«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանն ու 50 քպականները շարունակում են նախա-նախընտրական արշավը: Այն, որ դա ընտրական օրենքների ու կանոնների կոպիտ խախտում է, փաստում են բազմաթիվ մասնագետներ, սակայն դրան առանձին կանդրադառնանք: Տվյալ դեպքում մեզ ու, վստահ ենք, շատերին հետաքրքրում է այն, թե Նիկոլ Փաշինյանն ինչու է այդքան ագրեսիվ, ջղային արձագանքում տարբեր բնակավայրերում իրեն զանազան հարցեր տվող կամ նույնիսկ ինչ-որ խնդրանքով դիմող մարդկանց: Ըստ որում, Փաշինյանի ագրեսիվ պահվածքի առումով մեծ տարբերություն չկա՝ քաղաքացին կամ որևէ անձ նրան խնդրում է իր զավակին ինչ-որ մանր պաշտոն տալ, թե դիտողություն է անում, որ Կաթողիկոսը նախարար չէ, որ Փաշինյանի քմահաճույքով նշանակվի կամ պաշտոնաթող լինի: Կապ չունի՝ մարդը իրենց գյուղում ինչ-որ բան կառուցելու խնդրանքով է դիմում, թե հիշեցնում է Արցախի մասին:

Նախքան մյուս դիտարկումներին անցնելը, պետք է մի կարևոր արձանագրում անել.

Նիկոլ Փաշինյանի հետ «մարզային հանդիպումներին», հասկանալի է, հիմնականում հավաքվում կամ «բերվում են» իր հանդեպ առավելապես լոյալ մարդիկ, եթե չասենք՝ իր նկատմամբ դրական տրամադրված կողմնակիցներ: Քիչ հավանական է, որ Փաշինյանին տեսնելիս հեռուստացույցն անջատող կամ ալիքը փոխող մարդիկ առանձնապես ցանկություն ունենան նրան մի հատ էլ «ժիվոյ» տեսնել:

Ու հատկանշականն այն է, որ դա էլ է Փաշինյանին նյարդայնացնում: Այն իմաստով, որ նույնիսկ իր հանդեպ դրական տրամադրված, այսպես ասած՝ «իր ընտրազանգվածի» ներկայացուցիչներն են հարցեր բարձրացնում: Եվ Փաշինյանն արդեն «իր» ընտրողների վրա է մուննաթ գալիս: Նրանց վրա է բարկանում, բորբոքվում, ձեռքերը թափահարում: Հիշո՞ւմ եք, երբ նոր էին եկել իշխանության, անդադար ասում էին՝ «թողեք, թող աշխատենք» կամ «թողեք, թող աշխատեն»: Ութ տարվա ընթացքում, այսինքն՝ հիմա, հասել են «դե, թողեք, թող ջղայնանա» կետին:

Ի դեպ, ջղայնանալու վերաբերյալ: Մի քիչ էլ՝ կենցաղային վարքի: Առհասարակ, Նիկոլ Փաշինյանից հազիվ թե կարելի էր սպասել այլ բան, քան այն, ինչ տեսնում ենք: Փաշինյանն 8 տարի շարունակ, ինչ վարչապետ է, իրեն այդպես է պահել՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարության նիստերին, թե՛ հակաճառողներին արձագանքելիս կամ ասուլիսներում «անդուր հարցի» պատասխանելիս, թե՛ ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին անդրադառնալու ժամանակ: Նրա հրապարակային պահվածքին բնորոշ են անկանոն ու անհավասարակշիռ ժեստիկուլ յացիան, անկանոն բղավոցները, անպարկեշտ բառապաշարը:

Թերթի տարածքն ու ընթերցողների նյարդերը խնայելով՝ հատ առ հատ չհիշեցնենք: Միայն «քեռակնոջ» խայտառակ գրառումը բավարար կլիներ, որպեսզի որևէ այլ գործիչ հանրային ճնշման ներքո հրաժարական տար ոչ միայն պաշտոնից, այլև քաղաքականությունից: Առհավետ:

Հիմա այդ նույն պահելաձևը տեսնում ենք Փաշինյանի նախընտրական արշավի ժամանակ, հիմնականում՝ իր իսկ կողմնակիցների հետ հանդիպումների ընթացքում: Այնպիսի կայուն տպավորություն է ձևավորվում, որ Փաշինյանը քարոզչական ավտոբուսից դուրս է գալիս միայն այն բանի համար, որպեսզի մարալիկցիների, իջևանցիների, արթիկցիների ու մյուսների վրա գոռգոռա, ջղայնանա, ձայնը գլուխը գցի:

Ինչո՞ւ:

Դա ամենից առաջ տվյալ անհատի՝ Փաշինյանի անվստահության դրսևորում է: Ի դեպ, երբ դա համադրում ենք իրենց հրապարակած ու ակնհայտորեն «դզած-փչած հարցման» արդյունքների հետ, ապա հակադրությունն էլ ավելի է աչք ծակում: Ըստ այդ «հարցման», Փաշինյանը քաղաքական դաշտում իբրև թե «միանձնյա առաջատար» է: Բայց միանձնյա առաջատարներն իրենց այդպես չեն պահում՝ այդքան անվստահ, այդքան բորբոքված, այդքան ագրեսիվ:

Երկրորդը՝ Փաշինյանն իր փորձառությամբ հրաշալի տեսնում է, որ մարդկանց կողմից իր նկատմամբ վաղուց չկա վստահություն, չկա հարգանք: Նա բոլորից շուտ ու շատ է տեսնում, որ միակ բանը, որը մարդիկ, այս դեպքում՝ իր սակավաթիվ կողմնակիցները, դրսևորում են իրեն տեսնելիս, ինչ-որ անձնական կամ խմբային օգուտ քաղելն է: Այսինքն, նաև նրանք են դժգոհ:

Եվ երբ հորինված փուչիկը հանդիպում է իրականության փշերին, այն անմիջապես պայթում է: Տեսախցիկներն անկողմնակալ ֆիքսում են դա, ու բոլորը տեսնում են այդ պղպջակների պայթյունները, որոնք ուղեկցվում են Փաշինյանի ձայնային ջղային ելևէջումներով:

Փաշինյանն ու ՔՊ-ն նաև իրենք իրենց հորինած քարոզչական միֆերի տակ են մնացել: Իբր «30 տարի ոչինչ չէր արվել», եկավ Փաշինյանն, ու ծաղիկները ծաղկեցին, ճահիճները վերացան, անապատները ջրվեցին, անպտուղ ծառերը բերք տվեցին, նույնիսկ Արևը սկսեց առավոտյան ծագել, իսկ երեկոյան մայր մտնել: Իսկ ժողովուրդը, «երեք միլիոն վարչապետներն» իրեն երախտապարտ լինելու, իրեն տեսնելիս ինքնամոռաց ցատկոտելու, ոտքերի առաջ վերջին ոչխարը մորթելու փոխարեն դեռ մի բան էլ անդուր հարցեր են տալիս, բողոքում են, Արցախի մասին են հիշեցնում, Կաթողիկոսի մասին... Այ, այ, այ, ինչպիսի երախտամոռություն:

Փաշինյանն էլ բռնկվում է: Վայրկենապես: Ժողովրդական բանահյուսությունը դիպուկ բնորոշում ունի՝ «զակատ արած կռիվ»: Փաշինյանի վարքը այդ արտահայտությունն է հիշեցնում: Իրեն երևի թվում էր, թե ապրում է իր ֆեյքերի, «շեֆ, ամեն ինչ լավ է» զեկուցող ենթակաների կամ մերձավոր քպականների միջավայրում, մինչդեռ այդպես չէ:

«Իրական Հայաստանի» գաղափարաբանը բախվեց իսկական Հայաստանին, ու չդիմացավ, նյարդերը տեղի տվեցին:

Իսկ իսկական Հայաստանը էապես տարբերվում է նրանից, ինչը հորդում է իշխանական քարոզչամիջոցներից ու իշխանական քարոզիչների հայտարարություններից: Իսկ բուն իրականության և փաշինյանական «իրականության» միջև խզումն այնքան ահռելի է, որ նույնիսկ Փաշինյանն է տեսնում դա և սկսում է չդիմանալ:

Ու այնպես է մուննաթ գալիս, թե՝ այս կամ այն ենք արել, կարծես «հերանց տնից» բերած փողերով են արել, կարծես դա հերոսություն է, այլ ոչ թե նորմալ բան: Ընդ որում, եթե ինչ-որ բաներ նույնիսկ արվել են, ապա դրանք չնչին են այն ավերների հետ համեմատած, որ բերել են նրանք:

Փաշինյանի կառավարությունը աղքատությունը չի նվազեցրել, անդադար խոստացել է, բայց ոչ մի նորմալ աշխատատեղ չի բացել, երկիրն ու ժողովրդին դրել է լրջագույն սպառնալիքների տակ, պատերազմի ու հազարավոր տղաների մահվան պատճառ է դարձել, Արցախն են ուրացել ու հանձնել թշնամուն, Հայ առաքելական եկեղեցին կործանելու նպատակով արշավի են ելել, և... այդքանից հետո ուզում են, որ իրենց ոչ մի հարց չտա՞ն:

Լո՞ւրջ:

Հա, ի դեպ, մարդկանց վարագույրները մի փչացրեք, ափսոս են: Նրանք միլոններով պարգևավճար չեն ստանում՝ ի տարբերություն քպականների:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները