ՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը

Սուրբ Զատկի տոնին ընդառաջ սպառողի սեղանի ձվի անվտանգությունը ապահովելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում:

Դիտարկման շրջանակներում նմուշառում և հսկիչ գնում է իրականացվել Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Աշտարակ ձու» ՍՊԸ, «Գնթունիք» ՍՊԸ, «Վարիանտ Գրուպ» ՍՊԸ, «Գնդեվազ Ֆարմ» ՍՊԸ, «Հագա» ՍՊԸ, «Արարատ» ՍՊԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Լուսակերտի «Էլիտ»» ՍՊԸ, Արթուր Հարությունյան ԱՁ, «Արամուս» ՍՊԸ ձվի արտադրական կազմակերպություններում, ինչպես նաև Երևանի և մարզերի իրացման մի շարք խոշոր օբյեկտներում։

Ձվի արտադրական կազմակերպությունների դիտարկման արդյունքում խախտում է արձանագրվել միայն «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում. համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության՝ ներկայացված նմուշը՝ «հավի ձու 01 կարգի, 23.03.2026թ. արտադրության», չի համապատասխանել ՀՍՏ 182 2012 ստանդարտով սահմանված առաջին տեսակի սեղանի ձվի պահանջներին:

Իրացման կազմակերպությունների դիտարկման շրջանակներում հսկիչ գնում է իրականացվել «Աշտարակ», «Արաքս», «Արզնի», «Արզնի յոդացված», «Գնթունիք», «ԵԹՖ», «Էլիտ», «Էրեբունի», «Թաարմ», «Կոկո», «Նատուր ֆուդ», «Շիրակ», «ՈԹՖ», «Ոսկեհատ» «Ստեփանյան Ֆարմ», «НОВОРОССП/Ф» արտադրողների սեղանի թարմ ձու ապրանքատեսակների տարբեր խմբաքանակներից:

Լաբորատոր հետազոտության արդյունքում «Արզնի» (արտադրման ամսաթվեր՝ 24․03 և 10․03), «ԵԹՖ» (արտադրման ամսաթվեր՝ 13․03 և 21․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 18․03) չեն համապատասխանել ՀՍՏ 182-2012 Ա դասի առաջին տեսակի (սեղանի) ձվի պահանջներին (կճեպը ծակոտկեն, սպիտակուցը կիսաթափանցիկ, պղտոր, կոտրելիս՝ դեղնուցը ոչ առաձգական, առկա են արյան օղակներ, կողմնակի արտահայտված հոտ)։

Արձանագրվել են նաև սեղանի թարմ ձու ապրանքատեսակի կարգի անհամապատասխանություններ:

Ըստ այդմ՝ «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 24․03, 26․03 և 27․03), «Արզնի» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Գնթունիք» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «ԵԹՖ» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 18․03), «Էրեբունի» (արտադրման ամսաթիվ՝ 17․03), «Թաարմ» (արտադրման ամսաթիվ՝ 21․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Շիրակ» (արտադրման ամսաթվեր՝ 14․03, 26․03, 22․03, 18․03 և 24․03) և «ՈԹՖ» (արտադրման ամսաթիվ՝ 26․03) ապրանքնիշերի ձվի կարգը չի համապատասխանել մակնշմամբ ներկայացվածին։

Խախտումներով խմբաքանակների համար տրվել են արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր:

Վերահսկողությունը շարունակվում է, արդյունքները կներկայացվեն հաջորդիվ:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները