«Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եռացող աշխարհում, որտեղ պատերազմները, ռազմական բախումները չեն դադարում, մեր երկրի իշխանությունները Հարավային Կովկասը «խաղաղության կղզյակ» են փորձում դարձնել։ Բայց այդպիսի կղզյակ լինելու համար առնվազն թիկունքում պետք է շարունակեր զարգանալ հայերով բնակեցված Արցախը։ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ևս փաստում է՝ աշխարհում քաղաքական նոր իրողություններ են։ «Ցավոք, Արցախը նաև նախադեպ դարձավ աշխարհի համար այն առումով, որ ուժի կիրառմամբ այսօր կարելի է հարցեր լուծել, և, ըստ էության, քաղաքականության մեջ դրվագներից մեկը դարձել են ռազմական գործողությունները կամ պատերազմները։ Եթե աշխարհը կամ քաղաքական աշխարհը չէր ընդունում ուժի կիրառումը, հիմա, կարծես թե, դա նորմա է դարձել։ Չնայած երբևէ չի կարելի դա որպես փաստ ընկալել և չընդունել, որ ինչ-որ մի պահի իրավունքի ուժն է, ի վերջո, հաստատվելու։ Պետք է գիտակցենք, որ աշխարհակարգն, ընդհանուր առմամբ, փոխվում է, և յուրաքանչյուրը փորձում է այդ նոր աշխարհակարգում իր հաստատուն տեղն ունենալ։ Բոլորն ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ։ Այս իշխանությունները փորձում են ավելի շատ պոպուլիզմով համեմված աշխատանք ցույց տալ, բայց տեսնում ենք, որ իրականում որևէ աշխատանք չի տարվում։ Իշխանությունները որպես սուբյեկտ չեն դիտարկվում։ Ակնհայտ է, որ իրենք այստեղ ավելի շատ կատարողի դերում են։ Այսօր կարծես գնդակի կամ քամու ազդեցության տակ գտնվող փուչիկի նման այս ու այն կողմ շպրտվելով՝ իշխանությունները ուզում են ցույց տալ մեր հասարակությանը, որ իրենք իբրև թե աշխատանք են տանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Աշխարհի ներկա իրողության մեջ դու ընդունել ես, որ քո ազգի ինչ-որ մի հատվածի պետք է զենքի ուժի ներքո բռնի տեղահանեն իր հայրենիքից, և այնուհետև, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության նախագահը դրա համար շնորհակալություն հայտնի թշնամական պետության նախագահին, և դա ձևակերպվի որպես քաղաքական կամքի դրսևորում։ Ակնհայտ է, որ հենց սա արդեն իսկ խաղաղություն չէ, և սա անվտանգային լրացուցիչ խնդիրներ է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար։ Ադրբեջանը, Թուրքիան ունեն նախադեպ զենքի կիրառմամբ քո պատմական վայրերից, քո հայրենիքից, ըստ էության, քեզ դուրս շպրտելու և դա մարսելու, մարսելու նաև միջազգային հարթակներում, որովհետև Հայաստանի իշխանությունները դա լեգիտիմացնում են, որպեսզի Ադրբեջանի արածներն աշխարհը նորմալ ընկալի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Նկատում է՝ սա վտանգավոր նախադեպ է Հայաստանի համար։ «Խաղաղության դարաշրջանի «կերտումը» սկսելուց կամ դրա՝ ընթացքի մեջ լինելը հայտարարելուց հետո թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ակտիվորեն շրջանառության մեջ դրեցին «Զանգեզուրի միջանցք», «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունները։ Այս իշխանությունները որքան էլ մեր հասարակության համար կոկորդ պատռեն, որ իբրև թե «Զանգեզուրի միջանցք» կամ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթները գոյություն չունեն, մեր ինքնիշխանությանը որևէ վտանգ չի սպառնում, հակառակը՝ ինքնիշխան ենք, միևնույնն է, դա փուչիկ է, այդ ամենը տեսնում ենք միայն ներքին քաղաքական դաշտում հակազդեցության համար, բայց դրսում նրանց կողմից նման խոսույթ չենք լսում, ինչ-որ պայքար այդ ուղղությամբ չենք տեսնում։ Նույնիսկ հակված եմ մտածելու, որ Հայաստանի իշխանությունները բացարձակ տեղյակ չեն այն գործընթացներից կամ այն ապագայից, ինչպես իրենք են շատ սիրում ասել, որը սպասում է մեզ բոլորիս, սպասում է Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ մյուս կողմից՝ եթե դու առ այսօր ունես գերեվարված, պատանդառված ազգակիցներ, ունես մոտ 150 հազար հայրենակիցներ, որոնք այսօր բռնի տեղահանված են և ունեն փախստականի կարգավիճակ, ունես օկուպացված հայկական տարածքներ, որտեղ ամենայն արագությամբ ոչնչացվում է հայկական հետքը, չես կարող խոսել խաղաղության մասին։ Այդ խաղաղությունը որևէ մեկը չի ընկալելու, հետևաբար, նույնիսկ այն գերտերությունների դեպքում, որոնք խաղում են այդ խաղը, դա բխում է զուտ իրենց շահերից, իրենք իրենց երկրի շահերն են առաջ տանում, մասնավորապես՝ տնտեսական շահը։ Թե՛ գերտերությունները, թե՛ միջազգային խաղացողները, թե՛ Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ որևէ կերպ խաղաղություն չի հաստատվել կամ առնվազն այս փխրուն ու հարաբերական, ձևական խաղաղությունը ժամանակավոր բնույթ է կրում, մինչ այդ հզորների կողմից Հայաստանի կլանումը»,- նշում է մեր զրուցակիցը։

Զուգահեռաբար շարունակվում են բռնաճնշումները երկրի ներսում՝ քաղբանտարկյալների թվի աճ, Եկեղեցու դեմ հարձակումներ։ «Քաղաքական բանտարկյալների մասով վստահ կարող եմ ասել, որ դա սպառնալիք է, ուղերձ հանրությանը։ Այսօր կալանավորվելը, ձերբակալվելը Հայաստանի իրավական դաշտում ունի նոր ձևակերպում՝ պատիժ։ Եթե իշխանություններն ուզում են պատժել որևէ մեկին, կեղծ գործեր են «կարում», կեղծ մեղադրանքներ հորինում, կպցնում մարդկանց և ուղղակի տանում կալանքի։ Քաղբանտարկյալները հասարակության բոլոր շերտերից են։ Յուրաքանչյուրն ինչ-որ մի շերտի համար ազդակ, ուղերձ է, որ այդ շերտն ուղղակի խելոք, զգույշ, վախեցած մնա։ Չեմ կարող ասել, որ սա ընդհանրապես չունի ազդեցություն, բայց վստահաբար կարող եմ ասել, որ դա բոլորի վրա հաստատ չի ազդում, և ովքեր գիտակցում են, որ երբևէ այլևս կորցնելու ոչինչ չեն ունենա, եթե կորցնեն հայրենիքն այն պարագայում, եթե այս իշխանությունները շարունակեն իշխանավարել, նրանք շարունակում են իրենց պայքարը։ Ինչ վերաբերում է Եկեղեցուն։ Ինչոր կենտրոնից կամ կենտրոններից էին մեզ ուղարկված այս իշխանությունները, նրանց մեծ օգնությամբ 2018 թվականին զավթվեց իշխանությունը՝ գունավոր հեղափոխությունների շարքի մեջ։ Վստահաբար կարող եմ ասել, որ Եկեղեցու հետ կատարվողը դրա շարունակությունն է։ Եթե նայում ենք գունավոր հեղափոխությունների պատմությունը, ապա հիմնականում դրանք սկսվել են ազգային արժեքների ջարդով, ինչը մեզ մոտ եղավ 2018 թվականից։ Այն ժամանակ ևս անդրադարձան Եկեղեցուն, ժողովրդի համար դա նորություն էր, կար հակազդեցություն, դադարեցրին հարձակումները։ Տարիների ընթացքում, երբ բոլոր առումներով այս իշխանությունները կարողացել են թուլացնել ժողովրդի զգոնությունը, հիմա հարմար պահն է այդ ծրագրի շարունակության համար։ Եկեղեցին մեր պետության գլխավոր հենասյունն է, վերջին երկու-երեք տարվա հարցումներից պարզ է դառնում, որ, որպես կառույց, ամենաբարձր հեղինակությունն ունի Հայ առաքելական եկեղեցին։ 2018 թվականին փորձեցին մեր հերոսապատումն արժեզրկել, երբ հայտարարեցին, որ բոլոր հերոսները թալանչիներ են, կեղեքողներ, և ժողովրդի մեջ փորձեցին կասկած դնել, ինչ-որ տեղ էլ հաջողեցին։ Հիմա նույն ծրագիրը փորձում են օգտագործել նաև Եկեղեցու մասով։ Թիրախավորում են մեր հոգևոր հայրերին, մեկն «ահաբեկիչ» է, մյուսը՝ «թալանչի», այն մյուսն էլ «Եկեղեցու օրենքներով չի ապրում»։ Բոլոր հոգևորականների դատական նիստերին մասնակցում եմ։ Հանրային մեղադրողների կեցվածքից, խոսքից, հայացքից երևում է, որ հասկանում են՝ աբսուրդ է այն ամենը, ինչ անում են։ Բայց անում են, կանգ չեն առնում, որովհետև ունեն հրահանգ։ Իրենք արժանապատվության և այս իշխանություններին ծառա լինելու միջև ընտրել են ծառա լինելը։ Ակնհայտ է, որ այդ քրեական գործերում որևէ փաստարկ չկա։ Փաստաբանները հաճախ նշում են, որ այդ գործերի մեջ չկա իրավաբանություն, և իրենք այլևս չեն կարողանում իրավաբանություն իրականացնել։ Այստեղ զուտ ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել»,- եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները