«Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը խաղաղությունը հաշվում է այսպես՝ մեկ տարի յոթ ամիս սահմանին կրակոց չկա և այլն։ Խնդիրը ոչ միայն այն է, թե իրական է այս խաղաղությունը, թե ոչ, այլ, երբ ինչ-որ մեկը մի բան է խոստանում կամ ծրագիր առաջ քաշում, ինչպե՞ս պետք է մարդիկ կողմնորոշվեն՝ որքանո՞վ է դա ռեալ։ Տվյալ դեպքում ունենք մի իշխանություն, որը նույն բաներն ասել է 2021 թվականի ընտրություններին, դրանից առաջ էլ։ Ունենք մի իշխանություն, որը մի քանի պատերազմ է բերել՝ 44-օրյա պատերազմ, 2021 թվականի մայիսյան դեպքեր, 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմ, Արցախում վերջին պատերազմ և հայաթափում։ Բայց իրենք, ինչպես 2021 թվականին, ասում են՝ իբր խաղաղություն են բերում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը, երբ անդրադառնում ենք իշխանության խոստացած խաղաղության և առաջիկա ընտրություններին դա խաղաթուղթ դարձնելու մասին։

Նկատում է՝ ընդդիմությունը սովորաբար խոսում է արժանապատիվ խաղաղության մասին։ «Իմ կարծիքով, ընդդիմությունը ոչ թե արժանապատիվ խաղաղության մասին պետք է խոսի, այլ ասի, որ խաղաղություն կարող է այլ ուժ բերել, այս ուժը դժվար կարողանա երկարատև խաղաղություն բերել, որովհետև մինչև հիմա էլ դա իրեն չի հաջողվել։ Ակնհայտ է, որ այժմյան խոսույթը, տեղի ունեցող իրադարձությունները կապված են գալիք ընտրությունների հետ։ Փաշինյանի վերընտրվելը ձեռք է տալիս այն ուժերին, որոնք մեր խաղաղության հիմնական սպառնալիքներն են՝ Թուրքիային և Ադրբեջանին։ Դրա համար մինչև հունիսի 6-ի ընտրությունն իրենք անելու են որոշակի քայլեր, որ Փաշինյանը, որպես խաղաղության արդյունք, ցույց տալու բան ունենա։ Բայց դա շատ հեղհեղուկ է։ Մի երկու գնացք է գնում-գալիս, ցորեն կամ այլ ապրանք են բերում, բայց իրականում չունենք կոմունիկացիաների բացում։ Ունենք Ադրբեջանի նախագահի «բարի կամքի ցուցադրում»։ Բայց դրա հետ մեկտեղ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, որովհետև ասում են՝ պետք է Սահմանադրությունը փոխեք։ Ակնարկում են, որ Սահմանադրության փոխելուց հետո պետք է «TRIPP»-ն էլ իրագործվի, Ադրբեջանը համոզվի, որ գնում ենք դեպի խաղաղություն։ Ադրբեջանի դիրքորոշումից էլ կախված է Թուրքիայի դիրքորոշումը։ Այն, ինչ եղել է վերջին ամիսների ընթացքում՝ չորս գերիների վերադարձը, ապրանքի ներմուծումը, կապված է նրա հետ, որ այս փուլում ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն պատրաստվում սրել հարաբերությունները։ Եվս մեկ փաստարկ. 2024 թվականի մայիս- հունիսին սահմանազատում եղավ Տավուշում։ Դրանից հետո գրեթե երկու տարի որևիցե սահմանային կետում սահմանազատում չի եղել։ Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, լեգիտիմ կասկած կա, որ սա էլի կապված է ընտրությունների հետ, ընտրությունը տեղի ունենա, հետո գործընթացը կսկսվի, ու կրկին այնտեղից, որտեղ ձեռնտու է Ադրբեջանին։ Այս ամենը հաշվի առնելով՝ որքանո՞վ է ճիշտ իրենց թեզը, որ խաղաղություն են բերելու, եթե դեռ այդքան բան պետք է անենք խաղաղության համար։ Այդ քայլերից յուրաքանչյուրը պայթյունավտանգ է՝ թե՛ սահմանազատման հետևանքով կարող է կայծ բռնկվել, թե՛ «TRIPP-ի», թե՛ Սահմանադրության ընդունման-չընդունման, թե՛ ադրբեջանցի «փախստականների վերադարձի»։ Եթե ժողովուրդը կողմ չքվեարկեց Սահմանադրության փոփոխությանը, ապա խաղաղությունը «ջրվո՞ւմ» է։ Սա այն ուժը չէ, որը կարող է խաղաղություն բերել։

Իմ կարծիքով, անգամ «Թրամփի երթուղին» այս իշխանության խել քի բանը չէ, իրենք չեն կարող ինչ-որ մեծ նախագիծ նորմալ իրագործել։ Կեսկատակ-կեսլուրջ եմ ասում՝ իրենցն ասֆալտ փռելն է, մանկապարտեզ վերանորոգելը։ Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ, կոնֆլիկտային իրավիճակ»,-նշում է մեր զրուցակիցը։

Վերլուծաբանը փաստում է՝ եթե այս ընտրություններում վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, նա շարունակելու է նույն քաղաքականությունը։ «Իսկ այդ քաղաքականությունը հետևյալն է, ըստ իր տրամաբանության. Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներին փոքր-փոքր զիջումներ անելով՝ պահպանել այս խաղաղ վիճակը։ Եթե ինչ-որ բան տալիս ես, դիմացինդ քո վրա չի հարձակվի. միևնույնն է, տալիս է ու հանձնում, էլ ինչո՞ւ գնալ ռազմական բախումների։ Բայց խնդիրն այն է, որ ցանկացած պահի՝ ինչ-որ հերթական զիջումից հետո կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվել։ Միշտ կարող է լինել մի իրավիճակ, երբ ժողովուրդը չհանդուրժի տեղի ունեցողը, և սկսվի էսկալացիա, բայց արդեն ավելի վատ պայմաններում։ Կամ անկլավների վերաբերյալ հարցն էլ է մնացել օդում։ Իր քաղաքականության հիմքը շատ պայթյունավտանգ է։ Եկեղեցու դեմ պայքարն է շարունակում։ Եկեղեցին ազգային ինստիտուտ է, որը դեմ է այդ զիջման քաղաքականությանը, նա ցանկանում է Եկեղեցին էլ իրենով անել, դարձնել Հայաստանի առաքելական եկեղեցի։ Ճնշում է Եկեղեցուն, հաջողության չի հասնում, ներսում փորձում է պառակտում մտցնել, կայծի տեղ տալ»,-հավելում է նա։

Իշխանության ներկայացուցիչները միաբերան պնդում են՝ «50+1»-ով հաղթելու են խորհրդարանական ընտրություններում։ Քաղաքական վերլուծաբանն ընդգծում է՝ Փաշինյանը պետք է նման հայտարարություններ անի՝ նույնիսկ իր թիմակիցներին ոգևորելու, բյուրոկրատական ապարատը պահելու համար և այլն։ «Բայց կարծում եմ՝ հասկանում են, որ իրենց համար ավելի դժվար է լինելու, քան 2021 թվականին։ Եթե 2021 թվականին ասում էին՝ կա՛մ Նիկոլն է, կա՛մ «նախկինները», հիմա թարմ ուժ է հայտնվել՝ «Մեր ձևովը»։ Շատ մարդիկ միգուցե ընկնում էին այդ թակարդի մեջ, որ ո՛չ նախկիններին ենք ուզում, ո՛չ ներկաներին, ապա հիմա կա նոր ուժ։ Ընտրողի համար ավելի մեծ, լայն ընտրություն կա։ Նիկոլը, բացի նրանից, որ պետք է ոգևորի իր թիմակիցներին, հույս ունի, որ ընտրություններից առաջ կլինեն որոշակի քայլեր, և նա մարդկանց կփորձի համոզել՝ տեսեք, խաղաղություն է, ավելի էժան ցորեն, վառելիք է մտնում Հայաստան։ Հնարավոր է՝ մի քանի գերի էլ բաց թողեն, որպես «բարի կամքի դրսևորում»։ Հույսը դրա վրա է, արտաքին աջակցություն երկու թուրքական պետություններից։ Չբացառենք նաև, որ որպես քաղաքական գործիչ՝ նա մարտավարական առումով շատ ճկուն է, ուղեղը աշխատում է, ինչ-որ նոր բան է հորինում, նոր բան է փորձում մարդկանց մատուցել։ Նա ունի այդ ունակությունները, շատ վատ է, որ դրանք չեն ծառայում լավ նպատակի համար։ Եթե ընդդիմությունն ավելի համախմբված գործի, կարծում եմ՝ Փաշինյանի համար ավելի դժվար կլինի, քան 2021 թվականին։ Մյուս կողմից՝ կարևոր է մարդկանց մասնակցությունն ընտրական գործընթացին։ Կան սոցիալական հարցման տվյալներ, որոնց համաձայն՝ ամենամեծ հակավարկանիշն ունի Նիկոլ Փաշինյանը։ Կան մարդիկ, որոնք ոչ մի դեպքում, օրինակ՝ ձայն չեն տա Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, բայց այն մարդկանց թիվը, որոնք ոչ մի դեպքում ձայն չեն տա Նիկոլ Փաշինյանին, գերազանցում է բոլորին։ Դրա համար էլ որքան շատ մարդ գնա ընտրության, ունենալով ընտրության տարբերակներ, Փաշինյանի վերընտրվելն ավելի է բացառվում, որովհետև մեծ թիվ կլինի այն տոկոսը, որոնք Փաշինյանին ձայն չեն տա։ Ընդդիմության բոլոր ուժերն էլ այն թեզն են առաջ տանում, որ պետք է հնարավորինս շատ մարդիկ գան ընտրության, դրա համար ուզում են, որ մի քանի մեծ ճակատներով ընդդիմությունը մասնակցի խորհրդարանական ընտրություններին, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ իրենց ընտրությունը անել։ Եթե վերցնենք Գյումրու ընտրությունները, ՔՊ-ն հարաբերական մեծամասնություն ստացավ, բայց ընդդիմությունը ներկայանում էր չորս ուժով։ Նրանք միասին ավելի շատ ձայն հավաքեցին և իրավիճակ փոխեցին»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներ Կոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Այսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս Էնրիկե ԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters 56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները 1 զոհ, 3 վիրավոր․ ՃՏՊ Սյունիքում Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ավտովթար՝ Երևանում Իրանն ԱՄՆ-ին առաջարկում է եռափուլ բանակցային բանաձև․ «Al Mayadeen» Էրեբունիում մահացած տղամարդ է հայտնաբերվել․ ով է նա 2009-ին ծնված Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Պակիստանը թույլատրում է Իրանի հետ տարանցիկ առևտուրը Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր Ջերմաստիճանը կնվազի՝ 5-7, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ Փեզեշքիան Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ»
Ամենաընթերցվածները