Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի կրթական համակարգը ներկայում բախվում է բազմաչափ և խոր ճգնաժամի, որը ստեղծում է ռիսկերի մի ամբողջ համակարգ՝ սպառնալով ոչ միայն կրթության որակին, այլև պետականության հիմնարար հիմքերին և ազգային ինքնության պահպանմանը։ Հատկապես լուրջ մտահոգություն է առաջացնում ազգային բաղադրիչի՝ կրթությունից դուրս մղման գործընթացը, որի նկատմամբ հասարակությունը հիմնականում անտարբերություն է դրսևորում, սակայն սա հեռուն գնացող հետևանքներ կարող է ունենալ մեր ինքնության պահպանման տեսանկյունից։ Սրան գումարենք դասագրքերի պակասը, դրանց, մեղմ ասած, թերությունները և այլն, պատկերն առավել կամբողջանա: Այս հարցերին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք:

Սակայն կրթության ոլորտի ամենասուր և անմիջական սպառնալիքներից մեկը կապված է Հայաստանում արձանագրվող խոր ժողովրդագրական ճգնաժամի և դրա հետևանքով դպրոցների փակման հեռանկարների հետ։ Փորձագետներն արդեն իսկ ահազանգում են՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին մոտ 230 դպրոց կարող է իր դռները փակել, ինչը պայմանավորված է բազմաթիվ բնակավայրերում, հատկապես գյուղական համայնքներում աշակերտների ծայրաստիճան քիչ թվաքանակով։ Ու ամենամտահոգիչն այն է, որ փակվելու են հիմնականում բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցները։ Սակայն այս գյուղերն, ունենալով փոքր բնակչություն, միևնույն ժամանակ Հայաստանի համար ունեն ռազմավարական և անվտանգային կարևոր նշանակություն։ Դրանք երկրի պաշտպանական համակարգի առաջնագծում են, և այդտեղ կյանքի պահպանումը հանդիսանում է նաև պետության ֆիզիկական ներկայության երաշխիքը։ Հետևաբար, դպրոցների փակումը նման բնակավայրերում փաստացի նշանակում է տվյալ տարածքի դատարկում, ինչը անուղղակիորեն կարող է հանգեցնել սահմանային տարածքների կորստի ռիսկերի աճին։

Մի շարք գյուղերում արդեն իսկ դպրոցների միավորումներ են իրականացվում, սակայն այդ քայլը հաճախ չի լուծում խնդիրը, այլ միայն ժամանակավորապես հետաձգում է անխուսափելին՝ գյուղական համայնքների ապագայի նկատմամբ անորոշության խորացումը։ Այս պարագայում Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրը շատ լուրջ մոտեցում է պահանջում։ Հայաստանում, կարծես, դեռևս չկա պահի լրջության գիտակցումը, և խնդրի լուծումը հաճախ սահմանափակվում է միայն վարչարարական որոշումներով՝ առանց խնդրի արմատների խոր վերլուծության և համակարգային մոտեցման։ Մինչդեռ դրա համար պահանջվում է ոչ միայն կրթական ծրագրերի բարեփոխում, այլև համալիր տարածքային զարգացման քաղաքականություն, որի նպատակը պետք է լինի երիտասարդներին իրենց համայնքներում պահելը։

Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն ոչ միայն բնակության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայություն, այլև կկենտրոնանան համայնքների տնտեսական զարգացման վրա։ Երիտասարդները պետք է ունենան աշխատատեղեր, կայուն եկամուտ, ամուսնանալու և երեխաներ ունենալու հնարավորություն իրենց հայրենի գյուղերում կամ քաղաքներում՝ առանց ստիպված լինելու տեղափոխվել մարզկենտրոններ կամ մայրաքաղաք, ու շահագրգռված չլինեն նաև իրենց երկիրը լքելու հարցում։ Աշխատատեղերի ստեղծումը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, գազաֆիկացումը, ինտերնետ կապի որակը և զվարճանքի ու հանգստի գոտիների առկայությունը այն գործոններն են, որոնք կարող են կանգնեցնել արտագաղթը և ապահովել բնակչության վերարտադրությունը։

Դպրոցների փակումը, սակայն, իր հետ բերում է նաև լուրջ սոցիալական և տնտեսական հետևանքներ, որոնք առավել ցավալի են տվյալ համայնքների բնակիչների համար։ Ըստ որոշ տվյալների, դպրոցների փակման արդյունքում ավելի քան 2400 աշխատակից, այդ թվում՝ ուսուցիչները և տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչները, կդառնան գործազուրկ։ Այնինչ, փոքր համայնքներում դպրոցը հաճախ հանդիսանում է ոչ միայն կրթական, այլև մշակութային և սոցիալական կյանքի կենտրոն։ Նրանց գործազրկությունը կհանգեցնի ոչ միայն ընտանեկան բյուջեների կրճատմանը, այլև համայնքի մտավոր ներուժի կորստին։

Մի խոսքով, դպրոցի փակումը ստեղծում է սահմանամերձ բնակավայրերի դատարկման համար «իդեալական» պայմաններ։ Ծնողները, հայտնվելով այն իրավիճակում, որ իրենց երեխաները չունեն իրենց համայնքում դպրոց հաճախելու հնարավորություն, շահագրգռված կլինեն ամբողջ ընտանիքով տեղափոխվել ավելի մեծ բնակավայրեր կամ մարզկենտրոններ, որտեղ կա կրթական հաստատություն։ Սա ստեղծում է միգրացիայի մի նոր ալիք, որն ուղղված է դեպի քաղաքներ, ինչն էլ ավելի է խորացնում գյուղական բնակավայրերի բնակչության կրճատման խնդիրը և հանգեցնում է այդ տարածքների անմարդաբնակ դառնալու ռիսկին։

Դպրոցների միավորման կամ աշակերտների՝ այլ դպրոցներ տեղափոխելու գործընթացը այլ խնդիրներ ևս ստեղծում է, որոնք հաճախ անտեսվում են որոշումներ կայացնելիս։ Աշակերտների տեղափոխման կազմակերպումը բարդ է՝ հատկապես հաշվի առնելով տարրական և բարձր դասարաններում դասաժամերի ոչ համաչափ բաշխումը։ Տարբեր տարիքի երեխաներին միևնույն ժամանակ դպրոց հասցնելը և տուն վերադարձնելը լոգիստիկ խնդիր է, որը պահանջում է հատուկ ավտոբուսային երթուղիների կազմակերպում, ինչը հաճախ բացակայում է կամ իրականացվում է անորակ մակարդակով։

Մյուս կարևոր գործոնը վատ եղանակային պայմաններն են։ Ձմռանը բազմաթիվ փոքր գյուղերում ճանապարհները նույնիսկ ժամանակին չեն մաքրվում ձյունից, ինչը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ցածր մակարդակի հետ մեկտեղ դառնում է անհաղթահարելի խոչընդոտ։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է երաշխավորել երեխաների անվտանգությունը և դպրոց հասնելու կանոնավորությունը, երբ ճանապարհները ծածկված են ձյունով ու սառույցով, և տրանսպորտային միջոցները չեն կարողանում անխոչընդոտ երթևեկել։ Այս պայմաններում երեխաները ստիպված են բաց թողնել դասերը, ինչն անխուսափելիորեն ազդելու է գիտելիքների որակի վրա։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները