Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտություն

Նրանց համար, ովքեր հույս ունեն ապրել մինչեւ 100 տարեկան՝ ավելի քիչ ծախսերով, առաջին քայլը սովորաբար սննդակարգի փոփոխությունն է: Հաճախ խորհուրդ է տրվում բուսական սննդակարգ, սակայն Չինաստանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ երկարակյացների մեծ մասը միս է ուտում, ինչը կարող է հատկապես օգտակար լինել նրանց համար, ովքեր անբավարար քաշ ունեն։

Միսը որոշակի ամինաթթուների հարուստ աղբյուր է, որոնք, կարծես, ազդում են ծերացմանը նպաստող mTOR ազդանշանային մոլեկուլի վրա: Բազմաթիվ ոհետազոտություններ ցույց են տվել, որ մսի սպառման կրճատումը կամ հրա-արումը դրանից կարող է նպաստել երկարակեցությանը եւ նվազեցնել այնպիսի հիվանդությունների ռիսկը, ինչպիսին է սրտի հիվանդությունները, նշել է Planet Today-ը: Մյուս կողմից՝ բուսական սննդակարգը կապված է կոտրվածքների մակարդակի բարձրացման եւ թերսնման հետ։

Այս խնդիրները կարող են հատկապես խնդրահարույց լինել տարեցների համար, ովքեր ունեն ավելի թույլ ոսկորներ եւ վիրահատությունից հետո վատ են վերականգնվում, նշել է Կայուե Վանը Շանհայի Ֆուդան համալսարանից: Սննդակարգի եւ երկարակեցության միջեւ կապն ավելի լավ հասկանալու համար Վանը եւ նրա գործընկերները տվյալներ են հավաքել 65 տարեկանից բարձր մարդկանց կենտրոնացված չինական առողջապահական տվյալներիշտեմարանից:

Պրոֆիլներն ուսումնասիրելուց հետո հետազոտողները վերլուծել են տվյալների շտեմարանից 5 203 մասնակիցների տվյալները, որոնք 1998թ․ առնվազն 80 տարեկան էին եւ սիրտ-անոթային հիվանդություններ, դիաբետ եւ քաղցկեղ չեն ունեցել: Նրանց մոտ 80 տոկոսը հայտնել է, որ միս է կերել, մինչդեռ մնացածը հետեւել են բուսական սննդակարգի, որը հիմնականում բաղկացած է եղել բանջարեղեններից եւ հացահատիկից, բայց նաեւ երբեմն օգտագործել են կենդանական ծագման մթերքներ:

Հետազոտողները նշել են, որ ավելի հավանական է, որ մսակերներն ապրեն մինչեւ 100 տարի, քան բուսակերները, վեգանները: Սակայն այս տարբերությունը վիճակագրորեն նշանակալի է դարձել միայն մարմնի զանգվածը հաշվի առնելով:

18.5-ից ցածր մարմնի զանգվածի ինդեքս (BMI) ունեցող բուսակերների շրջանում (համարվում են թերքաշ) 24 տոկոսը հասել է 100 տարեկանի 1998թ․, թերքաշ մսակերների գրեթե 30 տոկոսի համեմատ, դրա հավանականությունը մեծացել է, եթե նրանք հայտարարել են, որ ամեն օր միս են կերել: Նման միտում չի նկատվել ավելի ծանր քաշ ունեցող մարդկանց մոտ:

Մսով հարուստ սննդակարգը կապված է ճարպակալման հետ, սակայն հետազոտությունները նաեւ հաստատում են, որ կենդանական սպիտակուցը նպաստում է մկանների եւ ոսկորների ամրացմանը, ինչը կարող է հատկապես օգտակար լինել թերքաշ մարդկանց համար, ասել է Վանը։

Այնուամենայնիվ, շատ բանջարեղեն ուտելը խիստ կարեւոր է, եւ հետազոտողները նաեւ պարզել են, որ կյանքի տեւողությունն ընդհանուր առմամբ ավելի բարձր է եղել այն մասնակիցների շրջանում, ովքեր հայտնել են, որ ամեն օր օգտագործել են ցանկացած քանակությամբ բանջարեղեն։

«Տարեցները կարող են բախվել յուրահատուկ սննդային խնդիրների»,- ասել է Վանը։ «Մեր հետազոտությունը ենթադրում է, որ ամենատարեցների համար սննդային առաջարկները պետք է շեշտը դնեն հավասարակշռված եւ բավարար սննդակարգի, այլ ոչ թե կենդանական ծագման մթերքները բացառելու վրա, մասնավորապես՝ անբավարար քաշ ունեցող մեծահասակների համար»։

Արդյունքները կարող են չվերաբերել աշխարհի այլ շրջաններին, որտեղ մարդիկ հետեւում են տարբեր սննդակարգերի։ Այնուամենայնիվ, ինչպես նշել է Վանը, «սննդի եւ ծերացման հետ կապված կենսաբանական մեխանիզմները, հավանաբար, համընդհանուր են»։

Օքսֆորդի համալսարանից Ջեյմս Վեբսթերը նշել է, որ ստացված տվյալները «ինքնին չպետք է փոխեն մարդկանց սննդակարգը»։ Նրա թիմի նախորդ աշխատանքը, որը բուսակերությունը կապում էր կոնքի կոտրվածքի ռիսկի բարձրացման հետ, հանգեցրել է որոշ ենթադրությունների, որ նման սննդակարգերը կարող են վնասակար լինել առողջության համար։ Սակայն Վեբսթերը նշել է, որ շատ հետազոտություններ ընդգծել են բուսակերային սննդակարգի առավելությունները, մասնավորապես՝ առողջության առումով։

Ինչպես բուսակերային, այնպես էլ մսի վրա հիմնված սննդակարգերը կարող են լինել առողջարար կամ վնասակար՝ կախված դրանց սննդային արժեքից, նշել է Վեբսթերը: «Կարեւոր է հասկանալ, թե որ սննդանյութերն են անհրաժեշտ հավասարակշռված, առողջ ապրելակերպի համար»,- ասել է նա: Սա ներառում է մեծ քանակությամբ ամբողջահատիկների, մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով աղի, շաքարի եւ հագեցած ճարպերի օգտագործումը։

«Ի վերջո, անհրաժեշտ են ավելի շատ ապացույցներ, նախքան մենք կարողանանք վստահորեն ասել, թե որ սննդակարգն է լավագույնը երկարակեցության համար, բայց սննդային սովորությունները դիտարկելիս պետք է հաշվի առնել ամբողջական պատկերը»,- ասել է Վեբսթերը:

 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իրանի կողմից մեզ վնաu հասցնելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական պատասխանի․ Նեթանյահու Սա պատմական հանդիպում է․ Սպիտակ տան մամուլի քարտուղարը՝ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մասին Վաղուց ժամանակն է քայլ առաջ կատարել դեպի եվրոպական առաջնություններ․ Բերեզովսկին՝ Սպերցյանի մասին Ճապոնական Հոկայդո կղզում գրեթե 1,000 գնացքի երթևեկություն դադարեցվել է տեղացած առատ ձյան պատճառով Նահանգապետ Թիմ Ուոլզը զանգահարել է ինձ՝ խնդրելով միասին աշխատել Մինեսոտայի հարցում․ Թրամփ Եթե որևէ մեկը կարծում է, որ Եվրամիությունը կարող է պաշտպանվել առանց Միացյալ Նահանգների, թող շարունակի երազել․ Ռյուտե Հրդեհ՝ հացի փռում Նույնիսկ լավ գաղափարներն են մեծ հաջողությամբ... ձախողում. «Փաստ» Երբ հայրենիքը սահմանափակվում է միայն պետությամբ, սկսվում է ինքնության լուռ, բայց վտանգավոր աղքատացումը. «Փաստ» «Վերընտրվելու մասին հայտարարություններն ուղղված են ոչ այնքան հասարակությանը, որքան իրենց քաղաքական թիմին ու պետական կառավարման համակարգին և ուժայիններին». «Փաստ» Ինչի՞ համար են «պատարագ» անունով ներկայացումները. «Փաստ» Հոսանքազրկումները խայտառակ չափերի են հասել, մարդիկ մոմ են «պահեստավորում». «Փաստ» Իշխանությունների «օրենսդրական» սվինամարտն իրական դիտորդների դեմ. «Փաստ» Ո՞ւմ և ինչո՞ւ է խանգարում «Արարատ 73»-ի անունը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանը լուռ հետևում միջազգային իրավունքի մահացու տառապանքներին. «Փաստ» Լա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Օրբան ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է Խաղաղ օվկիանոսում նավին հարվածելիս երկու ենթադրյալ թմրամաքսանենգի զոհվելու մասին Ռուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան Caviar-ը ներկայացրել է «Ալադինին»՝ ոսկեզօծ մարդանման ռոբոտի Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտություն Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների
Ամենաընթերցվածները