«Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ոչ լեգիտիմ իշխանություններին չեմ հետևում։ Իրենց քարոզարշավներին՝ ևս»,«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Թևան Պողոսյանը։ Նշում է՝ շատերս աչքի առաջ ունենք փաստական տվյալները, որոնցից ելնելով՝ կարող ենք հստակ հասկանալ այժմ հնչող հայտարարությունների իրական նպատակը։ «Մի քանի ամիս առաջ հայտարարեցին, որ ԱՄՆ-ի հետ 99 տարով պայմանագիր են կնքել, որով ապահովել են Հայաստանի գոյատևումը։ Դրանից հետո ասում է՝ գիտեք ինչ, երբ ասել էի, որ 99 տարով ապահովել էի Հայաստանի գոյատևումը, խաբել էի, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Դուք խաբեբաներին ո՞նց եք վերաբերվում։ Բոլոր փաստական տվյալները կան բաց ռեսուրսներում։ Այսօրվա խոսույթը համեմատեք մի քանի ամիս առաջ ասված ցանկացած հայտարարության հետ, և ստացեք ցանկացած հարցի պատասխանը։ Օրինակ՝ սկսած նրանից, որ բոլորիս ասել են՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրվել է «Խաղաղության պայմանագիրը»։ Եթե դա ստորագրված է, ինձ մեկը կբացատրի՝ ինչպե՞ս է ստացվում, որ այս սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ո՞ւմ հետ են ստորագրել այդ փաստաթուղթը։ Թշնամու հետ։ Պատերազմը ո՞վ է սկսում։ Թշնամին։ Հայաստանի վրա ո՞վ պետք է հարձակվի, օրինակ՝ Նոր Զելանդիա՞ն»,-նկատում է Պողոսյանը։

Ստացվում է, որ դասական շանտաժի հետ գործ ունե՞նք։ «Ոչ միայն շանտաժ է։ Տեսեք, նախընտրական քարոզարշավն արդեն սկսել են՝ խախտումներով և մնացյալ ամեն ինչով։ Այս իրավիճակում ասում է՝ չեմ լինի վարչապետ, կսկսվի պատերազմ։ Հետո կասի՝ տեսաք, ես ձեզ ասել էի՝ կլինեմ վարչապետ, պատերազմ չի սկսվի, կամ էլի կսկսվի, այդ ժամանակ էլ կասի՝ «նախկիններն» են մեղավոր, նախընտրական շրջանում այնքան խոսեցին, պատերազմ սկսվեց։ Հիմա մեզ ասում են, որ 2020 թվականի պատերազմը նախորդ 30 տարվա հետևանքն էր։ Այդ ժամանակ էլ կասեն, որ այս պատերազմը հետևանքն էր նրա, որ քարոզարշավի ժամանակ ինչ-որ բաներ են ասվել։ Օրինակ՝ Թևան Պողոսյանն ասել է, որ Արցախի Հանրապետությունը կա, արցախյան թեման փակված չէ։ Կամ կասի՝ լրագրողները հոդվածներ գրեցին, պատերազմը սկսվեց։ Մեղքն ինչ-որ մեկի վրա կգցի։ Ի՞նչ կլինի սեպտեմբերին։ Իսկ վստա՞հ ենք, որ, օրինակ՝ Ամերիկայի և Իրանի միջև հարաբերություններն այնպես չեն դասավորվելու, որ սեպտեմբերին այստեղ կարող են գործողություններ սկսել։ Իրանը որոշի, որ TRIPP ծրագիրը պետք է «փակի»։ Վստա՞հ ենք, որ, օրինակ՝ երրորդ համաշխարհային պատերազմը սկսված չի լինելու, և միգուցե Ռուսաստանն է այստեղ իր շահերը ինչ-որ ձևով պահելու։ Կամ՝ միգուցե Թուրքիա՞ն է Իրանի վրա հարձակվելու և այդ տարածքն օգտագործի։ Չեմ կարող ասել՝ ինչ է լինելու սեպտեմբերին։ Հիմա այդ թեզը կշրջանառեն, այդ օրը կգա, կլինի պատերազմ, կասեն՝ ասում էինք ձեզ, չի լինի, կասեն՝ մենք փրկեցինք ձեզ։ Նախընտրական շրջանում չե՞ն ամենամեծ ստերն ասում և շանտաժներն անում։ Ժողովրդավարության մասին են խոսում։ Ժողովրդավարության ժամանակ ասում են՝ մենք գնում ենք, ընտրողներից քվե խնդրում, ուզում ենք իշխանության գալ։ Իսկ հիմա ասում է՝ գալիս եմ, ընտրությունների մասնակցում, բայց սահմանադրական մեծամասնություն պետք է ապահովենք։ Նույնիսկ դա են ասում՝ եթե սահմանադրական մեծամասնություն չապահովենք, պարզապես հաղթենք, այդ ժամանակ էլ է պատերազմ լինելու։ Այնքան շատ ստեր ու շանտաժներ են եղել։ Հիմա քննարկում ենք դրանք, որ ի՞նչ անենք, մեկ անգամ ևս փաստե՞նք։ Մինչդեռ ընդամենը պետք է փաստերը համադրել ու ստանալ գնահատականները»,-հավելում է նա։

Այս օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ ավտոբուսային կերուխումները և ներկուսակցական քարոզարշավը նվազեցրեցին Փաշինյանի և նրա թիմի՝ առանց այն էլ ցածր վարկանիշը։ Քաղաքագետը դժվարանում է որևէ կանխատեսում անել։ «2021 թվականին էլ էր թվում, թե ընտրությունները պետք է այլ արդյունք գրանցեին, բայց մարդիկ մնացին տանը։ Այնպես չէր, որ 2021 թվականի քարոզարշավի ժամանակ չէին ստում։ Ասում էին՝ Հադրութի դեօկուպացիա և այլն։ Հիմա որոշել են «ազնիվ» լինել։ Սահմանադրություն են փոխում, միակ բանը, որ ասում են՝ Ադրբեջանի պահանջով դա չի արվում։ Բայց բոլորի համար է հասկանալի, թե ինչ է տեղի ունենում։ Ոչ լեգիտիմ իշխանությունը 2021 թվականին խոստանում էր սահմանադրական բարեփոխումներ, հիմա ասում է՝ նոր Սահմանադրություն է ընդունելու։ Այստեղ էլ է ստում, Ադրբեջանի պահանջն է կատարում։ Թշնամիների շահերը սպասարկող իշխանություն ունենք այսօր։ Ցավոք, այսպես էլ շարունակվելու է։ 2020 թվականից հետո՝ 2021 թվականից բոլոր իմ հարցազրույցների ժամանակ, կանխատեսում անելով, ասում էի՝ «ծեծված» բանակցողին սեղանի շուրջ նորից «ծեծելու» են։ Բայց գնացին ու ընտրեցին «ծեծված» բանակցող և այսօր նոր «ծեծ են ուտում»։ Սահմանադրություն են փոխում, չգիտեմ, թե էլ ինչեր են անելու։ Մարդիկ պետք է հասկանան, որ 2021 թվականից մինչ օրս տեղի ունեցածն իրենց՝ 2021 թվականին կայացրած որոշման հետևանքներն են։ Արդյո՞ք ցանկանում են, որ իրենց երեխաները, թոռնիկները, ի վերջո, իրենք շարունակեն ապրել այս հետևանքներով։ Եթե ցանկանում են, ես անզոր եմ»,նշում է մեր զրուցակիցը։

Իսկ զրույցի վերջում ընդդիմադիր ուժերից և գործիչներից ունեցած ակնկալիքների մասին։ «Կան մարդիկ, որոնք հույս են ներշնչում, կան մարդիկ, որոնք ցանկանում են փոփոխություն։ Պետք է յուրաքանչյուրին ուշադիր լսես, իր հետ քայլես։ Այո՛, շատ մարդիկ կան այսօր ոչ գործող իշխանությունների մեջ, որոնք մեծ հույսեր են ներշնչում, որ փոփոխություններ են լինելու։ Միգուցե իրենց ոչ ամեն կանխատեսած բառը իրականանա, բայց փոփոխություն լինելու է։ Եթե պետք է նժարի վրա դրված լինեն ուժերն ու գործիչները, և ես ընտրեմ, ապա գործողներին ընտրելու պարագայում գիտեմ, թե ինչ է լինելու, Հայաստան չի լինելու։ Իսկ մյուսին ընտրելու պարագայում միգուցե արագ ոտքի չկանգնենք, միգուցե մեր երազած Հայաստանին շուտ չհասնենք, բայց հույսը կա և շատ կա»,-եզրափակում է Թևան Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցման Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ Իսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El Pais Սագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերը ICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածր Համոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ Պուտինին Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr 45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Կորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համար ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Ժոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները