Կոչ եմ անում մեր բոլոր զինապարտ որդիներին գալ հայրենիք և զինվորական ծառայություն անցնել հայոց բանակում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհում սփռված ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիներին կոչ արեց վերադառնալ հայրենիք և ծառայել հայոց բանակում: Վարչապետն այս կոչը հնչեցրեց Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի հարցին ի պատասխան, ով վարչապետից հետաքրքրվեց, թե ինչ է հնարավոր անել, որպեսզի իր տղան 3 տարի անց կարողանա առանց խնդիրների Իտալիայում ավարտել ուսումը, այնուհետև վերադառնալ հայրենիք և անցնել ծառայության:


«Որդիս սովորում էր Տարտուի համալսարանում, և 2018թ. նախաշեմին, այն ժամանակ ես վարչապետ չէի, ընդդիմադիր քաղաքական գործիչ էի, եկավ Հայաստան, և այլևս չվերադարձավ, որովհետև մարտին լրանալու էր իր 18 տարեկանը, և պետք է ծառայեր բանակում: Իրադարձություններն այնպես զարգացան, որ ես դարձա վարչապետ, բայց այն ժամանակ մենք գիտեինք, որ ինքը պետք է զորակոչվի բանակ: Ես հասկանում եմ, որ մենք բազում հանգամանքներով սփռված ենք ամբողջ աշխարհում: 2017թ. պատգամավորներով մեկնել էինք զորամասերից մեկը` ներկա լինելու զինվորների երդման արարողությանը, և ինձ այնտեղ հուզեց մի քանի տեսարան, երբ զինվորները երդման գրքույկը վերցրած, թոթովախոս հայերենով, ակնհայտ ռուսական առոգանությամբ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնելու երդում էին տալիս: Իմ որդին այսօր ծառայում է զինված ուժերում, երբ ընդդիմադիր պատգամավոր էի, որոշել էի, որ իմ որդին չպետք է փորձի բուհ ընդունվի ՀՀ տարածքում, որպեսզի այնտեղ տարկետման հավակնություն ունենա: Ես մեր բոլոր զինապարտ որդիներին կոչ եմ անում գալ հայրենիք, և զինվորական ծառայություն անցնել հայոց բանակում, մանավանդ, որ բանակում այսօր շատ ծավալուն, բովանդակային փոփոխություններ են տեղի ունենում, և հայրենիքի առաջ պարտքը կատարելը կարևոր է բոլորի համար»,- ասաց Փաշինյանը:

 

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները