ երկու երիտասարդների ճակատագրի համար»։

 «Յուրաքանչյուր կերպար ունի իր դրդապատճառները» Արուսիկ Գրիգորյան

Դերասանուհի Արուսիկ Գրիգորյանն, ով մարմնավորում է Ֆելիքսի կնոջ կերպարը, նշում է, որ դերը բարդ, բայց հետաքրքիր էր։

«Իմ կերպարը հավաքական կերպար է՝ բնորոշ հայ կնոջը՝ զգացմունքային, ինտուիտիվ։ Ես չեմ արդարացնում կատարվածը, քանի որ դա հանցագործություն է, բայց յուրաքանչյուր մարդ ունի իր դրդապատճառները, և պետք է փորձել հասկանալ դրանք»։

Նրա համար առանձնահատուկ հետաքրքիր է եղել խորհրդային ժամանակաշրջանի մթնոլորտում հայտնվելը․
«Ես այդ ժամանակահատվածում չեմ ապրել, ու հետաքրքիր էր ամբողջությամբ մտնել այդ միջավայրի մեջ և մարմնավորել այլ դարաշրջանի կնոջ»։

Դերասանուհին նաև խոստովանում է, որ առաջարկը ստացել է ռեժիսորից և անմիջապես համաձայնել․
«Պատմությանը ծանոթ էի հորս միջոցով, և հենց առաջին անգամ լսելիս արդեն մեծ հետաքրքրությամբ սպասում էի նախագծին»։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. Reuters Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Եվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներին Իսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտի Կիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ Փաշինյան Պեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակին Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ Ֆլիկ ԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»
Ամենաընթերցվածները