Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան

Ուկրաինան փորձում է ազդել Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա՝ գիտակցելով, որ երկրի ներկայիս կառավարությունը թույլ չի տա նրան միանալ Եվրամիությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ մեկնաբանելով Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքները՝ ТАСС-ի փոխանցմամբ։

Այս հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովը շրջանառության մեջ դրեց Ուկրաինայի համար «ճանապարհային քարտեզ», որով կոչ էր արվում մինչև 2027 թվականն անդամակցել համայնքային միությանը։

«Ես կարծում եմ, որ առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի ուկրաինացիների՝ Եվրամիությանը միանալու օգտին», - ասել է Օրբանը։

«Մենք չենք ուզում, որ նրանք միանան ԵՄ-ին», - ընդգծել է Հունգարիայի վարչապետը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով է Կիևը հետաքրքրված ընդդիմության հաղթանակով և փորձում է միջամտել Բուդապեշտի ներքին գործերին։

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում կձևավորվի նոր կառավարություն, նախատեսված են ապրիլի 12-ին: Օրբանի «Ֆիդես-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունը մրցում է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հետ: Դրա առաջնորդը՝ նախկին կառավարության պաշտոնյա Պետեր Մագյարը, վայելում է ԵՄ առաջնորդների և Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության աջակցությունը:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Գիո Պիկան մեծ մենահամերգով հանդես կգա Երևանում Դոլարն էժանացել է Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 7 վագոն հացահատիկ Թունիսի հավաքականը հեռացրել է մարզչին 5-1 հաշվով Շվեդիային պարտվելուց հետո Խոշոր վթար՝ Կոտայքում Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին
Ամենաընթերցվածները