Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ իշխանությունների կողմից Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումները յուրահատուկ լ յուստրացիայի ենթարկեցին հոգևորականներին, այդ թվում՝ կարգալույծ հռչակվածներին։ Այս գործընթացը կարել ի է ավարտված համարել, եթե 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն պարտվի, և Հայաստանում իշխանության գան ազգային ուժերը։ Իսկ եթե, այդուհանդերձ, դա տեղի չունենա, ապա լ յուստրացիան կշարունակվի, և դեռ շատ «թաքն ված տա ղանդ ն ե ր » կհայտնվեն հոգևորականների ու եկեղեցասերների շարքերում։

Եկեղեցու նկատմամբ իրականացվող իրավական ու քաղաքական հետապնդումները, լ յուստրացիայից բացի, հայ հանրության միջից ցրեցին նաև որոշակի միֆեր՝ կապված մեր երեք Նվիրապետական Աթոռների հետ։ Եկեղեցի-պետություն հակամարտության շարունակվող մղձավանջում սպասելիքները նրանցից շատ ավելին էին և են, քան ականատես ենք եղել մինչ օրս։ Հատկապես տհաճ անակնկալներ նշմարվեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության վարքի մեջ։ Մինչև վերջ պարզ չեղավ, թե ի՞նչ առաքելությամբ էր 2025 թվականի հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել Արամ Ա Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, որից հետո ներեկեղեցական իրավիճակը ավելի սրվեց, ու ՀՀ իշխանությունների արարով Սուրբ Ծննդյան նախաշեմին Հայ եկեղեցու պառակտումը մարմնավորվեց տասը գլխանի հրեշի կերպարանքով, որից մինչ օրս միայն մեկն է կտրվել, այն էլ՝ գլխատված վիճակում էլ դեռ շարունակում է վտանգավոր լինել։

Գալով Շահան սրբազանի հանդիպմանը վարչապետի հետ, ավելացնեմ, որ պաշտոնական հայտարարության մեջ նշված էր, որ հանդիպմանը քննարկվել են հոգևորականների ձերբակալության հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերին առնչվող հարցեր։ Առանց Մայր Աթոռի ներկայացուցչի ներկայության, Եկեղեցի-պետություն լարված հարաբերությունների ֆոնին այդ մակարդակի հանդիպումները կարող էին նաև թաքնված ակնարկներ ու նպատակներ ունենալ, որոնց մասին հայտնի չէ, սակայն դա չի նշանակում, որ երբեք հայտնի չի լինելու։ Առաջին իսկ հարմար առիթով Նիկոլ Փաշինյանը, իր գործելաոճին հարազատ մնալով, անպայման կբացահայտի հանդիպման մանրամասները, եթե, անշուշտ, այդպիսիք եղել են։

Հատկապես այս բարդ ժամանակահատվածում Հայ եկեղեցու Նվիրապետական Աթոռների միջև վստահությունը շատ կարևոր է։ Միասնականությունն ու միակամությունը լոկ խոսքեր չպետք է լինեն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հարաբերությունները հիմնված են հոգևոր միասնության, դավանաբանական նույնության ու պատմական համատեղ առաքելության վրա։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը անվերապահորեն միշտ ճանաչել է Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալությունը՝ որպես Հայ եկեղեցու կառուցվածքային միասնության խորհրդանիշ, սակայն այս հարաբերությունները միշտ չէ, որ կարողանում են դիմակայել քաղաքական գործընթացներին։ Առաջնորդների կամային հատկությունները շատ կարևոր դեր են կատարում ազգապահպանման համար։ Հավատարիմ մնալով հայ ազգի շահերին ու Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի պատմական առաքելությանը՝ թե՛ Մեծի Տանն Կիլիկիո Նորին Սրբություն Արամ Ա կաթողիկոսը, թե՛ Երուսաղեմի Ամենապատիվ Նուրհան պատրիարքը և թե՛ Կոստանդնուպոլսի Ամենապատիվ Սահակ պատրիարքը անհաղորդ չպետք է մնան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և ավելի միասնաբար ու ավելի ակտիվ ջանքեր գործադրեն՝ սանձելու ՀՀ իշխանությունների կողմից վարվող հակաեկեղեցական արշավի ընթացքը։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները