Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան Նիկոլ Փաշինյանը ձախողվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարած պատերազմում, այնքան նորանոր մեթոդներ են հնարում՝ Եկեղեցին քանդելու ուղղությամբ: Ըստ այդմ, մեր ունեցած տեղեկություններով, գործող իշխանությունների հակաօրինական բռնաճնշումները առաջիկայում կարող են նոր թափ ստանալ։ ՔՊ մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը ցանկություն ունի ընդհուպ քրեական գործ հարուցել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ և փորձել կալանավորել նրան մինչև Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը, այսինքն՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նույնիսկ բացահայտել է (կարևոր էլ չէ՝ կամա թե ակամա), թե ինչպես է պատկերացնում Հայ առաքելական եկեղեցու դեմ նոր հետապնդումները։ «...Մենք այսօր ունենք ինֆորմացիա, որ ճշտման փուլում է, այդ թվում՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ձևաչափերով, Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու համար»,- ասել է նա։

Հայ առաքելական եկեղեցու դեմ գործող իշխանությունները մի քանի դրվագներով են փորձում պայքարել։ Եվ, մասնավորաբար, հասկանալով, որ կուսակրոնության և քաղաքական չեզոքության վերաբերյալ հայտարարությունները, Եզրաս Սրբազանի՝ իբր ՊԱԿ գործակալ լինելու թղթերն առանձնապես լուրջ արձագանք չեն գտել հանրության շրջանում, Փաշինյանը հիմա էլ անցել է Հայ առաքելական եկեղեցուն այլ եղանակով վարկաբեկելու գործին՝ հայտարարելով, թե Եկեղեցուն փոխանցված նվիրատվություններն օգտագործվել են Հայաստանում քաղաքական նպատակներով օգտագործելու համար։ Թեպետ ինքն էլ խոստովանում է, որ ինֆորմացիան ճշտման փուլում է, բայց և բնական է, որ իրավապահ համակարգն ու դատախազությունը կատարելու են Փաշինյանի ապօրինի հրահանգները՝ դրա համար օգտագործելով Հայ առաքելական եկեղեցու՝ տարբեր տարիներին արտերկրից ստացած նվիրատվությունների գումարների վերաբերյալ տեղեկատվական ամբողջ բազան։

Ըստ մեր աղբյուրի, ներկայում որոշակի ճշգրտումներ են անում, բանկերից ստանում են տեղեկություններ, փորձում Եկեղեցուն և այդ գումարները փոխանցողներին կապել օտարերկրյա հատուկ ծառայությունների՝ հատկապես ռուսական ծառայությունների հետ, և այդ կերպ հիմքեր ստեղծել Կաթողիկոսի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ քրեական գործեր վարույթներ նախաձեռնելու համար՝ նրանց մինչև Եպիսկոպոսաց ժողովը կալանավորելու նպատակով։ Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ սա լրջագույն ու ծանր հետևանքներ է ունենալու իր և իր իշխանության համար, բայց և այլ տարբերակ չունի Եպիսկոպոսաց ժողովը խափանելու ճանապարհին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները